Գողական օրենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գողական օրենք (նաև՝ գողական հասկացություններ, գողական հավատք), Խորհրդային Միության տարածքում և հետխորհրդային երկրների գողական շրջանակներում տարածված վարքի կանոններ և օրենքներ: Առաջացել է պետության դիմադրության պայմաններում հանցագործների սոցիալական խմբի զատվածության պայմաններում:

Գողական օրենքի դրույթները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գողական օրենքը ունի մի քանի հիմնական և դրանցից բխող այլ դրույթներ, որոնք այդ օրենքի ներքո ապրող «ճիշտ» մարդկանց համար պարտադիր են կատարման համար: Ընդհանուր առմամբ գոյություն ունի 7 հիմնական դրույթ[1].

  1. «Գողական գաղափարի» պահպանությունն ու աջակցությունը,
  2. Լինել անկեղծ մեկը մյուսի հանդեպ,
  3. Սեփական շրջանակի մեջ նոր մարդկանց, ցանկալի է՝ երիտասարդության, ներգրավումը,
  4. Իրավապահ մարմինների հետ համագործակցության անթույլատրելիությունը,
  5. Քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելք,
  6. Օրենքով գողերի իշխանության հաստատումը ուղղիչ աշխատանքային ճամբարներում և քննչական մեկուսարաններում,
  7. Խաղաքարտեր խաղալու պարտադիր իմացություն,

Վերոնշյալ օրենքներից բխում են հետևյալ լրացուցիչ օրենքները (հասկացությունները)՝

  1. Հրաժարում պետական յուրաքանչյուր կառույցների հետ համագործակցությունից,
  2. Երբեք վկայություն չտալ,
  3. Երբեք չճանաչել մեղքը,
  4. Չունենալ ընտանիք,
  5. Պարբերաբար ազատազրկման վայր՝ գաղութ «նստել»,
  6. Չաշխատել ոչ մի դեպքում,
  7. Կալանավայրում կարգ «պահել», այսինքն հանգուցալուծել կոնֆլիկտները, վեճեր, կռիվներ և դանակակռիվներ թույլ չտալ,
  8. Կազմակերպել տուգանային մեկուսարան — խցային տիպի տարածք (ռուս.՝ ШИЗО — ПКТ) մատակարարումը,
  9. Բոլոր դատապարտյալներից, բանտարկյլաների և այլ անձանցից հավաքվող գողական «լավի» , այսինքն՝ տուրքի, լրացումը,
  10. Հարգել ծնողներին (հատկապետս մորը),
  11. Չանդամակցել որևէ կուսակցության, կոմսոմոլի և նմանատիպ այլ կառույցների,
  12. Երիտասարդության «ճիշտ» կյանք սովորեցնել, պարզաբանել թե որոնք են «ճիշտ հասկացությունները»,
  13. Երբեք չգրանցվել բնակվելու վայրում,
  14. Գողերի միջև քարտերով խաղը պետք է լինի ազնիվ,
  15. Հայհոյախոսության արգելք,
  16. Տակնահան վրեժ առնելու արգելք,
  17. Չգողանալ «մերոնցից» («կռիսություն» չանել);
  18. Չտխրեցնել մուժիկներին:

Այդ բոլոր դրույթներից է բխում բանտային օրենքը, այսինքն գողական օրենքի դրույթների կիրառումը ազատազրկման վայրերում գտնվելու ժամանակ[2].

  1. Օբշչակին մասնաբաժին հատկացնել,
  2. Չի կարելի ձեռք բարձրացնել օրենքով գողի վրա,
  3. Հարգել մեծահասակներին,
  4. Հարգել ծնողներին,
  5. Անհաշտելի վերաբերմունք մատնողությանը,
  6. Որևէ մեկից որևէ բան խլելու արգելք՝ առանց հիմունքների («ասնավանու»),
  7. Առանց ապացույցների մեղադրանք ներկայացնելու արգելք,
  8. Ցանկացած ձևով վիրավորելու արգելք,
  9. Հայհոյախոսության արգելք,
  10. «Ընտանեկանների» աջակցություն,
  11. Չանդամակցել որևէ սեկցիաների, այսինքն՝ չդառնալ կարմիր,
  12. Չգողանալ «մերոնցից»,

Գողական օրենքի ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ականներին ԽՍՀՄ-ում կոլեկտիվացման և սովի պատճառով մեծ թափ առած և տարածված հանցավոր տարրերի և հանցավոր խմբավորումների դեմ պայքարի ուժեղացման պատճառով հանցավոր խմբերը սկսել են համախմբվել ավելի կազմակերպված միությունների: Հանցավոր աշխարհին միաձուլող հիմնական ուժն էր իշխանության դեմ ոչ քաղաքական հակազդման և չենթարկվելու տենդենցը: Իսկ այդ հակազդման էլիտան են դարձել «օրենքով գողերը», որոնք ինքները իրենց անվանում էին մինչխորհրդային Ռուսաստանի հանցավոր ավանդույթների պահապանները[3]:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ю. К. Александров։ — М.: Права человека. — 2012. — 152 с.
  2. Абрамкин В. Ф., Чеснокова В. Ф. Тюремный мир: глазами политзаключенных, 1940—1980-е годы. — Издательский дом «Муравей», 1998. — С. 38. — 377 с.
  3. Роулинсон П. Российская организованная преступность: краткая история // Российская организованная преступность: новая угроза? М., 2000. С. 75.