Գոհար սիմֆոնիկ նվագախումբ և երգչախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գոհար սիմֆոնիկ նվագախումբ և երգչախումբ
KOHAR Symphony Orchestra and Choir
KOHAR-logo.png
ժանր Հայկական ժողովրդական երաժշտություն, նվագարանային ջազ, դասական
տարիներ 1997-մինչ այժմ
երկիր Հայաստան
քաղաք Գյումրի
լեյբլ HAYASA Productions LTD
ղեկավար Հարութ Խաչատրյան

Գոհար սիմֆոնիկ նվագախումբ և երգչախումբ, լիբանանահայ Հարութ Խաչատրյանի կողմից հիմնադրված նվագախումբ և երգչախումբ։ Հարութի եղբայրները՝ Շահե և Նառ Խաչատրյանները նույնպես աջակցում են «Գոհար»-ին։ Հիմնադրման օրից մինչև 2014 թվականը համույթը ղեկավարել է կիպրոսցի Սեպուհ Աբգարյանը, որը միաժամանակ գեղարվեստական ղեկավարն էր ու դիրիժորը[1]: Սկզբում համույթը հանդիսացել է միայն նվագախումբ, իսկ այնուհետև ընդարձակվել ու լրացվել է նաև երգչախմբով։ Ներկայումս կազմված է մոտավորապես 150 երաժիշտներից, 12-15 երգիչ-մեներգիչներից, մոտավորապես 15 պարողներից։ Նվագախումբը “Գոհար” է կոչվել հիմնադիր եղբայրների մայրիկի պատվին[1]:

Aquote1.png ԳՈՀԱՐ-ին ճամբան Ա.Բ.Գ.-ն է: ԳՈՀԱՐ-ի սատարը Հայ Ուսուցիչին է: ԳՈՀԱՐ-ի ծածանած դրօշակը Կիլիկիոյ Թագաւորութեան դրօշակն է: Aquote2.png


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին Գոհար Խաչատրյանն (Խաչատուրեան) այցելում է Հայաստանի այն շրջանները, որոնք տուժել էին 1988 թվականի երկրաշարժից և որոնք դեռ գտնվում էին ոչ նպաստավոր նյութական և հոգևոր վիճակում։ Տեսնելով այդ պայմանները, նա որոշում է աշխատանքի պայմաններ ստեղծել մարդկանց համար։ 1997 թվականին նրա որդիներ Հարութ, Շահե և Նառ Խաչատրյանները Գյումրու կենտրոնում կառուցում են և 1999 թվականին ավարտին են հասցնում համալիրի կառուցումը, որտեղ բնակություն են հաստատում դեռ երկրաշարժից անօթևան մնացածները։

1999 թվականին իր աշխատանք է սկսում նաև «Գոհար» երաժշտանոցը, որտեղ աշխատում էին մոտավորապես 20 ուսուցիչներ և անվճար սովորում մոտ 100 ուսանողներ։ Երաժշտական գործինքները սովորելու տարիներին ուսանողներին տրվում էր անվճար։

Համերգաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գոհար»-ի հանդիսատեսը, ովքեր ծածանում են Կիլիկիայի թագավորության դրոշը Ազատության հրապարակում, Երևան, 2011 թ

2000 թվականին հիմնադրվում է Գոհար սիմֆոնիկ նվագախումն ու երգչախումբը։ Համերգներով համույթը հանդես է գալիս ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքահայ օջախներում ևս։ Ընդ որում, համերգներից ստացված հասույթի մեծ մասը ծախսվում է բարեգործական նպատակներով։

Համույթի անդրանիկ միջազգային ելույթը տեղի է ունենում 2002 թվականին Նիկոսիայում: Այս նույն թվականին ելույթ են ունենում նաև Բեյրութում և Երևանում։ 2005 թվականին ելույթ են ունենում Ստամբուլում, 2006 թվականին՝ Մոսկվայում:

2003 թվականին հրատարակում են իրենց առաջին DVD ձայնասկավառակը։ Այս և շատ այլ հետագա ելույթների հասույթները ծախսվում էին բարեգործական նպատակներով, կամ էլ տեղր էին ունենում անվճար, կամ էլ ձայնասկավառակներն էին բաժանվում սփյուռքահայ գաղթօջախների կրթական հաստատություններին։

2007 թվականին «Գոհարը» մեկնում է ԱՄՆ, որտեղ ելույթ է ունենում 6 անգամ և Կանադա՝ 2 անգամ։ 2008 թվականին թողարկվում է երկրորդ այնասկավառակը՝ Ստամբուլի և Մոսկվայի ելույթների հիման վրա[2]:

2009 թվականին Գոհարը ելույթներ և ունենում Դամասկոսում և Հալեպում, 2012 թ.-ին՝ Արգենտինայում և Ուրուգվայում[3]:

2009 թվականին Սերժ Սարգսյանի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առիթով, մշակույթի և արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար լիբանանահայ բարերար Գոհար Խաչատուրյանը պարգևատրվում է Մովսես Խորենացու մեդալով[2]:

«Գոհար»-ը Լիբանանի համերգի ժամանակ, 2010 թ

«Գոհարի» ամենատպավորիչ ելույթներից մեկը 2011 թվականի մայիսի 28-ին Երևանի Օպերայի բակում կազմակերպված մեծ ու լուսառատ համերգն էր հայ երգիչների մասնակցությամբ, նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հռչակման տարեդարձին[4]: Համերգն անցավ 3D լազերային խիստ տպավորիչ շոու-ներկայացմամբ, որն իր մեծածավալությամբ և ճաշակով նոր խոսք էր հայ մշակութային իրականության մեջ։[3][4]: Համերգին ներկա էր Ամենայն Հայոց կաթողիկող Գարեգին Բ-ն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, քաղաքական բարձրաստիճան այլ պաշտոնյաներ[5]:

«Գոհարի» հաջողության գաղտնիքը երգերի մատուցման պարզությունն է, ժողովրդականությունը։ Նույնիսկ ամենադասական ու ծանր ստեղծագործությունը ներկայացվում է շատ պարզ ու թեթև, որից չի տուժում որակը, այդ իսկ պատճառով այն ընդունելի և հասկանալի է դառնում բոլորի կողմից։ Դրան էլ եթե ավելացվի դիրիժոր Սեպուհ Աբգարյանի անմիջականությունն ու համերգի ժամանակ մերթ ընդ մերթ դիրիժորական հարթակի թողնելն ու հանդիսատեսի առջև պարելը, պարզ է դառնում «Գոհարի» հաջողության գաղտնիքը[6]: «Գոհարի» շատ ներկայացումներ զուգակցվում են հանդիսատեսի պարով[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]