Գոլշիֆթե Ֆարահանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Գոլշիֆթե Ֆարահանի
պարսկերեն՝ گلشیفته فراهانی
ֆր.՝ Golshifteh Farahani
Golshifteh Farahani César 2018 (cropped).jpg
Ծնվել էհուլիսի 10, 1983(1983-07-10)[1][2][3] (39 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
ԿրթությունԻսլամական Ազադ համալսարան
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասանուհի, երաժիշտ, կինոդերասանուհի և երգչուհի
Ծնողներհայր՝ Behzad Farahani?
golshiftehfarahani.net
Golshifteh Farahani Césars 2014 2.jpg

Գոլշիֆթե Ֆարահանի (պարսկերեն՝ گلشیفته فراهانی, հուլիսի 10, 1983(1983-07-10)[1][2][3], Թեհրան, Իրան), իրանցի դերասանուհի, երգչուհի։ Նկարահանվել է երեքուկես տասնյակ ֆիլմերում, որոնցից շատերը միջազգային ճանաչման ու ջերմ արձագանքի են արժանացել։ «Համբերության քարը» կինոնկարում իր դերակատարման համար «Առավելագույն խոստումնալից դերասանուհի» անվանակարգում 2014 թվականին «Սեզար» մրցանակի է առաջադրվել Կաննի 39-րդ միջազգային կւնոփառատոնում, «Բուտիկ» ֆիլմում դրսևորած դերասանական վարպետության համար «Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակի արժանացել Նանտի (Ֆրանսիա) «Երեք մայրցամաք» միջազգային 26-րդ կինոփառատոնում։ Վերջին տարիներին նշանակալից դերակատարումներով հանդես է եկել միջազգային համբավ վայելող իրանցի ու այլազգի կինոռեժիսորների, այդ թվում՝ Ասղար Ֆարհադիի, Բահման Ղոբադիի, Ռասուլ Մոլլաղոլիփուրի, Ջիմ Ջարմուշի, Ռիդլի Սքոթի, Յոախիմ Ռոյնինգի, Էսպան Սանդբերգի նկարահանած ֆիլմերում։

Գլխավոր հերոսուհու դերն է կատարել «Էլլիի մասին» ֆիլմ-դրամայում, որը լավագույն կինոնկար է ճանաչվել Տրիբեկայի 2009 թվականի կինոփառատոնում, Բեռլինի միջազգային կինոփառատոնում էլ արժանացել «Արծաթե արջ» մրցանակի։ Իրանի հասարակությանը հուզող և ֆիլմում արծարծված սուր հիմնահարցերի պատճառով իր նկատմամբ ծավալված հալածանքների հետևանքով դերասանուհին հարկադրված է եղել լքել հայրենի երկիրը և բնակություն հաստատել արտասահմանում՝ Ֆրանսիայում[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլշիֆթեն ծնվել է 1983 թվականի հուլիսի 10-ին, Թեհրանում։ Թատերական ռեժիսոր և դերասան Բեհզադ Ֆարահանիի դուստրն է։ Նրա քույրը՝ Շաղայեղ Ֆարահանին, նույնպես դերասանուհի է[5]։ Հինգ տարեկանից Գոլշիֆթեն դաշնամուրի, երաժշտության պարապմունքների է հաճախել, այնուհետև ընդունվել երաժշտական դպրոց։ 14 տարեկանում կինոռեժիսոր Դարիուշ Մեհրջուիի «Տանձենին» ֆիլմում կատարել է գլխավոր հերոսուհու դերը, որի համար արժանացել է Թեհրանում անցկացված Fajr միջազգային 16-րդ կինոփառատոնի մրցանակին՝ որպես լավագույն կինոդերասանուհի[6]։

2012 թվականին կինոռեժիսոր Աթիք Ռահիմին իր վեպի հիման վրա նկարահանել է «Համբերության քարը» կինոնկարը՝ գլխավոր հերոսուհու դերը վստահելով Գոլշիֆթե Ֆարահանիին։ Դերասանուհու աշխատանքն արժանացել է թե՛ հանդիսատեսի և թե՛ քննադատների ջերմ արձագանքներին ու բարձր գնահատականին[7]։ Բարձր է գնահատվել նաև Աննա Կարենինայի դերի՝ նրա տպավորիչ կատարումը փարիզյան թատրոններից մեկում։ Գոլշիֆթե Ֆարահանիի՝ որպես կինոդերասանուհու նշանակալի հաջողություններից են համարվում մի շարք այլ դերակատարումներ ևս, այդ թվում՝ կինոռեժիսոր Ջիմ Ջարմուշի «Պատերսոն» ֆիլմի (2016 թ.) գլխավոր հերոսուհու՝ Լաուրայի, «Կարիբյանի ծովահենները» կինոնկարում (2017 թ.) ծովի կախարդուհի Շանսայի դերերի կատարումը[8]։ Նա հրավիրվել է առաջիկայում նկարահանվելու Դարիուշ Մեհրջուիի Rumi's Kimia ֆիլմում[9]։

Գոլշիֆթե Ֆարահանին հարցազրույց է տալիս BBC Persian հեռուստաալիքին

Ֆարահանին աչքի է ընկել նաև որպես երգչուհի. Kooch Neshin (Քոչվորներ) երաժշտախմբի կազմում հաղթող է ճանաչվել Թեհրանի 2-րդ անդերգրաունդյան ռոք մրցույթում, իսկ Իրանից հեռանալուց հետո համագործակցել ու համագործակցում է արտաքսված իրանցի երաժիշտ Մոհսեն Նամջուի հետ, և միասին թողարկել են Oy երաժշտական ալբոմը[10]։ 2014 թվականի դեկտեմբերին նա 6-րդ տեղն է գրավել անկախ քննադատների հրապարակած գեղեցկուհիների ամենամյա ցանկում[11]։

Փարիզում բնակություն հաստատելուց հետո[12] համագործակցել է Ռոլանդ Յոֆֆեի, Հիներ Սալեմի, Մարջանե Սատրապիի և այլ կինոռեժիսորների հետ։ Նրան ընդգրկել են Լոկառնոյի միջազգային 63-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում։ Կարևոր է նշել նաև, որ Գոլշիֆթե Ֆարահանին ակտիվորեն մասնակցել է և շարունակում է մասնակցել իր հայրենի Իրանում տուբերկուլյոզ հիվանդությունն արմատախիլ անելու նպատակով տարվող պայքարին[6]։

Բախումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ Գոլշիֆթին նկարահանվեց ամերիկյան «Ստերի մարմինը» կինոնկարում, հայտարարվեց, որ Իրանի իշխանությունները նրան արգելել են այդուհետ հանդես գալու արտասահմանում[5] However, this was denied by her colleagues, and she appeared at the movie's American premiere.[13]: Հայրենիքում նա վերջին անգամ նկարահանվել է Ասղար Ֆարհադիի «Էլլիի մասին» ֆիլմում[4]։

Ֆրանսիական «Մադամ Ֆիգարո» ֆիլմի տեսարաններից մեկում մերկ նկարահանվելուց հետո 2012 թվականի հունվարին Գոլշիֆթիին հայտնել են, որ ցանկալի չէ նրա վերադարձը Իրան[14]։ Ըստ բրիտանական Daily Telegraph թերթի հաղորդագրության՝ իրանցի պաշտոնյաները նրան ասել են. «Իրանը քեզ նման արտիստուհիների կարիքը չունի, այնպես որ՝ դու կարող ես դերասանական քո ծառայություններն առաջարկել ուրիշ տեղերում»[15]։ Ֆեյսբուքյան նրա էջի լուսանկարներից մեկը նրա վարքի մասին սուր, աշխույժ բանավեճի առիթ է հանդիսացել[16]։ Դերասանուհին թոփլես նկարահանվել է նաև Ժան-Բատիստ Մոնդինոյի Corps et Âmes (Մարմիններ և հոգիներ) սև-սպիտակ, կարճամետրաժ ֆիլմի տեսարաններից մեկում[17]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
1997 The Pear Tree|Derakht e Golabie (Տանձենին) Միմ (Միթրա) Միջազգային Fajr կինոփառատոնի Սիմուրղ մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2000 Haft Parde (Յոթ գործողություն) Հրեշտակ Արգելված է Իրանում։
2001 Zamaneh (Ժամանակներ) Ժամանակ
2002 Jayee Digar (Մի ուրիշ տեղ) Ռահա
2003 Deux fereshté (Երկու հրեշտակ) Ազար Արգելված է Իրանում։
Կաննի կինոփառատոնում ընտրվել է Semaine de la Critique-ի համար
Բուտիկ Էթի Լավագույն դերասանուհու մրցանակներ՝ Նանտի Երեք մայրցամաքների և Թեհրանի «Կինոտուն» կինոփառատոներում
2004 Ashk-e Sarma (Ցրտի արցունքը) Ռոնաք Լավագույն դերասանուհու մրցանակներ՝ Կազանի միջազգային և Թեհրանի «Կինոտուն» կինոփառատոներում
Bab'Aziz: Le prince qui contemplait son âme Նուր Արգելված է Իրանում։
2005 Սիրահարված ձուկը Տուկա Ռոտերդամի կինոփառատոնի ընտրյալ ֆիլմերից
Be Nam-e Pedar (Հանուն հոր) Հաբիբե
2006 Gis Borideh Մարիամ
Niwemang (Կիսալուսին) Նիվեմանգ Արգելված է Իրանում։
Տորոնտոյի և Տրիբեկայի կինոփառատոների ընտրյալ ֆիլմերից
2007 Mim Mesle Madar (Մ՝ մոր համար) Սեպիդե Կազանի կինոփառատոնի մրցանակ՝ լավագույն դերասանական խաղի համար
To Each His Cinema Իր իսկ դերը Կարճամետրաժ
Արգելված է Իրանում։
Ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում։
Santouri (Սանթուր նվագողը) Հանիե Արգելված է Իրանում։
2008 Շիրին Իր իսկ դերը Ցուցադրվել է Վենետիկի կինոփառատոնում։
Hamisheh Paye Yek Zan Dar Miyan Ast (Արանքում միշտ էլ կին կա) Մարիամ
Divar (Պատը) Սեթարե Տոկիոյի և Տաորմինայի կինոփառատոների ընտրյալ ֆիլմերից
Ստերի մարմինը Աիշա
2009 About Elly|Էլլիի մասին (Darbareye Elly) Սեպիդե
2010 Si Tu Meurs, Je Te Tue (Կսպանեմ քեզ, եթե մեռնես) Սիբա
2011 Վիշապներ լինեին այստեղ Լեյլա
Chicken with Plums (film)|Սալորներով ճուտիկը (Poulet Aux Prunes) Իրան
2012 Իսկական կնոջ նման Մոնա
Համբերության քարը Կին
2013 Իմ քաղցր Պղպեղստան Գովենդ
2014 Դրախտ Յասմին
Ելք. աստվածներ և արքաներ Նեֆերտարի
Վարդաջուր Մարիամ Բահարի
2015 Les Deux Amis Մոնա
Հեռացի՛ր Նադա
Կանչի հանգրվաններ Կլարա
2016 Ալտամիրա Կոնչիտա
Պատերսոն Լաուրա
Սոֆիի դժբախտությունները Մադամ դը Ռեան
2017 Կարիբյանի ծովահենները. մեռածները բան չեն պատմում Շանսա
Կարիճների երգը Նուրան
Ապաստան Մոնա/Լինա Հադդադ
Գլխիվայր Մագգի
Santa & Cie Ամելի
2018 Les filles du soleil (Արևի աղջիկները) Bahar
Գիշերը խժռում է աշխարհը Սառա
Կարմիր օձը Ռեբել
2019 Gen:Lock Յասամին "Յազ" Մադրանի Web սերիաներ
Միայն հնչյունավորումը
2019 Արաբական բլյուզ

Պարգևներ, անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Իրադարձությունը Պարգևը Ֆիլմը Արդյունքը
1997 Fajr միջազգային կինոփառատոն Մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում Derakht e Golabie (Դեղձենին) Հաղթանակ
2004 Երեք մայրցամաք փառատոն (Նանտ, Ֆրանսիա) Prix d'Interpretation Feminine Բուտիկ Հաղթանակ
Fajr միջազգային կինոփառատոն «Լավագույն դերասանուհի» Ashk-e Sarma (Ցրտի արցունքը) Առաջադրված
Թեհրանի «Կինոտուն» տառատոն «Լավագույն դերասանուհի» Ashk-e Sarma (Ցրտի արցունքը)
Բուտիկ
Հաղթանակ
2005 Fajr միջազգային կինոփառատոն «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» Mahiha Ashegh Mishavand (Սիրահարված ձուկը) Առաջադրված
2006 Կազանի միջազգային կինոփառատոն «Լավագույն դերասանուհի» Ashk-e Sarma (Ցրտի արցունքը) Հաղթանակ
2007 Թեհրանի Roshd միջազգային կինոփառատոն Հատուկ մրցանակ՝ որպես լավագույն դերասանուհի Mim Mesle Madar (Մ՝ մոր համար) Հաղթանակ
Kowsar կինոփառատոն (Մեշհեդ) «Լավագույն դերասանուհի» Հաղթանակ
2008 Fajr միջազգային կինոփառատոն «Լավագույն դերասանուհի» Divar (Պատը)
Hamisheh Paye Yek Zan Dar Miyan Ast (Արանքում միշտ էլ կին կա)
Առաջադրված
Կազանի միջազգային կինոփառատոն «Լավագույն դերասանուհի» Mim Mesle Madar (Մ՝ մոր համար) Հաղթանակ
Ասոլոյի կինոփառատոն (Իտալիա) Էլեոնորա Դուզեի մրցանակ Միջազգային ճանաչում՝ թատրոնում կամ կինոյում նշանակալից կերպար լինելու համար Հաղթանակ
Ասիայի Խաղաղօվկիանոսյան էկրանի մրցանակ «Լավագույն դերասանուհի» Darbareye Elly (Էլլիի մասին) Առաջադրված
2012 Գիժոնի միջազգային կինոփառատոն «Լավագույն դերասանուհի» Համբերության քարը Հաղթանակ
Աբու Դաբիի կինոփառատոն «Լավագույն դերասանուհի» Հաղթանակ
2013 Ասիայի Խաղաղօվկիանոսյան էկրանի մրցանակ «Լավագույն դերասանուհի» Իմ քաղցր Պղպեղստան Առաջադրված
Ասիական ֆիլմերի մրցանակներ «Լավագույն դերասանուհի» Համբերության քարը Առաջադրված
Սիրված արտիստուհի Առաջադրված
2014 Սթոնի Բրուքի կինոփառատոն Աչքի ընկնող կատարում Իմ քաղցր Պղպեղստան Առաջադրված
Սեզար 39-րդ մրցանակներ Առավելագույն խոստումնալից դերասանուհի Համբերության քարը Առաջադրված
2015 Միջազգային առցանց կինոմրցանակներ (International Online Cinema Awards (INOCA) «Լավագույն դերասանուհի» Darbareye Elly (Էլլիի մասին) Առաջադրված
2016 Լումիերների մրցանակներ, Ֆրանսիա Առավելագույն խոստումնալից դերասանուհի Les Deux Amis (Երկու ընկեր) Առաջադրված
2018 Chlotrudis մրցանակներ[18] «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» Պատերսոն Առաջադրված

Թատերական դերակատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Թատերախաղը Դերը Նշումներ
2003 Մարիամն ու Մարդավիջը Մայան
2004 Սև նարգիզներ Workshop
2005 Mofatesh (Վերահսկիչը) Ֆիրուզե Արգելված է Իրանում։
2013 Շարքային երազանք Սառա Հյուրախաղեր Հյուսիսային Ամերիկայում, 2013 թ. մարտ-ապրիլ[19]
2016 Աննա Կարենինա Աննա Կարենինա Հյուրախաղեր Ֆրանսիայում, ներկայացում Փարիզի Tempête թատրոնում (ռեժիսոր՝ Գաետան Վասար)

Երաժշտական տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Երգը Դերասանը Նշումներ
2014 "Pola" Ջաբրվոքի երաժշտախումբ (դերակատար՝ Clara Cappgli) [20]
2018 "Դրախտ" Օրելսան

Համերգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրը Վայրը Նշումներ
2009 թ. օգոստոսի 10 Միլանի կոնսերվատորիայի Վերդիի սրահ Մոհսեն Նամջուի հետ, նոր՝ Oy ալբոմի շնորհանդես
2009 թ. նոյեմբերի 9 Վենետիկ, Լիդո Մոհսեն Նամջուի հետ, Վենետիկի կինոփառատոնի ընթացքում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-21-ին։ Վերցված է 2009-01-25 
  5. 5,0 5,1 Tehrani, Souraya, "Hollywood postponed : Golshifteh Farahani has been prevented from heading to the US to discuss future film roles", Guardian (UK), Friday August 22, 2008
  6. 6,0 6,1 "Actress Golshifteh Farahani was appointed as the ambassador of TB" Archived 2009-03-09 at the Wayback Machine., News, National Research Institute of Tuberculosis and Lung Disease, Shaheed Beheshti University of Medical Sciences, Tehran, Iran
  7. «The Patience Stone»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-13-ին։ Վերցված է 2014-08-30 
  8. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2015-11-30-ին։ Վերցված է 2016-07-16 
  9. «Rumi's Kimia – Selected Conversations on Vimeo»։ Vimeo.com։ 2011-04-19։ Վերցված է 2016-12-10 
  10. [1](չաշխատող հղում)
  11. «100 Most Beautiful Faces 2014... – Independent Critics by TC Candler | Independent Critics by TC Candler»։ Tccandler.com։ Վերցված է 2016-12-10 
  12. «DiCaprio Co-Star in Islamic Hot Water? at Hollywood.com»։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-09-ին։ Վերցված է 2016-12-10 
  13. "Colleague denies Iran actress faced travel ban: report" Archived 2008-10-10 at the Wayback Machine., AFP, Tehran, Aug 26, 2008
  14. Tait Robert (հուլիսի 17, 2012)։ «Iran imposes travel ban on star actresses»։ The Daily Telegraph (London) 
  15. McElroy Damien (հունվարի 18, 2012)։ «Iranian actress banned from homeland after naked magazine shoot»։ Daily Telegraph (London)։ Վերցված է հունվարի 22, 2012 
  16. «Iranian reactions to Golshifteh Farahani's nude photo»։ Tabeer։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 26, 2012-ին։ Վերցված է հունվարի 22, 2012 
  17. Omid Memarian (2012-01-20)։ «Nude Photo of Iranian Actress Golshifteh Farahani Roils Iran»։ The Daily Beast։ Վերցված է 2016-12-10 
  18. «Golshifteh Farahani – Awards – IMDB»։ IMDB։ Վերցված է մարտի 8, 2018 
  19. «Home»։ Stage1 Production։ Վերցված է 2016-12-10 
  20. «Jabberwocky: Pola, le titre lancinant et addictif dévoilé»։ Lefigaro.fr։ 2014-05-21։ Վերցված է 2016-12-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]