Jump to content

Գոլամռեզա Թախտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոլամռեզա Թախտի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անունպարս.՝ غلامرضا تختی
Մասնագիտացումըմբիշ և բռնցքամարտիկ
Երկիր Պահլավական Իրան
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 27, 1930(1930-08-27)
ԾննդավայրԹեհրան, Պահլավական Իրան
Մահվան ամսաթիվհունվարի 7, 1968(1968-01-07) (37 տարեկան)
Մահվան վայրԹեհրան, Պահլավական Իրան

Գոլամռեզա Թախտի (պարս.՝ غلامرضا تختی, օգոստոսի 27, 1930(1930-08-27), Թեհրան, Պահլավական Իրան - հունվարի 7, 1968(1968-01-07), Թեհրան, Պահլավական Իրան), իրանցի ազատ ոճի ըմբիշ և վարժեշ-է բաստանիով (պարսկական ավանդական սպորտ) զբաղվող[1]։ 1956 թվականի ամառային Օլիմպիական խաղերի, 1958 թվականի ասիական խաղերի, 1959 թվականի և 1961 թվականի աշխարհի առաջնությունների ոսկե մեդալակի է։ Ժողովրդի մեջ նրան անվանել են Ջահան փահլևան (جهان پهلوان, «աշխարհի չեմպիոն»)[2] ասպետական վարքի և սպորտային վարպետության պատճառով (Ջավանմարդի իրանական մշակույթում)[3]։ 20-րդ դարում եղել է Իրանի ամենահայտնի մարզիկը, չնայած տասնյակ իրանցի մարզիկներ ավելի շատ միջազգային մեդալներ են նվաճել, քան նա[4]։ Թախտին շարունակում է մնալ հերոս շատ իրանցիների համար: Նա ընդգրկված է ԸՄՖ Փառքի սրահում:

Թախտին՝ աղքատ ընտանիքի կրտսեր զավակը, ծնվել է 1930 թվականի օգոստոսի 27-ին՝ հարավային Թեհրանի Խանիաբադ թաղամասում[5]։ 15 տարեկանում ընդունվել է հարավային Թեհրանի «Փուլադ» ակումբ և սկսել մարզվել ըմբշամարտով: Շուտով լքել է Թեհրանը՝ Մասջեդ Սոլեյմանում բանվոր դառնալու համար։ Երբ զորակոչվել է զինծառայության, բացահայտվել է ըմբշամարտում նրա ներուժը, և սկսել է լրջորեն մարզվել[1]։

Թախտին իր առաջին Իրանի առաջնությունը նվաճել է 1950 թվականին[4], հաջորդ տարի իր առաջին արտասահմանյան ճանապարհորդության ժամանակ արծաթե մեդալ է նվաճել Հելսինկիում անցկացված ազատ ոճի աշխարհի առաջնությունում՝ առաջին միջազգային մեդալը, որը երբևէ նվաճել է իրանցի ըմբիշը[1]։ Մեկ տարի անց նվաճել է ևս մեկ արծաթե մեդալ, կրկին Հելսինկիում, այս անգամ 1952 թվականի ամառային օլիմպիական խաղերում[4]։

Նրա կարիերայի հետագա կարևորագույն իրադարձություններից են՝ 1956 թվականի ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալները, 1959 թվականի աշխարհի առաջնությունները (Թեհրան) և 1961 թվականի աշխարհի առաջնությունները (Յոկոհամա): Թախտին արծաթ է նվաճել 1960 թվականի ամառային օլիմպիական խաղերում[1]։ Նրա օլիմպիական կարիերան ավարտել է մեկ ոսկե և երկու արծաթե մեդալներով։ Մասնակցել և զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը 1964 թվականի ամառային օլիմպիական խաղերում։

Թախտին սկսել է միջին քաշային կարգում 79 և 87 կգ քաշային կարգերում, բայց մեծանալով որոշել է բարձրանալ քաշային կարգում և 1964 թվականի ամառային Օլիմպիական խաղերում հանդես է եկել 97 կգ քաշային կարգում[4]։

Բնավորություն և անհատականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թախտին իր կարիերայի ընթացքում հակված է եղել ազնիվ գործել մրցակիցների դեմ մրցելիս[6]։ Օրինակ, մի անգամ մրցել է խորհրդային ըմբիշ Ալեքսանդր Մեդվեդի հետ, որը աջ ծնկի վնասվածք է ունեցել: Երբ Թախտին իմացել է, որ Մեդվեդը վիրավոր է, խուսափել է վնասված ոտքին դիպչելուց և փոխարենը փորձել է հարձակվել մյուս ոտքի վրա[7]։ Պարտվել է մրցախաղում, բայց ցույց է տվել, որ ավելի շատ է գնահատում պատվաբեր պահվածքը, քան հաղթանակի հասնելը[8]։

Նրա բնավորության մեկ այլ օրինակ է Մոսկվայում կայացած մրցումը: Աշխարհի այն ժամանակվա չեմպիոն Անատոլի Ալբուլին հաղթելուց հետո Թախտին տեսել է Ալբուլի մոր դեմքի տխրությունը։ Թախտին գնացել է նրա մոտ և ասել՝ «Ցավում եմ արդյունքի համար, բայց քո տղան մեծ ըմբիշ է»:Մայրը ժպտացել և համբուրել է նրան[9]։

Հասարակական և քաղաքական ակտիվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թախտին հայտնի է եղել իր հակառեժիմային հայացքներով։ Եղել է Մոսադեղամետ ակտիվիստ և Երկրորդ ազգային ճակատի անդամ, և նրա մահը մի շարք հակաշահական ցույցերի պատճառ է դարձել[10]։

1962 թվականին Իրանի արևմտյան Բուին-Զահրա քաղաքում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 12000 մարդ: Ըմբիշը սկսել է քայլել Թեհրանի գլխավոր պողոտաներից մեկով՝ օգնելով տուժածներին և օգնություն խնդրելով։ Նա ոգեշնչեց ուրիշներին գնալ իր հետքերով:

Մահ և ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թախտին մահացած են գտել 1968 թվականի հունվարի 7-ին հյուրանոցի իր համարում։ Իրանի կառավարությունը պաշտոնապես հայտարարել է նրա մահը որպես ինքնասպանություն[11]։ Այնուամենայնիվ, ոմանք պնդում են, որ նա սպանվել է Պահլավիի ռեժիմի դեմ իր քաղաքական գործունեության պատճառով ՝ դրանում մեղադրելով ՍԱՎԱԿ-ին՝ այն ժամանակվա իրանական հետախուզական վարչությանը: Քանի որ Թախտին եղել է ազգային հերոս, նրա հուղարկավորությանը, որը կազմակերպել է հանրաճանաչ «Towfigh» ամսագրի գլխավոր խմբագիր Հոսեյն Թաուֆայը, եկել եկել են հազարավոր սգավորներ: Հաղորդվում է, որ առնվազն 7 մարդ ինքնասպանություն է գործել տխրության պատճառով[12]։ 1968 թվականի հունվարի 14-ին «Towfigh»-ը թողարկել է իր հանրաճանաչ շաբաթական ամսագրի հատուկ համարը, որում պատկերված է եղել հրեշտակի թևերով Թախտիին, որը սավառնում էր իրանցի սգավորների բազմության վերևում իր իսկ հուղարկավորության ժամանակ, մակագրությամբ, որում ասվում էր՝ «Մի լացիր ինձ համար, լացիր ինքներդ ձեզ»:

«Towfigh» ամսագիրը շահի կողմից փակվել է այս ծաղրանկարի հրապարակումից մի քանի ամիս անց:

Թախտին թաղված է Թեհրանի հարավային մասում գտնվող Էբն-ե Բաբույե գերեզմանատանը, Շահր-է Ռայի մոտ:

Թախտին պայքարել է դեպրեսիայի դեմ, հատկապես կնոջ հետ ունեցած խնդիրների պատճառով[13][14]։ Իր մահից երկու օր առաջ Թախտին գրել է իր կտակը՝ փոխանցելով իր որդու խնամակալությունը գործընկերոջը և հրահանգներ, թե ինչ անել նրա ունեցվածքի հետ[13][15]։

Թախտիի որդին՝ Բաբակ Թախտին, գրող և թարգմանիչ է։ Բաբակը խստորեն քննադատել է իր հոր սպանության մասին լուրերը և հաստատել է, որ հայրը ինքնասպան է եղել[13]։ «Թախտի» ֆիլմը[16], որը սկսել է Ալի Հաթամին և ավարտել է Բեհրուզ Աֆխամին, ուսումնասիրել է Թախտիի մահվան մասին որոշ տեսություններ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Houchang E. Chehabi, “TAḴTI, Ḡolām-Reżā”, Encyclopaedia Iranica, Online Edition, originally published July 20, 2005
  2. Behrooz, Maziar (2000). Rebels With A Cause: The Failure of the Left in Iran. I.B.Tauris. էջ 197. ISBN 9781860646300.
  3. Sarrafi, Khashayar. «Modern Pahlevan: Jahan Pahlevan Takhti» (PDF). Shanghai University Sports Research Center, College of Physical Education. Արխիվացված է օրիգինալից (PDF) 22 May 2014-ին. Վերցված է 1 August 2012-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Gholamreza TAKHTI (IRI): Biographie». Fédération Internationale des Luttes Associées (FILA). Արխիվացված է օրիգինալից July 14, 2014-ին. Վերցված է July 28, 2012-ին.
  5. «اسطوره و پهلوانی برخاسته از دیار الوند، پهلوانی برای همه دوران». خبرگزاری برنا. Արխիվացված է օրիգինալից 2013-12-26-ին. Վերցված է 2013-07-04-ին.
  6. Sarrafi, Khashayar. «Modern Pahlevan: Jahan Pahlevan Takhti» (PDF). Shanghai University Sports Research Center, College of Physical Education. Արխիվացված է օրիգինալից (PDF) 22 May 2014-ին. Վերցված է 1 August 2012-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. Sarrafi, Khashayar. «Modern Pahlevan: Jahan Pahlevan Takhti» (PDF). Shanghai University Sports Research Center, College of Physical Education. Արխիվացված է օրիգինալից (PDF) 22 May 2014-ին. Վերցված է 1 August 2012-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  8. «Iranians honor wrestling legend Gholam-Reza Takhti». Tehran Times. 8 January 2012. Արխիվացված է օրիգինալից 26 June 2012-ին. Վերցված է 1 August 2012-ին.
  9. «Iranians honor wrestling legend Gholam-Reza Takhti». Tehran Times. 8 January 2012. Արխիվացված է օրիգինալից 26 June 2012-ին. Վերցված է 1 August 2012-ին.
  10. Behrooz, Maziar (2000). Rebels With A Cause: The Failure of the Left in Iran. I.B.Tauris. էջ 197. ISBN 9781860646300.
  11. Iole, Kevin (June 23, 2013). «The cruel tragedy of The Iron Sheik». Yahoo! Sports. Վերցված է June 25, 2013-ին.
  12. «Profile | Gholamreza Takhti: World Champion Wrestler, Iranian Patriot». PBS.
  13. 13,0 13,1 13,2 «Iran's Takhti: Legendary figure with controversial death». 23 April 2019.
  14. «The Olympic Games and our memories of the world champion, Gholamreza Takhti». 20 August 2021. Արխիվացված է օրիգինալից 29 September 2022-ին. Վերցված է 22 November 2024-ին.
  15. «Why Is the US Celebrating an Iranian Socialist Wrestler?Why Is the US Celebrating an Iranian Socialist Wrestler?». 22 October 2017.
  16. ideensadr (25 October 2002). «Takhti (1997)». IMDb.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոլամռեզա Թախտի» հոդվածին։