Գոթեյկ (կամուրջ)
Գոթեյկ | |
---|---|
Երկիր | Մյանմա |
Նշանակություն | երկաթուղային կամուրջ |
Տեսակ | երկաթուղային կամուրջ և trestle bridge? |
Նյութ | պողպատ |
Երկարություն | 689 մ |
Բացման տարեթիվ | 1900 |
Գոթեյկ, երկաթուղային ուղանցույց Մյանմայում, Շան նահանգում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղանցույցի շինարարությունը սկսվել է 1899 թվականի ապրիլի 28-ին և ավարտվել է հաջորդ տարվա հունվարի 1-ին։ Գոթեյկը միմյանց է միացրել Լաշո և Մեմյո քաղաքները։ Կամրջի ընդհանուր երկարությունը կազմում է 689 մետր, այն կազմված է 15 կամրջամասերից, կամարի բարձրությունը ջրից 102 մետր է։ Գոթեյկի լայնությունը մեծ չէ, միայն մեկ երկաթուղի։ Կառույցի արժեքը կազմել է 111 200 ֆունտ ստերլինգ։
Ուղանցույցի հիմնական շինվածքները պատրաստվել են Փենսիլվանիայի պողպատահալական ընկերությունում և ԱՄՆ-ից օվկիանոսով բերվել է Բիրմա[1]։
Քանի որ Գոթեյկ կամուրջը կարևոր ռազմավարական տրանսպորտային օբյեկտ է հանդիսանում, 1976-1978 թվականներին հովտի ներքևում կառուցվեց այլընտրանքային երկաթուղային ճանապարհ` ուղանցույցի ոչնչացման դեպքում օգտագործելու համար։ Սակայն այն ոչ մի անգամ չի օգտագործվել, 1990-ական թվականներին դադարեցին այն պահել աշխատանքային վիճակում և 2002 թվականին այն լցվեց արևադարձային բուսականությամբ[2]։
Գոթեյկը երկրի ամենաբարձր կամուրջն է հանդիսանում, իսկ բացման պահին (1900 թվական) եղել է աշխարհի թրեսթլ (անգլ.՝ Trestle) տեսակի ամենաբարձր երկաթուղային կամուրջը[3]։ Ներկայումս կամրջով անցնում են օրական երկու կազմ` Մանդալայ-Լաշո և Լաշո-Մանդալայ։ Ուղանցույցը նաև զբոսաշրջային տեսարժանություն է հանդիսանում[4], նրանով անցնելը արտասահմանցիների համար կազմում է 4 ԱՄՆ դոլար։ Կամրջի վրայով գնացքը շատ դանդաղ է ընթանում[5], որպեսզի կառույցին, որն արդեն մեկ դարյա հնություն ունի, շատ ծանրաբեռնվածություն չլինի, և դա զբոսաշրջիկներին թույլ է տալիս հետաքրքիր և որակյալ լուսանկարներ անել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Название Мьянмы до 1989 года.
- ↑ Update from Myanmar Արխիվացված 2017-03-19 Wayback Machine (անգլ.) на сайте Railway Gazette International|railwaygazette.com, 1 ноября 2004
- ↑ The Hair Raising Train Ride Over Goteik Viaduct (անգլ.) на сайте amusingplanet.com, 30 сентября 2013
- ↑ Gokteik Viaduct — полет на поезде над стометровой пропастью (ռուս.) на сайте gronderc.blogspot.co.uk, 11 декабря 2013
- ↑ Gokteik Bridge на сайте YouTube.com Видео 0:00:35
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Виадук Готейк Արխիվացված 2013-01-23 Wayback Machine (անգլ.) на сайте highestbridges.com
- Riding the Highest Railway Bridge in Myanmar / Burma — Crossing the Goteik Viaduct (անգլ.) на сайте bordersofadventure.com