Գոդֆրի Ռեջիո
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գոդֆրի Ռեջիո Godfrey Reggio | |
---|---|
![]() Գոդֆրի Ռեջիո, 1995 թ. | |
Ծնվել է | մարտի 29, 1939 (86 տարեկան) |
Ծննդավայր | Նոր Օռլեան, Լուիզիանա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, գրող և ռեժիսոր |
Աշխատանք | 1982 - ցայսօր |
![]() |
Գոդֆրի Ռեջիո (մարտի 29, 1940[1], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[2]), էքսպերիմենտալ վավերագրական ֆիլմերի ամերիկացի կինոռեժիսոր։
Վաղ տարիքից զբաղվել է հասարակական գործունեությամբ՝ նպաստելով դեռահաս հանցագործների վերադաստիարակման ծրագրերին, ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի աղքատ բնակավայրերի սոցիալական հարցերի լուծմանը[3]։
Իր կյանքի՝ շուրջ 14 տարին անցկացրել է որպես կաթոլիկ վանական՝ լռակյացությամբ և աղոթքներով պատրաստվելով հոգևոր ծառայության, սակայն հետագայում հրաժարվել է այդ ճանապարհից։
Նրա ֆիլմերից մեծ ճանաչում է ստացել «Քաթսի» վավերագրական եռապատումը, որը բաղկացած է «Կոյաանիսքաթսի», «Պովաքքաթսի» և «Նաքոյաքաթսի» կինոնկարներից։
Ռեջջիոն դատապարտում է տեխնիկական առաջընթացի դարաշրջանը, քանի որ գտնում է, որ այն սահմանափակում է ոգեղենը՝ նպաստելով շրջակա միջավայրի ոչնչացմանը։ Նրա կարծիքով, քաղաքում ապրող մարդու համար՝ տեխնոլոգիաները՝ որպես գոյության միջոց, ամբողջությամբ փոխարինել են բնությանը։
2007 և 2013 թթ-ին եղել է Երևանում՝ որպես «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հյուր, անցկացրել վարպետության դասեր։ 2007 թ-ին նույն կինոփառատոնի շրջանակներում արժանացել է «Փարաջանովյան թալերի»՝ համաշխարհային կինոյում ունեցած մեծ վաստակի և ներդրման համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Deutsche Nationalbibliothek Record #119181754 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Koyaanisqatsi». Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 7-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոդֆրի Ռեջիո» հոդվածին։ |
|