Գոդեցիա հրաշալի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գոդեցիա հրաշալի | |
Գոդեցիա հրաշալի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մրտենածաղկավորներ (Myrtales) |
Ընտանիք | Ապուզանազգիներ (Onagraceae) |
Ցեղ | Կլարկիա շքեղ (Clarkia) |
Տեսակ | Գոդեցիա հրաշալի (C. amoena) |
Միջազգային անվանում | |
Clarkia amoena |
Գոդեցիա հրաշալի ( Godetia amoena) միամյա խոտաբույս է, ունի 25-60 սմ բարձրություն, ուղղաձիգ է, լավ ճյուղավորված ցողուն ունի։ Ծաղիկները հասարակ են կամ լիաթերթիկ, ունեն տարբեր գունավորումներ (միագույն կամ խայտաբղետ)։ Պատկանում է օնագրազգիների ընտանիքին։ Խոտաբույսի հայրենիքը Կալիֆորնիան է։
Ծաղկում է հուլիսից սկսած մինչև աշնանային սառնամանիքները։ Լուսասեր է, բավականին ցրտադիմացկուն է։ Ավելի լավ է աճում ավազակավային, օրգանական նյութերով հարուստ, ստրուկտուրային հողերում։ Սերմերը չափազանց մանր են, ուստի բաց գրունտում զգուշությամբ պետք է ցանել մայիսի սկզբին, այն հաշվով, որպեսզի մայիսի վերջերին սածիլները դաշտ տեղափոխվեն։
Մշակության մեջ տարածված են ինչպես հրաշալի (Վայսեր Շվան, Բլիտցշտրալ, Յորք, Օրանժ, Ռուլ, Սիբիլ, Շերվուդ, Լիաննա, Լինդիլյա և այլն), այնպես էլ խոշորածաղիկ (Մետեոր, Ռեմբրանդտ) գոդեցիների բազմաթիվ սորտեր։ Դրանք մեկը մյուսից տարբերվում են ծաղիկների խոշորությամբ, գույնով, խայտաբղետությամբ և այլն։ Օգտագործվում է ծաղկաթմբերի, ռաբատկաների ձևավորման, ինչպես նաև խմբերով՝ սիզախոտի ֆոնի վրա։ Պիտանի է մեր հանրապետության բոլոր կլիմայական գոտիներում մշակելու համար։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոդեցիա հրաշալի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոդեցիա հրաշալի» հոդվածին։ |
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |