Գոգո Սալիպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գոգո Սալիպա
Մահացել էհունիսի 10, 1982(1982-06-10)

Գրիգոր Սալիպա, ավելի հայտնի է որպես Գոգո Սալիպա (Գօգօ Սալիբա) (անգլ.՝ Krikor (Koko) Saliba,1982 հունիսի 10), հայ ֆիդայի, Հայկական Ցեղասպանության արդարության մարտիկներ (en) կազմակերպության անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոգո Սալիպայի մահվան առիթով Հայկական Ցեղասպանության արդարության մարտիկներ կազմակերպության ներկայացուցիչները հետևյալ նամակն են գրել զոհվածի ընտանիքին, որն էլ այն հանձնել է Asbarez Daily Newspaper-ին հրապարակման նպատակով:

Սալիպա ընտանիքին սիրելիներ.

Մեր կեանքին արիւնոտ թատերաբեմին վրայ ականատես եղանք մէկ եզակի ողբերգութեան: Մեր ընկերներէն` Գօգօն, որ իր կորովի ու տառապող ցեղին հարազատ զաւակն էր, անձնուիրութեան հերոսական բարձրութիւնը նուաճած, անցեալ *[ 1982 ] հունիս 10-ին. մեզմէ բաժնուեցավ այնպիսի պարագաներու մէջ, ուր պարտքի գիտակցութեամբ տոգորուած երիտասարդի մը կռուի դաշտի վրայ կեանքը տալու իրաւունքը խլուեցավ իրմէ:Յիրաւի, ընկեր Գօգօն զոհ գնաց կոյր փամփուշտի մը: Եվ այսօր, այս նամակով ձեզի կը գուժենք մեր անգին ընկերոջ մահը: Հայկական այս ճգնաժամուն, օրհասական այս րոպէներուն մէջ, երբ մէկ կողմէ թրքական հակազդեցութիւնները եւ զանազան մակարդակի վրայ ի գործ դրուած ճնշումները, իսկ միւս կողմէ հայ ժողովրդին մոտ բարոյական անկումը աստիճանաբար կը սպառնան Հայկական Հարցը խեղդել, մենք կը հավատանք, որ յեղափոխական գործունէութիւնը միակ կենարար կրակն է, որ կ'երկննայ, կը ճիւղաւորուի հայութեան մէջ եւ կը պահէ զայն վերահաս վտանգէն: Ընկեր Գօգօն եւս հաւատալով այս ուղիին, իր անգին կեանքը զոհեց իր ժողովուրդին: Պարտքի գիտակցութեամբ տոգորված մեր երիտասարդ ընկերը գիտցաւ մնալ պատմական րոպէի բարձրութեան վրայ եւ չտարուիլ մանր-մունր նպատակներով: Ան եղաւ Հայկական Ցեղասպանութեան Արդարութեան Մարտիկներու այն զինուորը, որու տրուեցաւ ֆետայիի իրաւունքները եւ պարտականութիւնները, իսկ որու որ շատ տրուի, անկէ նաեւ շատ կը պահանջուի: Ընկ. Գօգօն իր կեւանքը նուիրաբերեց իր ժողովուրդին: Նորահաս երիտասարդութիւնը երկար պիտի դիտէ անոր դէմքը եւ վրէժի ու զայրոյթի վառ զգացումին հետ սնուցանէ նոյնպես իր սրտին մէջ անբիծ, զոհաբերութեան վեհ գաղափարները: Եկէք զորավիգ եղէք մեզի, կեցէք մեր կռնակը, եւ կամ անցէք մեր առաջը. զինեցէք մեր զինուորներու ձեռքերը եւ միասին մղենք վճռական կռիւը` մոլեգին եւ յամառ:

Հայկական Ցեղասպանության արդարության մարտիկներ Մարտ 04 1983 թվական

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ներսիկ Իսպիրյանի «Գոգո Սալիպա» երգը:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Հայկական Ցեղասպանության արդարության մարտիկներ