Գոբդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գոբդի , Գոբդե, Գոբդիե, ճանապարհային կայան Մեծ Հայքում։ Նշանավորված է Պևտինգերյան քարտեզում՝ Արտաշատ-Պարեսակա ուղեգծի վրա։ Եվրոպական ուսումնասիրողներից ոմանք նույնացնում են Պարսկահայքի Խոյ քաղաքի հետ։ Քարտեզի Անանուն Ռավեննացու օրինակում՝ Գոբդիե։ Կոնրադ Միլլերի կարծիքով անվան ուղիղ ընթերցումը կարող է եղած լինել Գոբաի շ, իսկ Մարկվարտի կարծիքով՝ Գոբդե[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 960 — 992 էջ։