Գնչուների լեզվի միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գնչուների լեզվի միջազգային օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՆոյեմբերի 5

«Գնչուների լեզվի միջազգային օր», ՅՈՒՆԵՍԿՕ-յի կողմից ընդունված իրադարձություն, որի նպատակ է հռչակվել գնչուների լեզվի պահպանումը, մշակույթի տարածումն և մայրենի լեզվով կրթությունը։ 2009 թվականից սկսած նշվում է յուրաքանչյուր տարի՝ նոյեմբերի 5-ին[1]։ 2012 թվականին Խորվաթիայի խորհրդարանը պաշտոնապես ճանաչեց այն, իսկ 2015 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերի 5-ը հռչակեց գնչուների լեզվի համաշխարհային օր[2][3]։ 2018 թվականի դրությամբ Եվրոպայի խորհրդի անդամ 16 երկրներ գնչուերենը ճանաչում են որպես փոքրամասնություն կազմող գնչուների լեզու՝ համաձայն «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի»[4]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրադարձությունը տեղի է ունեցել 2008 թվականի նոյեմբերի 5-ին, Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում, ծագումով գնչու գիտնական և քաղաքական գործիչ Վելժկո Կայտազիի հեղինակած «Գնչուերեն-խորվաթերեն և խորվաթերեն-գնչուերեն» առաջին բառարանի շնորհանդեսի ժամանակ։ Այդ օրը ամբողջ աշխարհից և Խորվաթիայից ներկայացած գնչուական համայնքի ներկայացուցիչները ստորագրեցին կանոնադրություն, ըստ որի նոյեմբերի 5-ը Խորվաթիայի Հանրապետությունում հռչակվեց գնչուների լեզվի օր։ Կանոնադրության ստորագրումը նախաձեռնել և կազմակերպել են Վելյկո Կայտազին և «Կալի Սարա» գնչուների կրթության խորվաթական ասոցիացիան (այսօր կոչվում է Խորվաթիայի գնչուների միություն «KALI SARA»): Կանոնադրությունը ստորագրել են մոտ 150 հոգի։

Նոյեմբերի 5-ը Խորվաթիայի Հանրապետությունում գնչուների լեզվի օր հռչակող կանոնադրություն (2008 թվականի նոյեմբերի 5, Զագրեբ, Խորվաթիա)

Մեկ տարի անց, 2009 թվականի նոյեմբերի 3-ից 5-ը Զագրեբում կայացած Գնչուների լեզվի ստանդարտացման և կոդավորման համաշխարհային սիմպոզիումի ժամանակ, Գնչուների միջազգային միությունը և գնչուների կրթության խորվաթական «Կալի Սարա» ասոցիացիան հրապարակեցին փաստաթուղթ, ըստ որի առաջարկվում էր Նոյեմբերի 5-ը ճանաչել որպես գնչուների լեզվի համաշխարհային օր բոլոր այն երկրներում, որտեղ ապրում են գնչուները։ Այսպիսով, 2009 թվականի նոյեմբերի 5-ին այդ տոնը առաջին անգամ նշվեց պաշտոնապես [5][6]։

Միջազգային ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մայիսի 25-ին կայացած նստաշրջանում Խորվաթիայի խորհրդարանը միաձայն (122 կողմ) ընդունեց պատգամավորների առաջարկ-խնդրանքը՝ աջակցելու նոյեմբերի 5-ը գնչուների լեզվի համաշխարհային օրը հռչակելու նախաձեռնությանը։ Քանի որ Խորվաթիայի կառավարությունը աշխարհում առաջինն էր հանդես եկել նման առաջարկով, նաև հրավիրեց այլ երկրների խորհրդարաններին, միջազգային կազմակերպություններին և կառույցներին, ինչպես նաև ժողովուրդներին՝ միանալու նախաձեռնությանը։ Եվ հենց Խորվաթիայի Հանրապետության խնդրանքով էլ 2015 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերի 5-ը հռչակեց գնչուերեն լեզվի համաշխարհային օր[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Croatian Post To Mark World Romani Language Day With Stamp | Croatia Week»։ Croatia Week | Croatian news portal in English (անգլերեն)։ 2012-11-02։ Վերցված է 2021-04-19 
  2. 2,0 2,1 «Proclamation of 5 November as: World Day of Romani Language»։ unesdoc.unesco.org։ Վերցված է 2021-04-19 
  3. «5 November: International Day of Romani Language»։ ECML/CELV (en-GB)։ Վերցված է 2021-04-19 
  4. «World Day of Romani Language»։ Council of Europe (en-GB)։ Վերցված է 2021-04-08 
  5. Svjetski dan romskog jezika (2012)։ «Declaration Issued at the 1st World Day of the Rromani Language»։ Svjetski dan romskog jezika 03.-05. studenog 2011. godine ; Zagreb ; zbornik = Tekstonqo kidipe sa themesqo dǐves e rromane ćhibaqo։ Veljko Kajtazi, Croatia Svjetski dan romskog jezika Zagreb։ Zagreb: Udruga za promicanje obrazovanja Roma u Republici Hrvatskoj "Kali Sara։ էջ 9։ ISBN 978-953-55966-1-5։ OCLC 927515973 
  6. «Croatian Post To Mark World Romani Language Day With Stamp | Croatia Week»։ Croatia Week | Croatian news portal in English (անգլերեն)։ 2012-11-02։ Վերցված է 2021-04-19