Գների կառավարում
Գների կառավարում, պետական գնային սահմանափակում, որը կարելի է սահմանել ապրանքների և ծառայությունների համար։ Նմանատիպ չափանիշների նպատակը կարող է լինել հիմնական սննդային և ժողովրդական ապրանքների սպառման հասանելիության սահմանմանումը, դեֆիցիտի ժամանակ գների մանիպուլացիայի կանխումը, ինֆլյացիայի դանդաղեցումը կամ հակառակը՝ որոշակի ապրանքների մատակարարների համար նվազագույն եկամտի կամ նվազագույն աշխատավարձերի ապահովումը։ Գոյություն ունի գների կարգավորման երկու հիմնական ձև․ նվազագույն և առավելագույն գին, որը կարող է սահմանվել։
Պատմականորեն այնպես է ստացվել, որ գների կառավարումը հաճախ համարվում է միջազգային եկամտային քաղաքականության մի մասը, որը բնութագրվում նաև աշխատավարձերի կառավարումով և այլ կարգավորական տարրերով։
Չնայած գների կառավարումը երբեմն օգտագործվում է անգամ աշխարհագրական կառավարությունների կողմից, այնուամենայնիվ տնտեսագետները հաճախ համաձայնվում են համարել, որ այս չափանիշը ընթանում է շուկայական տնտեսությանը հակառակ և անհրաժեշտ է դրանից խուսափել[1]։
Պատմական օրինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեացի կայսր Դիոկլետիան փորձել է սահմանել առավելագույն թույլատրելի գները բոլոր հիմնական ապրանքների վրա Հռոմեական կայսրությունում՝ 3-րդ դարին։ Նրա կողմից տրվել է հատուկ հրովարտակ, սակայն այն առանձնապես հաջողված չի եղել դրանում։
Ներկայումս գների կառավարումը կարող է օգտագործվել ռենտայի կառավարման համար։
1793 թվականին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ սահմանվել է գնային կառավարում ցորենի վրա։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ում ամերիկյան պարենային ադմինիստրացիան գնային կառավարում է իրականացրել սննդային ապրանքների վրա։ Գնային կառավարումը նաև տեղ է ունեցել ԱՄՆ-ում և Նացիստական Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[2][3][4][5][6][7]։
ԱՄՆ-ի որոշ նահանգներ երբեմն իրականացնում են իրենց սեփական գնային կառավարման քաղաքականությունը։ Օրինակ՝ Կալիֆորնիան կառավարում է գները նահանգի սահմանների ներսում, ինչը քննադատում է ամերիկացի տնտեսագետ Թոմաս Սաուելը՝ մեղադրելով նահանգի իշխանությունների մասնավորապես էլեկտրոէներգիայի պարբերաբար պակասի մեջ։ Սաուելը գրել է Կալիֆորնիայի գնային կառավարման մասին 2001 թվականին․ «Քանի որ էլեկտրոէներգիական ընկերությունները ստիպված են վճարել ավելի շատ էլեկտրոէներգիայի համար, քան նրանց համար սահմանված է, որ նրանք վերցնեն սպառողներից՝ նրանք աշխատում են չհավասարակշռված, և ֆինանսական շուկաները իջեցնում են նրանց բաժնետոմսերը»[8]։ Կալիֆորնիայի ադմինիստրատիվ մարմինները համաձայնվում են բարձրացնել դրույքները, սակայն ոչ այնքան շատ, որպեսզի ընկերությունները կարողանան վճարել մեծածախ շուկաներում էլեկտրոէներգիայի համար[9]։ Տնտեսագետ Լուրենս Մակովիչը պնդել է․ «Մենք արդեն Կալիֆորնիայի օրինակով տեսել ենք, որ մանրածախ սակագների սահմանային գների պահանջարկը բարձրացել է և վատ դեֆիցիտ է սահմանվել, իսկ գնային սահմանափակումները հանգեցրել են ամենամեծ էլեկտրոէներգիական ընկերությունների՝ Pacific Gas-ի և Electric-ի սննկացմանը չորս ամսվա ընթացքում»[10]։ Միևնույն ժամանակ որոշները պնդում էին, որ էլեկտոէներգիայի մատակարարները նախորդ տարիներին սահմանել են մանրածախերից բարձր գներ․ 2002 թվականին San Francisco Chronicle-ը տեղեկացնում է, որ մինչև անջատումը մի շարք մատակարարներ լքել են նահանգի շուկան, քանի որ ունեցել են հնարավորություն ստանալ պոտենցիալ ավելի բարձր շահույթ այլ արևմտյան նահանգներում[11]։ Էներգիայի կարգավորման ֆեդերալ հանձնաժողովը միջամտում է և սահմանում է սահմանային գներ գնվող յուրաքանչյուր մեգավատտի համար, այնուհետև չեղարկում է կառավարումը, որպեսզի խուսափի անջատումներից, որոնք տեղի էին տվել վեց ամիս առաջ։
Հավայիի նահանգը 2005 թվականին կարճ ժամանակահատված կառավարում էր իրականացնում բենզինի մեծածախ գների վրա այդ նահանգում նույն թվականին «գների մանիպուլացիայի» դեմ պայքարի շրջանակներում։ Քանի որ տվյալ կանոնը ընդունված էր որպես չափազանց թույլ և անարդյունավետ, այն շուտով չեղարկվում է։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատների հիմնական փաստարկը գների կառավարման հետ կապված համարվում է այն, որ պահպանելով գները արհեստականորեն ցածր մակարդակի վրա պահանջարկը աճում է մինչև այն կետը, որտեղ առաջարկը չի կարող հասնել, ինչն էլ հանգեցնում է ապրանքների դեֆիցիտի, որոնց վրա գները արդեն չեն կարգավորվում[12]։ Օրինակ Լակտանցիան գրել է, որ Դիոկլետիան՝ «տարատեսակ հարկերի հետևանքով դարձրել է բոլոր ապրանքները չափազանց թանկ, փորձելով հրովարտակով սահմանափակել նրանց գները։ Այդ ժամանակ շատ արյուն է թափվում մանրուքների պատճառով, տղամարդիկ վախենում էին առաջարկել ինչ-որ բան վաճառքի համար, և դեֆիցիտը դարձել էր ավելի ծանր քան երբևէ։ Վերջիվերջո հրովարտակը դրանից հետո պարզվում է կործանիչ որոշ մարդկանց համար և վերացվում է օբյեկտիվ անհրաժեշտությունից ելնելով»[13]։ Ինչպես և Դիոկլետիանի հրովարտակի դեպքում, դեֆիցիտը կարող է հանգեցնել սև շուկաների ի հայտ գալուն, որտեղ նույն ապրանքների համար սահմանված գները գերազանցում էին չկառավարվող շուկաների գները։ Բացի դրանից հենց որ գների կառավարումը չեղարկվում էր գները սկսում էին արագ աճել, ինչն էլ կարող էլ հանգեցնել տնտեսական համակարգի ժամանակային շոկային վիճակի։
Դասական օրինակ այն բանի համար, որ գների կառավարումը կարող է հանգեցնել դեֆիցիտի համարվում է 1973 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 1974 թվականի մարտի 17-ը ընկած նաֆթային ճգնաժամը, երբ գործում էր արաբական պետությունների կողմից սահմանված նաֆթային բռնարգելք։ Մարդատար և բեռնատար ավտոմեքենաների երկար հերթերը սկսեցին արագ ձևավորվել ԱՄՆ-ում և որոշ կայաններ փակվեցին էժան գներով վառելիքի պակասի պատճառով, որոնք սահմանվել էին ամերիկյան Խորհրդի կողմից ըստ գնի։ Սահմանված գինը ցածր էր նրանից, որը սահմանվել էր շուկայում և որպես հետևանք ապրանքը վերանում է։ Ոչ մի նշանակություն չուներ գները ինքնուրույն թե չկանխատեսված կիջնեին շուկայականից։ Դեֆիցիտը տեղի էր ունենալու ցանկացած դեպքում։ Գների նկատմամաբ կառավարումը այն վիճակում չէր գտնվում, որպեսզի հաստատեր իր գլխավոր նպատակը, որը կայանում էր գնեջիցման մեջ ու նմանատիպ կառավարումը իսկապես հանգեցնում էր մատակարարումների քանակի քչացմանը[14][15]։
Նոբելյան մրցանակի թեկնածու Միլտոն Ֆրիդմանը ասել է․ «Մենք տնտեսագետներս գիտենք ոչ այնքան շատ բան, սակայն մենք գիտենք թե ինչպես դեֆիցիտ ստեղծել։ Եթե դուք ցանկանում եք ստեղծել դեֆիցիտ, օրինակի համար լոլրիկների համար, ապա ընդամենը պետք է օրենք ընդունել, ըստ որի մանրածախ առևտրականները չեն կարող վաճառել դրանք ֆունտի համար երկու ցենտից ավելի։ Ակնթարթորեն դուք կունենաք լոլիկների դեֆիցիտ։ Նույն բանը վերաբերվում է նաև գազի և նաֆթի օրինակներին»[16]։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը նախագահ Ռիչարդ Նիքսոնի օրոք՝ Ջորջ Շուլցը ներդնում է նիկսոնյան «նոր տնտեսագիտական քաղաքականություն», որը չեղարկում էր գների հանդեպ կառավարումը, ինչը սկսում է իրագործվել 1971 թվականին։ Այդ չեղարկումը գների նկատմամբ հանգեցնում է գների արագ բարձրացմանը։ Գները կրկին սառեցվում են վերականգնումից հինգ ամիս անց[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Rockoff, Hugh (2008). «Price Controls». In David R. Henderson (ed.) (ed.). The Concise Encyclopedia of Economics (2nd ed.). Indianapolis: Library of Economics and Liberty. ISBN 978-0865976658. OCLC 237794267.
{{cite encyclopedia}}
:|editor=
has generic name (օգնություն) - ↑ «File: "Prices charged in this store will not exceed those indicated in the most recent list of Fair Prices applicable to this – NARA – 512556.jpg – Wikimedia Commons». Վերցված է 2012 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «File: "Closed. Public Notice. For Violation of the rules of the United States Food Administration This Place is Closed days... – NARA – 512564.tif – Wikimedia Commons». Վերցված է 2012 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «File: "This Store sells at FAIR PRICES as interpreted by U.S. Food Administration...", ca. 1917 – ca. 1919 – NARA – 512714.tif – Wikimedia Commons». Վերցված է 2012 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «File: "We violated the regulations of the Food Administration but have pledged Full Obedience in the Future.", ca. 1917 – ca. – NARA – 512528.jpg – Wikimedia Commons». Վերցված է 2012 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Paths to Democracy: Revolution and Totalitarianism By Rosemary H. T. O'Kane page 135
- ↑ «File: "Cost of Living 1918–1944" – NARA – 514088.jpg – Wikimedia Commons». Վերցված է 2012 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Sowell, Thomas (2001 թ․ հունվարի 11). «The Cause of the California Electricity Shortages: "Price Controls"». Capitalism Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ «Power problems». NewsHour with Jim Lehrer. PBS. 2001 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Power struggle». NewsHour with Jim Lehrer. PBS. 2001 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Martin, Mark (2002 թ․ մայիսի 10). «Memos show makings of power crisis». San Francisco Chronicle. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ Walter J. Wessels, Economics (2000), pp. 232-33.
- ↑ Lactantius CHAP. VII. // On the Deaths of the Persecutors. — Christian Classics Ethereal Library. — Calvin College, ca. 300.
- ↑ Taylor and Van Doren, pages 26-28
- ↑ Thomas Sowell, Applied Economics: Thinking Beyond Stage One (2008), pp. 7-9, 112—113, ISBN 0-465-00345-1
- ↑ «Controls blamed for U.S. energy woes», Los Angeles Times, February 13, 1977, Milton Friedman press conference in Los Angeles.
- ↑ «George P. Shultz (1972–1974)». Treasury.gov. 2010 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Boudreaux, Donald (2008). «Price controls». In Hamowy, Ronald (ed.). The Encyclopedia of Libertarianism. Thousand Oaks, CA: SAGE; Cato Institute. էջեր 389–90. ISBN 978-1-4129-6580-4. LCCN 2008009151. OCLC 750831024.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տնտեսական Ամնեզիա․ Գների կառավարման դեմ իրավիճակը Ջերի Թեյլորի և Պետեր Վան Դորենի կողմից
- Գների կառավարման տեսություն Ստեֆանի Լագուրդի և Ֆրանցիսկո Վերգարայի կողմից (Review of Political Economy-ից)