Գնդիկներով թեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թեյ գնդիկներով

Գնդիկներով թեյ (նաև մարգարտյա թեյ, փրփուրով թեյ[1]), փրփրուն թեյի ըմպելիք, որի մեջ սովորաբար ավելացվում են «մարգարիտներ» (չին.՝ 珍珠), գնդիկներ՝ պատրաստված տապիոկայից (չին.՝ 粉圓), հայտնի են նաև որպես «բոբա» (չին.՝ 波霸)։ Բաղադրատոմսերի մեծ մասը ներառում է թեյի հիմք՝ խառնված մրգահյութի կամ կաթի հետ, երբեմն՝ սառույցի հավելումով։ Մատուցելուց առաջ ըմպելիքը հարում են կոկտեյլի հարիչով այնքան, մինչև օդային փուչիկներ հայտնվեն․ այստեղից էլ՝ «փրփուրային» [2] անվանումը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրփուրով թեյը առաջին անգամ հայտնվեց Թայվան-ում 1980-ականների սկզբին[2]։ Ենթադրվում է[2], որ սկիզբը դրել է Լին Շու Խուն (անգլ.՝ Lin Hsui Hui) Թայչժուն [3] քաղաքի «Չուն Շու Թանգ» (անգլ.՝ Chun Shui Tang) սրճարանում, երբ նա սառը թեյին ավելացրեց ֆենյուան (անգլ.՝ fen yuan) տեղական աղանդերը։ Մինչ այդ սրճարանը մասնագիտացված էր սառը թեյի վրա [3]:

Այլ տեղեկությունների համաձայն՝ այս հնագույն փրփուրային թեյը բաղկացած էր տաք սև թեյի, տապիոկայի փոքրիկ գնդիկների, խտացրած կաթի և քաղցուի կամ մեղրի խառնուրդից։ Արդյունքում առաջացած տարբերակները սև թեյի փոխարեն հիմնականում օգտագործում են սառը թեյ, ինչպես նաև կանաչ կամ հասմիկի թեյ։

Տապիոկայի խոշոր գնդիկները արագորեն դուրս մղեցին փոքրերին։ Ի հայտ եկան տանձի և սալորի, այնուհետև մյուս մրգերի հավելումներ, մինչև որոշ տարբերակներում թեյն ամբողջովին փոխարինվեց մրգերով։

20-րդ դարի վերջին հայտնվեցին սրճարաններ, որոնք ամբողջովին նվիրված էին մարգարտյա թեյին, ինչպես 1990-ականների՝ մրգերի բարերը:

Որոշ սրճարաններ բաժակը փակում են կիսագնդաձեւ պլաստմասե գմբեթով, մյուսները հատուկ ապարատի միջոցով ցելոֆանապատում են բաժակը։ Ըմպելու համար օգտագործում են լայն ձողիկներ, որոնց միջով կանցնեն գնդիկները։

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըմպելիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պղպջակներով թեյի յուրաքանչյուր բաղադրիչ կարող է ունենալ տարատեսակություն՝ կախված թեյի խանութից։ Որպես կանոն՝ օգտագործվում են սև, կանաչ, ուլուն, իսկ երբեմն էլ սպիտակ թեյի տարբեր տեսակներ։ «Յուանյանգ» (Կաղապար:Китайский) տարատեսակը, որ այդպես է կոչվել մանդարինկա թռչնի պատվին, առաջացել է Հոնկոնգում և բաղկացած է սև թեյից, սուրճից և կաթից։ Կան նաև մրգային կոկտեյլներ, որոնք պարունակում են և՛ թեյ, և՛ միրգ: Չնայած գնդիկներով թեյը առաջացել է Թայվանում, սակայն որոշ սրճարաններ նրա մեջ ավելացնում են նաև այլ երկրների համեմունքներ։ Օրինակ՝ լայն տարածում ունեն բաղրջուկի, քրքումի, հիլի ծաղիկները և վարդաջուրը [4]:

Թոփինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես «մարգարիտ»՝ սովորաբար օգտագործվում են տապիոկայի՝ ծամելու համար շատ հարմար գնդիկները, որոնք սև են լինում նրանցում շագանակագույն շաքար ավելացնելու արդյունքում։ Բայց ըմպելիքին նման երանգ տալու շատ այլ տարբերակներ կան: «Կանաչ մարգարիտը» ունի կանաչ թեյի թեթև երանգ և ավելի ամուր է, քան տապիոկայի ավանդական գնդիկները: «Սպիտակ մարգարիտը» պատրաստվում է ջրիմուռների հյութաքամվածքի հավելումով։

Դոնդողի կտորները բազմաձև են․ փոքր խորանարդներ, աստղիկներ կամ ուղղանկյուն շերտեր․ համը նույնպես տատանվում է․ կոկոս, կոնյակ, լորենի, խոտաբույսեր, մանգո, սուրճ և կանաչ թեյ: Լրացուցիչ համ ու երանգ հաղորդելու համար օգտագործում են մրտուկի կամ ոսկեգույն ոլոռի մածուկ, ինչը թայվանական սառցե աղանդերին բնորոշ հավելում է։ Թեյարանների մեծ մասում օգտագործվում են նաև ալոե, քաստարդ և սագո: «Փոփինգ բոբա»․ թաղանթավոր գնդիկներ են, որոնք պարունակում են մրգահյութեր կամ օշարակներ` տարբեր համերով՝ մանգոյի, ելակի, կանաչ խնձորի, մարակույայի, նռան, նարնջիի, կանտալուպի, հապալասի, սուրճի, շոկոլադի, յոգուրտի, կիվիի, դեղձի, բանանի, լայմի, բալի, արքայախնձորի, կարմիր գուավայի և այլն:

Շաքար և սառույց[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գնդիկներով թեյ» խանութները հաճախ այցելուներին տալիս են սառույցի կամ շաքարի քանակի ընտրություն: Շաքարի չափը սովորաբար նշվում է տոկոսով (օրինակ՝ 30%, 50%, 70%, 100%), իսկ սառույցի չափը նշվում է սովորական եղանակով (օրինակ՝ առանց սառույցի, ջրի քիչ քանակություն, սառույցով)։ Այս թեյը առաջարկվում է նաև որոշ ռեստորաններում,օրինակ՝ Din Tai Fung ռեստորանում

Փաթեթավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավարևելյան Ասիայում գնդիկներով թեյը ավանդաբար փաթեթավորվում է պլաստմասե բաժակի մեջ՝ վերցնելու համար, և կնքվում պլաստիկ կամ կորաձև կափարիչով:

Նոր շուկայի ներկայացուցիչները փորձեցին տարբերակել իրենց արտադրանքը՝ փաթեթավորելով դրանք շշերի [5] և այլ հետաքրքիր կաղապարների մեջ։

Ոմանք նույնիսկ հրաժարվեցին շշերից և սկսկեցին օգտագործել պլաստմասե կնքված փաթեթներ [6]։ Այնուամենայնիվ, կնքված կափարիչով ավանդական պլաստմասե բաժակը վերցնելու համար շարունակում է մնալ փաթեթավորման ամենատարածված մեթոդը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Леонид Гаврилов. Тайвань: Путеводитель.
  2. 2,0 2,1 2,2 Чу, 2014, էջ 36
  3. 3,0 3,1 Derrick Chang. Bubble tea: How did it start? // Си-Эн-Эн, 12 июля 2017 года.(անգլ.)
  4. «Everything You Need To Know About Bubble Tea»։ Sous Chef (անգլերեն)։ Վերցված է 2020-07-31 
  5. Daniel Ang։ «Teabrary 小茶識 – Bubble Tea Shop Opened By MediaCorp Host Vivian Lai, Offering Trendy Dessert Teas – DanielFoodDiary.com» (անգլերեն)։ Վերցված է 2020-07-31 
  6. «Another example of bubble tea in unique packaging, this is bubble tea in plastic bags for drinking. | Bubble tea recipe, Food and drink, Cafe food»։ Pinterest (ռուսերեն)։ Վերցված է 2020-07-31 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]