Գնդային շերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնդային սեգմենտ

Գնդային շերտ, գնդի մաս, որն ընկած է գունդը հատող երկու զուգահեռ հարթությունների միջև։ Հատումից ստացված շրջանները կոչվում են գնդային շերտի հիմքեր, իսկ դրանց միջև եղած հեռավորությունը՝ գնդային շերտի բարձրություն։ Գնդային շերտի ծավալը, կողմնային մակերևույթը (գնդային գոտի) և լրիվ մակերևույթը համապատասխանաբար որոշվում են V=1/6πh (3a2+ 3b2+ հ2), S = 2πRh և Т=π (2Rh+a2+b2) բանաձևներով, որտեղ R-ը գնդի, իսկ a-ն և b-ն գնդային շերտի հիմքերի շառավիղներն են, հ-ը՝ գնդային շերտի բարձրությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 138