Գնդակահարելով շներին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնդակահարելով շներին
անգլ.՝ Shooting Dogs
Երկիր Միացյալ Թագավորություն
 Գերմանիա
Ժանրդրամա[1][2][3]
ԹեմաՑեղասպանություն Ռուանդայում
Թվական2005 և մայիսի 17, 2007[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայքլ Քեյթոն-Ջոնս[1][2][5][…]
ՊրոդյուսերԴևիդ Բելտոն
Սցենարի հեղինակԴևիդ Վոլստենքրոֆթ
ԴերակատարներՋոն Հըրթ[2][5][6][…], Հյու Դենսի[2][5][6][…], Քլեր-Հոուփ Էշիթի[6], Դևիդ Գյասի[2][6], Նիկոլա Ուոլքեր[2][6], Դոմինիկ Հորվից, Լուի Մահոնի, Սթիվ Թուսեն և Ջեք Փիրս
ԵրաժշտությունԴարիո Մարիանելլի
ՄոնտաժՔրիստիան Լոնկ
Պատմվածքի վայրԱֆրիկա
Տևողություն115 րոպե

Գնդակահարելով շներին (անգլ.՝ Shooting Dogs), ֆիլմ 1994 թվականին Ռուանդայում կատարված ցեղասպանության մասին։ Ֆիլմի հիմքում ընկած է 1994 թվականին Ռունադայի բնակչության մեծամասնություն կազմող հուտուների (բահուտու) կողմից ավելի քանի 800 000 թութսի ցեղի անդամների ցեղասպանության պատմական փաստը։ Ֆիլմն առաջին անգամ ներկայացվել է Ֆրանսիայում 2005 թվականի մայիսի 12-ին։

Հյու Դենսի, 2011
Ջոն Հյորտ

Ֆիլմի անվանումը կապված է այն իրադրության հետ, որ Միավորված ազգերի կազմակերպության զինվորականներն իրավունք չեն ունեցել միջամտել ցեղասպանության կանխարգելմանը, բայց պետք է սպանեին թափառող շներին, որոնք ուտում էին մահացածների դիակները, որպեսզի խուսափեն սանիտարական հիմնախնդիրներից։

Ֆիլմը հիմնված է 1994 թվականին Ռուանդայում աշխատող BBC-ի թղթակից Դեվիդ Բելթոնի հիշողությունների վրա, որը հանդես է գալիս որպես ֆիլմի համասցենարիստ և պրոդյուսեր։

Ի տարբերություն այդ իրադարձությունների մասին պատմող մեկ այլ ֆիլմի (Ռուանդա հոթելը), որը նկարահանվել է Հարավային Աֆրիկայում, այս ֆիլմը նկարահանվել է բնօրինակ վայրում։ Ցեղասպանությունից բազմաթիվ մազապուրծ եղածներ հանդես են գալիս ֆիլմի որոշ դրվագներում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գլխավոր հերոսների՝ երկու սպիտակամորթ կամավորների միջոցով նկարագրվում է Ռուանդայում իրագործված ցեղասպանությունը։ Նրանցից մեկը կաթոլիկ եկեղեցու քահանա Քրիստոֆերն է, մյուսը՝ երիտասարդ ուսուցիչ Ջոն, որոնք իրադարձությունների բերումով հայտնվում են ցեղասպանության էպիկենտրոնում։ Նրանց առջև խնդիր էր դրված՝ մնալ և օգնել մարդկանց, թե լքել երկիրը։ Ֆիլմի հիմքում ցեղասպանություն վերապրածների հուշերն են։ Չնայած դրան, ֆիլմի ավարտը չի համապատասխանում իրականությանը։

Ֆիլմի հիմնական իրադարձությունները կատարվում են ՄԱԿ-ի ենթակայության տակ գտնվող օբյեկտներից մեկում, որտեղ ապաստարան են գտնում մի քանի հազար փախստականներ։ Սակայն նրանց վիճակված չէր փրկվել, քանի որ ՄԱԿ-ի զորամասերը հրաման են ստանում լքել բնակավայրը՝ իրենց հետ տանելով բոլոր եվրոպացիներին և չթողնել ոչ մի զենք և զինամթերք այնտեղ ապաստան գտածներին։

Ֆիլմում ներկայացվում է Ռուանդայում տեղակայված ՄԱԿ-ի զինվորական հրամանատարության երկակի հոգեբանական իրավիճակը, երբ նրանք որպես զինվորական ստիպված ենթարկվում են իրենց վերադասների հրամանին, բայց միաժամանակ հոգեկան արհավիրք են ապրում՝ տեսնելով հասարավոր մարդկանց սպանդն ու իրենց անկարողությունը՝ միջամտել կամ օգնել նրանց։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի Heartland Film կինոփառատոնի մրցանակ լավագույն դրամատիկ առանձնահատկություն (Best Dramatic Feature) անվանակարգում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]