Գնացք աշխարհի վերջում
| Մասն է | list of southernmost items, rail transport in Argentine Patagonia | |
|---|---|---|
| Երկիր | Արգենտինա | |
| Վարչատարածքային միավոր | Հրո Երկիր, Անտարկտիդա և Հարավային Ատլանտիկայի կղզիներ | |
| Բնաշխարհագրական օբյեկտի տարածքում | • Հրո երկիր • Իսլա-Գրանդե դե Տյերրա դել Ֆուեգո | |
| Կոորդինատներ | 54°49′59″S 68°25′26″W | |
| Պաշտոնական բացման ամսաթիվը | 1994 | |
| Track gauge | 600 mm track gauge, 500 mm track gauge | |
| Terminus | del Fin del Mundo, Parque Nacional train station | |
| Երկարություն | 7 կիլոմետր, 25 կիլոմետր | |
| Փոստային դասիչ | V9410 | |
| Պաշտոնական կայք | www.trendelfindelmundo.com.ar/es | |
| Type of electrification | no value | |
| Ներկա վիճակ | կանգուն | |

Գնացք աշխարհի վերջում (իսպ.՝ El Tren del Fin del Mundo ), կամ Տիերա դել Ֆուեգոյի հարավային երկաթուղին (իսպ.՝ Ferrocarril Austral Fueguino (FCAF)), նեղ գծով երկաթուղի Արգենտինայի Հրո Երկիր, Անտարկտիդա և Հարավային Ատլանտիկայի կղզիներ նահանգում[1][2], որը դեռ օգտագործում է շոգեքարշ: Այն ի սկզբանե կառուցվել է Ուշուայայի բանտին ծառայելու համար, մասնավորապես փայտանյութ տեղափոխելու համար[3]: Այն այժմ գործում է որպես ժառանգության երկաթուղի Հրո Երկիր ազգային պարկում: Այն համարվում է աշխարհում գործող բոլոր երկաթուղիներից ամենահարավայինը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի վերջում Հրո երկիր արշիպելագում հիմնվել է պատժիչ գաղութ[4]։ Առաջին բանտարկյալներն այնտեղ են ժամանել 1884 թվականին։ 1902 թվականին սկսվել է սպասարկող անձնակազմի համար նախատեսված շենքերի համալիրի շինարարությունը։ Փայտե ռելսերի վրա երկաթուղի է անցկացվել նաև շինանյութի, հիմնականում քարերի, ավազի և փայտի տեղափոխման համար։ Սկզբում երկաթուղու ձգողական ուժը եղել են եզներն, որոնք վագոնները քաշում էին 1 մ-ից պակաս լայնությամբ նեղ մետրի վրա։ 1909 թվականին գաղութի տեսուչը տեղեկացրել է Արգենտինայի կառավարությանը երկաթուղու բարելավման անհրաժեշտության մասին, իսկ 1909-1910 թվականներին շոգեքարշի համար 600 մմ (1 ֆունտ 11 5⁄8 դյույմ) լայնությամբ նոր ուղիներ են անցկացվել։ Այս վերանորոգված երկաթուղին կապել է գաղութը անտառտնտեսության հետ և անցել է ափի երկայնքով դեպի արագ զարգացող Ուշուայա քաղաքը։ Երկաթուղին հայտնի է եղել որպես «Բանտարկյալների գնացք» (իսպ.՝ Tren de los Presos)։
Երբ հատվել են շրջակա անտառները, երկաթուղին աստիճանաբար շարժվել է դեպի կղզու խորքը՝ Պիպո գետի հովտի երկայնքով։ Երկաթուղու մշտական կառուցումը հնարավորություն է տվել ընդլայնել գաղութն ու քաղաքը։
1947թվականին փակվել է պատժիչ գաղութը և դրա փոխարեն ստեղծվել ռազմածովային բազա։ Երկու տարի անց՝ 1949 թվականին, Հրո Երկրում տեղի ունեցած երկրաշարժը ավերել է ճանապարհի մեծ մասը։ Կառավարությունը ջանքեր է գործադրել գիծը մաքրելու և երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու համար՝ չնայած բանտարկյալների բացակայությանը: Սակայն երկաթուղային գիծը անշահավետ եղավ և փակվեց 1952 թվականին։
Ճանապարհի վերածնունդ՝ որպես զբոսաշրջային գրավչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին երկաթուղին ունեցել է 500 մմ (19 3⁄4 դյույմ) չափ և սկսել է նորից գործել, թեև նախկին բանտային տարբերակի համեմատ այն դարձավ պարզապես շքեղության: 1995 թվականին երկաթուղին Մեծ Բրիտանիայից ձեռք է բերել նոր 2-6-2T շոգեքարշ, որը ստացել է «Կամիլա» անունը, ձեռք է բերվել մեկ այլ՝ արգենտինական 4-4-0 մոդել, որը ստացել է «Պորտա» անունը։ Բացի այդ շոգեքարշերից, երկաթուղու համար գնվել են ևս երեք դիզելային լոկոմոտիվ և երկու Գարատ շոգեքարշ։ 2006 թվականին երկաթուղու վրա հայտնվել է մեկ այլ շոգեքարշ, որը կոչվել է «Զուբիետա»՝ ի պատիվ նավաշինող և Հրո Երկրում զբոսաշրջության առաջին խթանող Հեկտոր Ռոդրիգես Զուբիետայի։
| Պատկերներ | |
|---|---|
| Փայտով բեռնված գնացք | |
| Վիդեո ֆայլեր | |
| Գնացք 2014թթվական | |
| Գնացքի երթուղի | |
Վերանորոգված երկաթուղու վրա գնացքները մեկնում են «Աշխարհի վերջ» կայարանից (Ուշուայա օդանավակայանից մոտավորապես 10 կմ հեռավորության վրա): Գնացքի երթուղին անցնում է Պիկոյի հովտով մինչև Տորոյի կիրճ, այնուհետև դեպի Կասկադա դե լա Մակարենա կայարան, որտեղ գնացքը 15 րոպե կանգառ է կատարում, որի ընթացքում այցելուները կարող են ավելին իմանալ Յագան ցեղի, Տիերա դել Ֆուեգոյի բնիկ ժողովրդի պատմության և կյանքի մասին, ինչպես նաև բարձրանալ դեպի դիտահարթակ: Այնուհետև գնացքը շարունակում է դեպի ազգային պարկ, որը ընկած է լեռների միջև ընկած հովտում, և վերջապես հասնում է վերջնական կայարան՝ El Parque, որտեղից այցելուները կարող են վերադառնալ մեկնարկային կայարան նույն գնացքով կամ շարունակել շրջագայությունը Հրո Երկրով։
Ժողովրդական մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գնացքը աշխարհի վերջում ոգեշնչել է ամերիկացի երգիչ Մայքլ Գրեյվսին և երգիճը 2013 թվականին գրել է իր «Train to the End of the World» երգը[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուշուայայի բանտի աշխատակիցները շոգեքարշի կողքին, 1920 թվական
- Ոստիկանության հսկողության տակ գտնվող բանտարկյալներին տեղափոխող գնացք
- Երկաթուղային գիծ անտառում, 1920 թվական
- Գնացք ուղեւորներով, 1930 թվական
- Մի խումբ բանտարկյալներ, որոնք սպասարկում են գնացքը, 1931 թվական
- «Աշխարհի վերջ» կայանը
- Գնացք ձմռանը 2008 թվական
- Գնացք Cascada de la Macarena կայարանում
- Լոկոմոտիվներից մեկը
- Աշխարհի վերջի գնացքի ուղին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Meghji, Shafik (2019 թ․ փետրվարի 25). «This railway runs to the end of the world». Adventure.com. Վերցված է 2025 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Kumar, Rupesh (2023 թ․ հունվարի 2). «End Of The World Train Ride: An Epic Adventure». The Traveller Trails. Վերցված է 2025 թ․ հունվարի 28-ին.
- ↑ Patowary, Kaushik (2020 թ․ սեպտեմբերի 10). «The Train of The End of The World». Amusing Planet (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Nuestra historia» [Our history]. El Tren del Fin del Mundo (իսպաներեն). Վերցված է 2025 թ․ հունվարի 29-ին.
- ↑ "Railway Fuegian Southern" on Multescatola.com
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ushuaia Prison - 'The Presidio'». www.railwaysofthefarsouth.co.uk. Railways of the Far South.(անգլ.)
- «Գնացք Աշխարհի ծայրին, Viator.com կայքում». www.viator.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.(անգլ.)
- «The End of the World Train». www.welcomeargentina.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.(անգլ.)