Գնացքի վթար Դանիայում (2019)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնացքի վթար Դանիայում
ՏեսակԳնացքի բախում
ՎայրՄեծ Բելթ կամուրջ
ՏեղադրանքWest bridge of the Great Belt Fixed Link?
ԵրկիրԴանիա Դանիա
Տարեթիվհունվարի 2, 2019
Զոհվածներ8
Վիրավորներ16[1][2][3][…]
ՊատճառԳնացքի կտրուկ արգելակում
Քարտեզ
Քարտեզ
 Great Belt Bridge rail accident Վիքիպահեստում

Գնացքի վթար Դանիայում (2019), մարդատար գնացքի և բեռնատար կիսակցասայլից պոկված տանիքի բախման հետևանքով վթար Դանիայի Մեծ Բելթ կամրջի վրա 2019 թվականի հունվարի 2-ին։ Վթարը տեղի է ունեցել փոթորկի ժամանակ, որը կամուրջը փակել էր ճանապարհային, բայց ոչ երկաթուղային երթևեկության համար։ Վթարի հետևանքով զոհվել է 8 ուղևոր, ևս 16-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այն Դանիայում երկաթգծի ամենախոշոր վթարն է 1988 թվականից հետո[4]։

Վթար[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 1-ին սկսած «Ալֆրիդա» փոթորկի պատճառով[4] Մեծ Բելթ կամուրջը հունվարի 1-ից 2-ը փակ էր բոլոր տեսակի երթևեկության համար։ Ակնկալվում էր, որ այն կվերաբացվի հունվարի 2-ի ժամը 11։00-ին[5]։ Երկաթուղային երթևեկությունը սահմանափակված չէր[6]։ Ե՛վ Ճանապարհային, և՛ երկաթուղային երթևեկությունն իրականացվում էր Արևմտյան Կամրջով, սակայն քամու մեծ ուժգնության պայմաններում Արևելյան Կամուրջը բաց էր միայն ճանապարհային երթևեկության համար (այս հատվածում գնացքներն անցնում են թունելներով)[7]։

Ժամը 7։11-ին DSB ընկերության InterCity մարդատար գնացքը դուրս էր եկել Օդենսեից ուղևորվելով Կոպենհագեն։ Կամրջի արևմտյան հատվածի վրա ICL 210 գնացքն ունեցել է 131 ուղևոր և անձնակազմի 3 անդամ[8][9]։

Միևնույն ժամանակ կամրջով անցնում էր «Carlsberg» ընկերության բեռնատար գնացքը, որը տեղափոխում էր գարեջրի դատարկ շշեր[6][10]։

Ժամը 07։35-ի հատվածում[8][11], երբ մարդատար գնացքը հասել էր Ֆյուն և Զելանդիա կղզիների միջև գտնվող Արևմտյան Կամրջին, նրան հարվածել քամու հետևանքով բեռնատարից պոկված տանիքի մի հատվածը[12][13]։

Ութ ուղևոր մահացել են, որից 5-ը կին և 3-ը՝ տղամարդ, 16-ը վիրավորվել են[14][15]։ Վիրավորներից ոչ մեկը չունի կյանքին սպառնող վնասվածքներ[16][17]։

Կամրջի վրա երթևեկությունը վերականգնվել է 12։20-ին[18] ։

Միջազգային արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շվեդիա Շվեդիա - Վարչապետ Ստեֆան Լյովենն իր զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին։ Նա հեռախոսազրույց է ունցել նաև Դանիայի վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենի հետ[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Train accident on Danish bridge kills six — 2019.
  2. Fatal train accident closes Denmark's Great Belt Bridge
  3. Denmark train crash: Six dead and 16 injured in railway accident on Great Belt Bridge
  4. 4,0 4,1 Christoffersen, Jonas Stenbæk; Thomsen, Peter; Nielsen, Jens (2019 թ․ հունվարի 2). «Togpersonale uden skyld i den værste ulykke i over 30 år». Berlingske (Danish). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Ingvorsen, Emil Søndergård (2019 թ․ հունվարի 2). «Blæsten lukker Storebæltsbroen». DR (Danish). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 Christiansen, Flemming (2019 թ․ հունվարի 2). «Vindstød på Storebælt var tæt på alarmgrænsen, da gods fløj af ulykkestoget». Politiken (Danish). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Schmidt, Søren Stjerne (2019 թ․ հունվարի 2). «Sund & Bælt gav grønt lys til øl-tog». TV2 Fyn (Danish). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. 8,0 8,1 Sørensen, Kaare (2019 թ․ հունվարի 2). «Det ved vi om ICL 210 og ulykken, der kostede seks livet». TV 2 (Danish). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Cockburn, Harry (2019 թ․ հունվարի 2). «Denmark train crash: Six dead and 16 injured in railway accident on Great Belt Bridge». The Independent. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  10. Herschend, Sofie Synnøve; Moestrup, Jonas H. R.; Møller, Niels Lykke (2019 թ․ հունվարի 2). «Operatør bag forulykket godstog: - Vi fik grønt signal fra Banedanmark». TV 2 (Danish). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Train accident on Danish bridge kills six». BBC News. 2019 թ․ հունվարի 2. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  12. «Դանիայում երկաթուղային վթար է տեղի ունեցել. 6 մարդ մահացել է». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  13. Thomsen, Per Bang; Ingvorsen, Emil Søndergård; Himmelstrup, Sophie Brochdorff (2019 թ․ հունվարի 2). «Havarikommissionen: Tog ramte tom lastvognstrailer». DR (Danish). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Ofre er endnu ikke identificeret» (Danish). ritzau. 2019 թ․ հունվարի 2. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. Ingvorsen, Emil Søndergård (2019 թ․ հունվարի 3). «Opjusterer dødstallet: Yderligere to dræbte i Storebæltsulykke». DR (Danish). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. Ingvorsen, Emil Søndergård (2019 թ․ հունվարի 2). «Kvæstede i Storebælts-ulykke uden for livsfare». DR (Danish). Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Statens kriseberedskab aktiveret efter togulykke». ritzau. 2019 թ․ հունվարի 2. Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
  18. Norup, Mark Lindved (2019 թ․ հունվարի 2). «Politiet lukkede Storebæltsbroen: Fokuser på vejen og ikke ulykken». DR (Danish). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «6 people killed in train accident on Denmark's Great Belt Bridge».