Գնային քաղաքականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գնային քաղաքականություն, ապրանքների և ծառայությունների գների որոշման սկզբունքները և մեթոդները։

Առանձնացնում են գների ձևավորման միկրո- (ընկերության մակարդակով) և մակրո- (շուկայի պետական կարգավորման ոլորտում) մակարդակներ։

Ընկերության գնային քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության գնային քաղաքականությունը ձևավորվում է տվյալ ընկերության ընդհանուր ռազմավարության շրջանակներում և ներառում է գնագոյացման գնային ռազմավարությունն ու մարտավարությունը։ Գնային ռազմավարությունը առաջարկում է շուկայում առաջարկվող ապրանքի դիրքավորումը։ Առանձնացնում են նպատակային սեգմենտի որոշման տարբեր մոտեցումներ և ռազմավարության կառուցման տարբեր ձևեր (Անսոֆֆի մատրիցա, ԲԿԳ Մատրիցա, Պորտերի մատրիցա)։ Նաև գնային ռազմավարության շրջանակներում ընտրվում են գնի որոշման գործածական մեթոդները, ինչպես նաև գնային խտրականության[1]։

Հետագայում ռազմավարության իրագորման շրջանակներում մշակվում են մարտավարական միջոցառումներ (վաճառքների կարգավորման համար), ներառյալ՝ գնային զեղչերի համակարգերը և գնորդների ոչ գնային խրախուսումը։

Գնային քաղաքականության իրագործման ընթացքում ընկերությունների ղեկավարությունը պետք է որոշակիացնի անմիջական միջոցառումները և հետևի ռազմավարության ժամանակին փոփոխությունների հետ։ Գները ակտիվորեն օգտագործվում են մրցակցային պայքարում շահույթի բավարար մակարդակի ապահովման համար։ Ապրանքների և ծառայությունների գների որոշումը ցանկացած ընկերության կարևորագույն խնդիրներից մեկն է, քանի որ օպտիմալ գինը կարող է ապահովել նրա ֆինանսական բարեկեցությունը։ Անցկացվող գնային քաղաքականությունը ամենից շատ կախված է տվյալ ընկերության առաջարկած ապրանքների և ծառայությունների տեսակից։ Այն ձևավորվում է արտադրության ապրանքների և ծառայությունների պլանավորման, սպառողների հարցերի առաջադրման, վաճառքների խթանման կապի շնորհիվ։ Գինը պետք է որոշվի այնպիսի կերպով, որպեսզի, մի կողմից, բավարարի գնորդների պահանջմունքները և ցանկությունները, իսկ մյուս կողմից՝ նպաստի ընկերության առջև դրված նպատակների իրականացմանը, որոնք պետք է ապահովեն բավարար ֆինանսական ռեսուրսների ստացումը։ Գնային քաղաքականությունը ուղղված է այնպիսի ապրանքների և ծառայությունների սահանմանը՝ կախված շուկայական իրադրությունից, որոնք թույլ են տալիս ստանալ ընկերության կողմից սահմանված շահույթի ծավալը և որոշել այլ ռազմավարական և օպերատիվ առաջադրանքներ։

Գնաձևավորման ընդհանուր քաղաքականութան շրջանակներում որոշումները ընդունվում են ընկերության նպատակային շուկայի դիրքի, մարքեթինգային մեթոդների և կառուցվածքի համապատասխանությամբ։ Ընդհանուր գնային քաղաքականությունը դիտարկում է կոորդինացված գործողությունների իրագործումը, որ ուղղված է ընկերության երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակների իրագործմանը։ Բացի այդ՝ ղեկավարությունը որոշում է ընդհանուր գնային քաղաքականությունը՝ ներդրված համակարգին ավելացնելով առանձին որոշումներ․ ապրանքների գների կապը ընկերության անվանացանկի շրջանակներում, հատուկ զեղչերի և գների փոփոխությունների օգտագործման հաճախականությունը, նոր ապրանքների գների մեթոդների ընտրությունը։

Գնաձևավորման քաղաքականության որոշումը հիմնվում է հետևյալ հարցերի վրա․

  • ինչ գին կարող է վճարել գնորդը տվյալ ապրանքի համար,
  • ինչպես է գների փոփոխությունը ազդում վաճառքների ծավալի վրա,
  • որոնք են ծախսումների բաղադրիչները,
  • որն է մրցակցության բնույթը շուկայի սեգմենտում,
  • որը պետք է լինի գնի նվազագույն շեմը, որը ապահովում է ընկերության առանց պակասուրդի աշխատանքը,
  • ինչպիսի զեղչեր է կարելի տրամադրել գնորդներին,
  • կազդի արդյոք վաճառքների ծավալի վրա ապրանքների և այլ լրացուցիչ ծառայությունների առաքումը։

Արդյունքում ընկերության ընդհանուր քաղաքականությունը պետք է ուղղված լինի մարդու կոնկրետ պահանջմունքների բավարարմանը։ Սակայն, եթե սպառողը տատանվում է, թե ինչ ապրանքի տա նախապատվությունը՝ հիմնվելով ոչ գիտակցված երևակայության վրա, ընկերությունը պետք է փորձի ազդի նրա ընտրության վրա՝ հօգուտ իր արտադրանքի։ Այդ իսկ պատճառով գնային քաղաքականության որոշումը ընկերության գործունեության կարևորագույն ուղղություններից մեկն է, քանի որ ցանկացախ պայմաններում անթույլատրելի է գների սահմանումը՝ առանց տվյալ հարցի լուծման յուրաքանչյուր տարբերակի հնարավոր լուրջ վերլուծության։

Գնային քաղաքականությունը արտահայտում է ընկերության ընդհանուր նպատակները, որոնց նա ցանկանում է հասնել՝ ձևավորելով իր ընկերության գները։ Գնային քաղաքականությոնը ընդհանուր սկզբունքներ են, որոնք ընկերությունը պատրաստվում է հետևել իր ապրանքների և ծառայությունների գների սահմանման ոլորտում։

Պետության գնային քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական համակարգի մակարդակում սահմանվում են երկրում գների ձևավորման ընդհանուր սկզբունքներ (վարչական կամ շուկայական մեխանիզմի հիմքով)։ Հետագայում կառավարությոնը կարող է խառնվել առանձին ընկերությունների գների ձևավորմանը ինչպես հակամենաշնորհային քաղաքականության շրջանակներում (դրույքային քաղաքականությոն), այնպես էլ գների կայունության ապահովման շրջանակներում (գնային սահմանափակումներ)։

Պետական դրույքային քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքականության տվյալ ձևը իրագործվում է հակամենաշնորհային քաղաքականության շրջանակներում և շուկայում մրցակցության ապահովման դեպքում։ Որպես օրենք, դրույքային (գնային) քաղաքականությունը օգտագործվում է բնական մոնոպոլիայի կարգավորման ժամանակ։

Գնային սահմանափակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում են կառավարության կողմից ինդիկատիվ պլանավորման շրջանակներում գնաճի զսպման համար (Ֆրանսիայում 1960-ական թվականներին ինդիկատիվ պլանավորման շրջանակներում), ինչպես նաև ընչազուրկ քաղաքացիներին բարձր գնաճի պայմաններում աջակցելու համար (առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճի սահմանափակում)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականությւոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջ. Լ․ Դեյլի Արդյունավետ գնագոյացումը մրցակցային առավելության հիմքն է։ — Մ.: Հր․ «Վիլյամս», 2004։
  • Փոլ Միլգրոմ, Ջոն Ռոբրետս Տնտեսագիտություն, կազմակերպում և մենեջմենթ, 2 հատոր, Տնտեսագիտական դպրոց, 1999։
Ուսումնական ձեռնարկներ
  • Վ․ Վ․ Գերասիմենկո Ընկերության գնային քաղաքականություն։ — Մ.: Ֆինստատինֆորմ, 1995
Նախորդ հրատարակում․ Տ․ Գ․ Նեգլ, Ռ․ Կ․ Հոլդեն Գնաձևավորման ռազմավարություն և մարտավարություն / 2-րդ հր․ — Պիտեր, 2001
  • Վ․ Մ․ Տարասևիչ Ընկերության գնային քաղաքականություն։ — Պիտեր, 2003
  • Տ․ Գ․ Եվդոկիմովա, Գ․ Ա․ Մախիկովա, Ի․ Ա․ Ժելտյակովա, Ս․ Վ․ Պերեվեզևա Գների ղեկավարման տեսություն և պրակտիկա— Նևա, 2004
  • Ի․ Վ․ Լիպսից Գնաձևավորում (Կազմակերպության ներսում գնաձևորման կառավարում) / 3-րդ հր․ — Մ., Էկոնոմիստ, 2004

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆ. Մ․ Շերեր, Ռոս Դ․ Ճյուղային շուկաների կառուցվածք։ Մ., 1997։