Գյուստավ Ռու
Գյուստավ Ռու | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 20, 1897[1][2][3][…] |
Ծննդավայր | Սեն Լեժե |
Վախճանվել է | նոյեմբերի 10, 1976[1][2][3][…] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Կարուժ |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, գրող և լուսանկարիչ |
Լեզու | ֆրանսերեն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լոզանի համալսարան |
Պարգևներ | Ռամբերի մրցանակ և Prix de la Ville de Lausanne? |
Գյուստավ Ռու (ֆր.՝ Gustave Roud, ապրիլի 20, 1897[1][2][3][…], Սեն Լեժե - նոյեմբերի 10, 1976[1][2][3][…], Կարուժ), շվեյցարացի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, լուսանկարիչ:
Գյուստավ Ռուն ծնվել է 1897 թվականին Սեն-Լեժյեում: Սովորել է Լոզանում: Նա թարգմանել է Ֆրիդրիխ Հյոլդեռլինի, Նովալիսի, և Ռայներ Մարիա Ռիլկեի բանաստեղծությունների ֆրանսերենի հիանալի տարբերակները, համագործակցել է «Վոդական տետրակներ» խմբագրության և «Ռոմանական ամսագրի» հետ:
Ռուն իր կյանքի մեծ մասն ապրել է Օժորայի իր տանը՝ մենության մեջ: Կարելի է ասել, որ բանաստեղծությունները, որ նա հրատարակում էր բազմաթիվ ժողովածուներում, նրա միակ կիրքն էին, որը նա կարող էր կիսել ընկերների՝ Ռամյուի, Էռնեստ Անսերմետի, Ռընե Օբերժոնուայի և իր կրտսեր եղբոր՝ Մորիս Շապայի հետ:
1927 թվականին գրված «Հրաժեշտից» մինչև 1967 թվականին գրված «Ռեքվիեմը», Գյուստավ Ռուի քնարական աշխատությունն ամբողջանում է: Այնուհետև նա հրատարակում է 6 ժողովածու և մեծ թվով արձակ պոեմներ: «Ռեքվիեմից» հետո լույս է տեսնում «Կորած գյուղը», որ նրա հուշերն են հին գյուղական կյանքի մասին:
Գյուստավ Ռուն մահացել է Կարուժում 1976 թվականին: Նրա ընկերների կողմից ստեղծվել է մի միություն, որը հրատարակել է Գյուստավ Ռուի «Տետրերը»՝ կազմված հեղինակի անտիպ գործերից[4]:
Գյուստավ Ռուն հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գիշեր: Մեծության կարիքը (XX դարի Շվեյցարիայի ռոմանական արձակ), Ե., «Գարուն», 2002, էջ 148-153: Թարգմ.՝ Իրինա Հովսեփյան:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.sikart.ch/KuenstlerInnen.aspx?id=12626252&lng=en — 2006.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists
- ↑ Մեծության կարիքը (XX դարի Շվեյցարիայի ռոմանական արձակ), Ե., «Գարուն», 2002, էջ 147:
|