Գյուստավ Մորոյի թանգարան
Գյուստավ Մորոյի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ և ազգային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Փարիզի 9-րդ շրջան |
Վայր | Mansion Gustave Moreau? |
Հասցե | 75009rue Catherine-de-La-Rochefoucauld? (14) |
Հիմնադրվել է | հունվարի 14, 1903 |
Այցելուներ | 43 137 մարդ (2019)[2] |
Հավաքածուի չափս | մոտ 14 000 |
Կայք | musee-moreau.fr(ֆր.) |
![]() | |
![]() |
Գյուստավ Մորոյի թանգարան (ֆրանսերեն՝ Musée national Gustave Moreau), ֆրանսիացի սիմվոլիստ նկարիչ Գյուստավ Մորոյի (1826-1898) ստեղծագործությունների ցուցադրությանը նվիրված ազգային թանգարան Փարիզի 9-րդ շրջանում՝ Սեն Ժորժում[3]՝ Նոր Աթենք թաղամասի կենտրոնում՝ Լառոշֆուկոյի փողոցի թիվ 14 հասցեում[4]։ Զբաղեցրել է նկարչի արվեստանոցը, որը նա 1897 թվականին կազմած կտակով նվիրաբերել է ֆրանսիական կառավարությանը։ Թանգարանում, որը բացվել է 1903 թվականին, պահվում են անվանի արվեստագետի գեղանկարները, մատիտանկարները, ջրաներկ աշխատանքները, քանդակները[5]՝ ընդհանուր առմամբ մոտավորապես 14 հազար աշխատանք, որոնցից ցուցադրված են շուրջ 850-ը։
Թանգարանը տեղավորված է եռահարկ շենքում, որի հարկերը միմյաց հետ կապված են ներքին սանդուղքով։ Սկզբնական շրջանում այն եղել է Մորոյի բնակարանը։ 1895 թվականից մինչև իր մահը որպես բնակարան օգտագործել է երկրորդ հարկը, իսկ առաջին և երրորդ հարկերը հատկացրել է իր արվեստանոցին ու աշխատանքների ցուցադրությանը[6]։
2017 թվականին ֆրանսիական կառավարության մշակույթի նախարարության հովանու ներքո ստեղծվել է մի նոր հիմնադրամ, որը հոգ է տանում Գյուստավ Մորոյի և Ժան-Ժակ Էների միավորյալ թանգարանների կառավարման, պահպամնան ու խնամքի մասին[7]։
Գյուստավ Մորոյի թանգարանի բարեկամներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1990 թվականին Անտուանետ Սելիեի նախաձեռնությամբ հիմնվել է Գյուստավ Մորոյի թանգարանի բարեկամների ընկերակցություն (Les Amis du musée Gustave-Moreau)[8], որն իր ջանքերն ուղղել է թանգարանային շենքի ու հավաքածուի պահպանմանը, վերանորոգմանը, հարստացմանը, արվեստագետի ստեղծագործության լուսաբանման գործի զարգացմանն ու տարածմանը նպաստելուն[9]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թանգարանի ցուցանմուշներից
Այցելությունների հաճախականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվը | Անվճար այցելություններ | Վճարովի այցելություններ | Ընդհանուրը |
---|---|---|---|
2001 | 8 695 | 15 684 | 24 379 |
2002 | 10 063 | 18 466 | 28 529 |
2003 | 13 254 | 21 697 | 34 951 |
2004 | 12 662 | 20 761 | 33 423 |
2005 | 11 956 | 20 987 | 32 943 |
2006 | 12 038 | 17 595 | 29 633 |
2007 | 13 841 | 18 751 | 32 592 |
2008 | 13 302 | 19 344 | 32 646 |
2009 | 16 036 | 16 607 | 32 643 |
2010 | 17 800 | 20 865 | 38 665 |
2011 | 19 230 | 18 862 | 38 092 |
2012 | 20 873 | 20 032 | 40 905 |
2013 | 12 102 | 10 273 | 22 375 |
2014 | 20 977 | 20 374 | 41 351 |
2015 | 26 701 | 31 538 | 58 239 |
2016 | 23 767 | 28 189 | 51 956 |
2017 | 19 839 | 19 399 | 39 238 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ Ministry of Culture Fréquentation des Musées de France — Ministry of Culture.
- ↑ .։ «culturepassport.co/musee-gustave-moreau/»
- ↑ .։ «offi.fr/expositions-musees/gustave-moreau-2432.html»
- ↑ .։ «en.parisinfo.com/paris-museum-monument/71431/Musee-national-Gustave-Moreau»
- ↑ .։ «timeout.com/paris/en/museums/musee-national-gustave-moreau»
- ↑ .։ «legifrance.gouv.fr/»
- ↑ Association Les Amis du musée Gustave-Moreau
- ↑ https://www.amis-musee-moreau.fr/
- ↑ https://data.culture.gouv.fr/explore/dataset/frequentation-des-musees-de-france/table/?disjunctive.new_name&sort=-annee&dataChart=eyJxdWVyaWVzIjpbeyJjaGFydHMiOlt7InR5cGUiOiJjb2x1bW4iLCJmdW5jIjoiU1VNIiwieUF4aXMiOiJ2YWxldXJfZGVfZnJlcXVlbnRhdGlvbiIsInNjaWVudGlmaWNEaXNwbGF5Ijp0cnVlLCJjb2xvciI6InJhbmdlLURhcmsyIn1dLCJ4QXhpcyI6ImFubmVlIiwibWF4cG9pbnRzIjoiIiwidGltZXNjYWxlIjoieWVhciIsInNvcnQiOiIiLCJzZXJpZXNCcmVha2Rvd24iOiJmcmVxdWVudGF0aW9uIiwiY29uZmlnIjp7ImRhdGFzZXQiOiJmcmVxdWVudGF0aW9uLWRlcy1tdXNlZXMtZGUtZnJhbmNlIiwib3B0aW9ucyI6eyJkaXNqdW5jdGl2ZS5uZXdfbmFtZSI6dHJ1ZSwicmVmaW5lLnZpbGxlIjoiUEFSSVMiLCJyZWZpbmUuYW5uZWUiOiIyMDE3In19fV0sImRpc3BsYXlMZWdlbmQiOnRydWUsInRpbWVzY2FsZSI6IiIsImFsaWduTW9udGgiOnRydWV9
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hélène Rochette, Maisons d'écrivains et d'artistes. Paris et ses alentours, pp. 32-35, Parigramme, Paris, 2004 2-84096-227-6
- Marie-Cécile Forest, La Maison musée de Gustave Moreau, Coédition musée Gustave-Moreau, Paris / Somogy éditions d'Art, 2015, 152 p. 9782757208779
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Գյուստավ Մորոյի թանգարան Վիքիպահեստում |
---|
- Musée national Gustave Moreau
- Paris.org entry
- ParisInfo entry
- Le musée national Gustave-Moreau
- Musée Gustave-Moreau (Bibliothèque Nationale de France)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|