Jump to content

Գյունտեր Դեմնիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյունտեր Դեմնիգ
գերմ.՝ Gunter Demnig
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 27, 1947(1947-10-27)[1][2][3] (76 տարեկան)
ԾննդավայրԲեռլին, Գերմանիա[4][5]
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունԲեռլինի գեղարվեստի համալսարան, Kunsthochschule Kassel? և University of Kassel?
ԵրկերԳայթաքար
Մասնագիտությունարվեստագետ, կոնցեպտուալ արվեստագետ, performance artist և նոր մեդիայի արվեստագետ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքgunterdemnig.de
 Gunter Demnig Վիքիպահեստում
Pic of a stumbling stone in Berlin
Գայթաքար Բեռլինում Մաքս Կալմանի հիշատակին: Գրված է[7]
Այստեղ ապրել է
Մաքս Կալմանը
ծնված 1899 թվական
Փախել է Ֆրանսիա
Արտաքսվել է 1944-ի հունիսին
Սպանվել է Օսվենցիմում
Գայթաքար Բելգիայում
Դեմնիգը Կոլոնում գայթաքար է տեղադրում, 2013 թվական

Գյունտեր Դեմնիգ (հոկտեմբերի 27, 1947(1947-10-27)[1][2][3], Բեռլին, Գերմանիա[4][5]), գերմանացի նկարիչ։ Առավել հայտնի է իր հեղինակած հիշատակի նախագծի՝ գայթաքարի համար։ Նախագծի շրջանակներում գայթաքարեր են տեղադրվում նացիզմի զոհերի՝ հրեաների, համասեռամոլների, հաշմանդամների հիշատակին։ Գայթաքարերը տեղադրվում են Հոլոքոստի զոհերի ապրած հասցեներում՝ մայթերի վրա։ Սկիզբ առնելով Գերմանիայում՝ նախագիծը տարածվել է, և արդեն շուրջ 60.000 քար է տեղադրվել եվրոպական 21 երկրներում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյունտեր Դեմնիգը մեծացել է Նաուեն ու Բեռլին քաղաքներում և ստացել է իր աբիտուրը 1967 թվականին։ Նույն տարում ընդունվում է Բեռլինի արվեստի համալսարան և սովորում պրոֆեսոր Հերբերտ Կաուֆմանի դասարանում։ 1969-1970 թվականներին համալսարանում ուսումնասիրում է նաև ինդուստրիալ արվեստ։ 1971 թվականին նա տեղափոխվում է Կասել քաղաքի գեղեցիկ արվեստների Կունստհոխշուլե քոլեջ՝ շարունակելով արվեստների ուսումնասիրությունը, և 1974 թվականին հանձնում իր առաջին պետական քննությունը։ Նույն տարում նա սկսում է նկարչություն սովորել Կասելի համալսարանում՝ Հարի Կրամերի դասարանում։ Այնուհետև, երկու տարի շարունակ՝ 1977-1979 թվականներին, զբաղվում է պատմական հուշարձանների նախագծմամբ և կառուցմամբ։ 1980-1985 թվականներին Դեմնիգը Կասելի համալսարանի արվեստի ֆակուլտետի գիտամշակութային աշխատակից էր։ 1985 թվականին նա բացում է իր առաջին արվեստանոցը Կոլոնում և իրականացնում բազմաթիվ տեղական նախագծեր։ 1994 թվականից ի վեր մասնակցում է IGNIS մշակութային կենտրոնի նախագծերին։ Դեմնիգն առավելապես հայտնի է իր ստեղծած Գայթաքար նախաձեռնությամբ։ Գերմաներեն «Stolpersteine» բառացի նշանակում է «գայթակղության քար»։ Դեմնիգի գայթաքարերը փոքր, մայթի սալիկի չափերի արույրապատ քարեր են, որոնք որպես հիշատակ տեղադրվում են նացիզմի զոհերի ապրած կամ աշխատած հասցեներում՝ մայթերի վրա։ Զոհերին հարգանքի տուրք մատուցելուց զատ, գայթաքարերը նաև իրազեկում են հանրությանը նացիստական պատերազմական հանցագործությունների մասին։ 2017 թվականի հուլիսի տվյալներով՝ եվրոպական ավելի քան 20 երկրներում արդեն տեղադրվել է շուրջ 61.000 գայթաքար[8]՝ դարձնելով նախագիծը աշխարհի ամենամեծ հիշատակի նախաձեռնությունը։

  • 1980 - Odor marks, Կասել-Փարիզ
  • 1981 - Blood spot, Կասել-Լոնդոն
  • 1988 - Ճանապարհորդություն Արևմտյան Բեռլին
  • 1993 - Սկսում էԳայթաքար նախագիծը։
  • 1997 - Առաջին երկու գայթաքարերը տեղադրվում են ավստրիական հոլոքոստի զոհերի հուշարձանի մոտ՝ Մաթիաս և Յոհան Նոբիսների հիշատակին, Զալցբուրգի Ս. Գրիգոր եկեղեցու պաշտոնական թույլտվությամբ[9]
  • 2000 - Շարունակվում է գայթաքար նախագիծը՝ ընդգրկելով ավելի շատ երկրներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Křížky a vetřelci (չեխերեն)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Cook M. R. Agents of memorialization: Gunter Demnig's Stolpersteine and the individual (re-)creation of a Holocaust landscape in Berlin
  5. 5,0 5,1 5,2 Mary Rachel Gould & Rachel E. Silverman Stumbling upon history: collective memory and the urban landscapeSpringer Science+Business Media. — Iss. 78. — ISSN 1572-9893; 0343-2521doi:10.1007/S10708-012-9466-6
  6. http://erich-muehsam.de/?cat=empreis
  7. «:Orte & Biografien der Stolpersteine in Berlin: Max Kallmann» (գերմաներեն). Stolpersteine in Berlin.
  8. [1]
  9. "Stolpersteine zur mahnenden Erinnerung" Արխիվացված 2009-07-07 Wayback Machine Press release, Austrian news archive. (July 17, 1997) (գերմ.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյունտեր Դեմնիգ» հոդվածին։