Գյունտեր Բրուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյունտեր Բրուս
Ծնվել էսեպտեմբերի 27, 1938(1938-09-27)[1][2][3][…]
ԾննդավայրArdning, Լիցեն, Շտիրիա[4]
Վախճանվել էփետրվարի 10, 2024(2024-02-10)[5] (85 տարեկան)
Մահվան վայրԳրաց, Ավստրիա[6]
Քաղաքացիություն Ավստրիա[7]
ԿրթությունՎիեննայի գեղարվեստի ակադեմիա և HTBLVA Graz-Ortweinschule?
Մասնագիտություննկարիչ, գրող, լուսանկարիչ, կինոռեժիսոր, բանաստեղծ, գծանկարիչ, performance artist և գծանկարիչ
ՈճViennese Actionism?
Թեմաներvisual art activity?[8], կինոնկար[8] և performance artwork?[8]
Պարգևներ
 Günter Brus Վիքիպահեստում

Գյունտեր Բրուս (գերմ.՝ Günter Brus, սեպտեմբերի 27, 1938(1938-09-27)[1][2][3][…], Ardning, Լիցեն, Շտիրիա[4] - փետրվարի 10, 2024(2024-02-10)[5], Գրաց, Ավստրիա[6]), ավստրիացի նկարիչ, ակցիոնիստ։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1938 թվականին Արդնինգում (Շտիրիա)։ Նկարչական նախնական կրթությունը ստացել է Գրացի կիրառական արվեստի դպրոցում։ 1956 թվականին Բրուսը տեղափոխվել է Վիեննա, որտեղ ուսանել է գեղանկարչություն։ Սկզբում նա եղել է գերմանական էքսպրեսիոնիզմի, Էդվարդ Մունկի և Վինսենթ վան Գոգի արվեստ ազդեցության տակ, ապա նրան գրավել է աբստրակտ էքսպրեսիոնիզմի և հատկապես Էմիլիո Վեդովայի գեղանկարչությունը։ Բրուսն աշխատել է ներկը կտավի վրա ցանելու եղանակով։ 1961 թվականին նրան զորակոչել են բանակ։ Զորացրվելուց հետո 1962 թվականի վերջին նկարիչը հոգեբանական ծանր ճգնաժամ է ապրել։

Բրուսը եղել է Վիեննական ակցիոնիզմի (Wiener Aktionismus) առավել արմատական ներկայացուցիչներիչ մեկը։ 1964 թվականին նա ներկայացրել է իր առաջին էքշնը։ Այս աշխատանքը գրավել է նրան, և նա որոշ ժամանակ խզել է իր կապերը ինֆորմալիստական նկարչությունից։ Առաջին ներկայացումից հետո՝ «Նա» անվանումով, հաջորդել են ուրիշ ներկայացումներ՝ «Ձեռքերի ներկում», «Գլխի ներկում», «Ինքնանկարազարդում», «Ինքնաանդամահատում», «Արյան ներարկում», «Կտտանք», «Վիեննական զբոսանք», «Ակցիա 33» և այլն[10]։ 1967 թվականին նա հանդես է եկել նոր ներկայացումներով, որտեղ իր մարմնի լեզվով ներկայացնում է երեխայի ծնունդի թեման՝ դրա մեջ ընդգրկելով նաև իր դստերը՝ Դիանային։ Ընդ որում, նույնիսկ այդ պարագայում նրա առաջ տաբու չի եղել․ ներկայացման ժամանակ նա իրեն կտրատել է ածելիով, միզել։ Նման պահվածքի արդյունքում նա հասարակության կողմից մեղադրվել է ավստրիական ազգային խորհրդանիշները ծաղրելու համար և դատապարտվել վեց ամիս ազատազրկման։ Որպեսզի խուսափի ձերբակալումից, Բրուսը մեկնել է Արևմտյան Բեռլին, որտեղ ապրել է մի քանի տարի։ Նրա վերջին ներկայացումը կայացել է 1970 թվականին։

1970 թվականից նկարիչը դարձյալ սկսել է շատ նկարել, ընդ որում նա փորձել է ստեղծել նկարչության ու գրականության որոշակի միաձուլում։ Այսպես են ստեղծվել «Նկար-բանաստեղծություններ» շարքի նրա գործերը, որոնք շատ համակիրներ են ունեցել 20-րդ դարի 80-ական թվականներին։ 1996 թվականին Բրուսն իր այդ աշխատանքների համար արժանացել է Ավստրիական պետական մեծ մրցանակի։

Ներկայումս Գյունտեր Բրուսն ապրում է Գրացում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • H. Klocker. Wiener Aktionismus. Wien 1960—1971. Klagenfurt 1989.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյունտեր Բրուս» հոդվածին։