Գյունտեր Բլոբել
Գյունտեր Բլոբել գերմ.՝ Günter Blobel | |
---|---|
Ծնվել է | մայիսի 21, 1936[1][2][3][…] |
Ծննդավայր | Niegosławice, Sprottau District, Liegnitz Government Region, Ներքին Սիլեզիա, Պրուսիայի ազատ պետություն[2] |
Մահացել է | փետրվարի 18, 2018[3][2][4] (81 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Թյուբինգենի համալսարան, Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Ֆրայբուրգի համալսարան, Քրիստիան-Ալբերտի համալսարան և Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն | կենսաբան, կենսաքիմիկոս, բժիշկ, համալսարանի դասախոս և բջջաբան |
Աշխատատու | Ռոքֆելլերի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ատլանտյան կամուրջ, Լեոպոլդինա, Պապական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Եվրոպական ակադեմիա[16], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպություն |
![]() |
Գյունտեր Բլոբել (de, մայիսի 21, 1936[1][2][3][…], Niegosławice, Sprottau District, Liegnitz Government Region, Ներքին Սիլեզիա, Պրուսիայի ազատ պետություն[2] - փետրվարի 18, 2018[3][2][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]) գերմանացի և ամերիկացի կենսաբան Սիլեզիայից, 1999 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիոլոգիայի բնագավառում՝ բացահայտման համար, որ սպիտակուցներն ունեն ներքին ազդանշաններ, որոնք կարգավորում են դրանց տեղափոխումը և տեղայնացումը բջջում:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյունտեր Բլոբելը ծնվել է Վալթերսդորֆում, Պրուսիայի Ստորին Սիլեզիա նահանգում, որն այն ժամանակ գտնվում էր արևելյան Գերմանիայում: 1945 թվականի հունվարին նրա ընտանիքը առաջ շարժվող Կարմիր բանակից փրկվելու համար հայրենի Սիլեզիայից փախել է Դրեզդեն: Դրեզդենի ռմբակոծության ժամանակ Բլոբելը, որն այն ժամանակ 8 տարեկան էր, ընտանիքի հետ մնաց քաղաքից արևմուտք գտնվող ազգականի ֆերմայում: Պատերազմից հետո Բլոբելը հաճախեց գիմնազիա Սաքսոնական Ֆրայբերգ քաղաքում։ Նա բժշկություն է սովորել Թյուբինգենի համալսարանում և այն ավարտել է 1960 թվականին: Երկու տարի բժշկական պրակտիկա անցնելուց հետո նա տեղափոխվեց Մեդիսոն, Վիսկոնսին, հետևելով ավագ եղբորը, ընդունվեց Վիսկոնսին-Մադիսոնի համալսարան և ավարտական աշխատանքի համար միացավ Վան Փոթերի լաբորատորիային։ Բլոբելը 1967 թվականին պաշտպանեց թեկնածուական թեզը և տեղափոխվեց Ռոքֆելլերի համալսարան՝ որպես հետդոկտորանտ, և շուտով դարձավ պրոֆեսոր։[17]
Բլոբելը 1986 թվականին ընդունվել է Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտ: Բլոբելը ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 1999 թվականի Նոբելյան մրցանակի միակ դափնեկիրն էր ազդանշանային պեպտիդների հայտնաբերման համար։[18] Ազդանշանային պեպտիդները կազմում են սպիտակուցի թիրախավորման անբաժանելի մասը, մեխանիզմ, որի օգնությամբ բջիջները նոր սինթեզված սպիտակուցի մոլեկուլները ուղղորդում են դեպի իրենց ճիշտ տեղը՝ մոլեկուլի ներսում «հասցեի պիտակի» միջոցով (այսինքն՝ ազդանշանային պեպտիդ):
Բլոբելը մահացավ քաղցկեղից Մանհեթենում Նյու Յորք-Պրեսբիթերյան Ուեյլ Քորնել բժշկական կենտրոնում, 2018 թվականի փետրվարի 18-ին, 81 տարեկան հասակում։[19][20]
Բարեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլոբելը հայտնի դարձավ Գերմանիայում, Դրեզդենի վերակառուցմանն իր անմիջական և ակտիվ աջակցությամբ՝ 1994 թվականին դառնալով «Դրեզդենի ընկերներ, Inc» շահույթ չհետապնդող կազմակերպության հիմնադիրն ու նախագահը։ Նա Նոբելյան մրցանակի ողջ գումարը նվիրաբերել է Դրեզդենի վերականգնմանը, մասնավորապես՝ Ֆրաուենկիրխեի վերակառուցմանը (ավարտվել է 2005 թվականին) և նոր սինագոգի կառուցմանը։ Լայպցիգում նա հետամուտ է եղել Պաուլիներկիրխեի՝ Լայպցիգի համալսարանի համալսարանական եկեղեցու վերակառուցմանը, որը 1968 թվականին պայթեցվել էր Արևելյան Գերմանիայի կոմունիստական ռեժիմի կողմից, հայտարարելով, որ «սա գերմանական մշակութային պատմության սրբավայր է, այն կապված է գերմանական մշակութային պատմության մեջ ամենակարևոր անունների հետ»։[21] Գյունտերը նաև ՁԻԱՀ-ի բուժման հետազոտական հիմնադրամի տնօրենների խորհրդի հիմնադիր անդամ էր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Günter Blobel — Nobel Foundation.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Günter Blobel — Pour le Mérite for Sciences and Arts order.
- ↑ 1993 Winners — Lasker Foundation.
- ↑ The Nobel Prize in Physiology or Medicine 1999 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://otto-warburg-medal.org/en/laureates.html
- ↑ https://www.cuimc.columbia.edu/research/louisa-gross-horwitz-prize/horwitz-prize-awardees/1990-1981-awardees
- ↑ https://www.ascb.org/award/e-b-wilson-medal/
- ↑ https://www.nasonline.org/programs/awards/molecular-biology.html
- ↑ https://www.nasonline.org/programs/awards/richard-lounsbery-award.html
- ↑ https://www.carnegie.org/awards/search/great-immigrants-search/
- ↑ https://www.carnegie.org/awards/great-immigrants/2006-great-immigrants/
- ↑ www.ae-info.org
- ↑ Simon, Sanford M. (5 April 2018). «Günter Blobel (1936–2018)». Cell. 173 (2): 278–280. doi:10.1016/j.cell.2018.03.047. PMC 6018020. PMID 29975496.
- ↑ «The Nobel Prize in Physiology or Medicine 1999» (Press release). The Nobel Assembly at Karolinska Institutet. 11 October 1999. «The Nobel Assembly at Karolinska Institutet has today decided to award the Nobel Prize in Physiology or Medicine for 1999 to Günter Blobel for the discovery that "proteins have intrinsic signals that govern their transport and localization in the cell"»
- ↑ «Nobelpreisträger Günter Blobel gestorben» [Nobel Prize winner Günter Blobel died]. Die Welt (գերմաներեն). 19 February 2018. Վերցված է 2018-04-14-ին.
- ↑ McFadden, Robert D (19 February 2018). «Günter Blobel, Nobel Laureate Who Found Cell 'ZIP Codes,' Dies at 81». Obituaries. The New York Times. Վերցված է 2018-04-14-ին.
- ↑ Perils of Paulinerkirche / Leipzig Debates Bid to Rebuild Church Razed by Communists National Public Radio 22 June 2003
- Մայիսի 21 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Փետրվարի 18 մահեր
- 2018 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Թյուբինհեմի համալսարանի շրջանավարտներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Լեոպոլդինայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Եվրոպական ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով