Գյունտեր Այզել
| Գյունտեր Այզել | |
|---|---|
| Բնօրինակ անուն | գերմ.՝ Günther Eisel |
| Ծնվել է | սեպտեմբերի 24, 1901[1] Bad Radkersburg, Ավստրիայի էրցհերցոգություն, Ավստրո-Հունգարիա |
| Երկիր | Ավստրո-Հունգարիա, |
| Մահացել է | հունիսի 29, 1975[1] (73 տարեկան) Գրաց, Ավստրիա |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ |
| Կրթություն | University of Music and Performing Arts Graz? |
Գյունտեր Այզել (գերմ.՝ Günther Eisel, սեպտեմբերի 24, 1901[1], Bad Radkersburg, Ավստրիայի էրցհերցոգություն, Ավստրո-Հունգարիա - հունիսի 29, 1975[1], Գրաց, Ավստրիա), ավստրիացի կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ, որի ամբողջ կյանքը կապված էր եղել Շտիրիա նահանգի երաժշտական կյանքի հետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1919 թվականին Այզելն ավարտել է Շտիրիայի կոնսերվատորիան (Ռոդերիխ Մոիզիսովիչի կոմպոզիցիայի դասարան), իսկ 1929֊1938 թվականներին այնտեղ դասավանդել է ջութակ, դաշնամուր և երգեհոն (միաժամանակ, 1935 թվականից, ղեկավարել է Շտիրիայի երաժիշտների միությունը)[2]: Այնուհետև նա հեռացվել է բոլոր պաշտոններից՝ Ավստրիայի նացիստական վարչության ողջ տևողության համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Այզելը 1945 թվականին մասնակցել է Գրացի օպերայի վերականգմանը, իսկ 1945֊1952 թվականներին ղեկավարել է կոնսերվատորիան։ 1952֊1963 թվականներին զբաղեցրել է Շտիրիայի երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնը։ Այսելեի ուսուցչական կարիերան կոնսերվատորիայում շարունակվել է մինչև 1973 թվականը։
Այզելեի կոմպոզիցիոն ժառանգության մեջ գերակշռում է կամերային երաժշտությունը՝ լարային քառյակ, սոնատներ ալտի և ֆագոտի համար և այլն։
1964 թվականին Այզելն արժանացել է Շտիրիայի պետական երաժշտական մրցանակի[3]: 1963–1973 թվականներին դասավանդել է Գրացի Երաժշտության և բեմարվեստի ակադեմիայում, 1965 թվականից՝ որպես պրոֆեսոր[4]։
Գյունտեր Այզելը մահացել է 1975 թվականին[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 https://www.musiklexikon.ac.at/ml/musik_E/Eisel_Guenther.xml
- ↑ «Айзель Гюнтер: известный человек, фото, биография знаменитости, кто еще из известных людей родился, умер 24 сентября». redday.ru. Վերցված է 2025 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Гюнтер Айзель - биография и семья». w.people-archive.ru. Վերցված է 2025 թ․ մայիսի 19-ին.
- ↑ Institut für kunst-und musikhistorische Forschungen (2002). «Eisel, Günther» (գերմաներեն). ISBN 978-3-7001-3043-7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Роль А. Выцневского в фильме "Вечный зов", 6 букв - сканворды и кроссворды». sinonim.org. Վերցված է 2025 թ․ մայիսի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|