Գյուղացիական պատգամավորների խորհուրդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղացիական պատգամավորների խորհուրդներ (ռուս.՝ Советы крестьянских депутатов), զանգվածային քաղաքական ընտրովի կազմակերպություններ Ռուսաստանում։ Առաջին անգամ ստեղծվել են 1905-1907 թվականների ռուսական հեղափոխության ժամանակ։ 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո «բանվորների և զինվորների պատգամավորների սովետների» օրինակով գյուղացիական պատգամավորների խորհուրդներ ստեղծվեցին Ռուսաստանի գրեթե բոլոր նահանգներում և գավառներում։

Նահանգային և գավառային Գյուխացիական պատգամավորների խորհուրդներ ընտրվում էին գյուղացիների ներկայացուցիչների նահանգային և գավառային համագումարներում։ 1918 թվականի հունվարի 13(26)-ին գյուղացիական պատգամավորների խորհուրդների 3-րդ համառուսաստանյան համագումարը միացավ խորհրդների 3-րդ համառուսաստանյան համագումարին։ 1917 թվականի հոկտեմբերից մինչև 1918 թվականի մարտը նահանգային և գավառային Գյուղացիական պատգամավորների խորհրդներ ամենուրեք միաձուլվեցին բանվորների և զինվորների պատգամավորների խորհրդներին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 128