Գյուղացիական ապստամբություն (1606-1607)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գյուղացիական ապստամբություն (1606-1607 թվականներ), գյուղացիական ապստամբություն Ռուսաստանում ֆեոդալական իրավակարգի դեմ։ Պատճառը 6-րդ դարի վերջին գյուղացիության շահագործման ուժեղացումն էր։ 1601-1603 թվականներին սովի հետևանքով շատ գյուղացիներ և խոլոպներ փախել են երկրի հարավային շրջանները 1606 թվականի կեսերին գյուղացիների տարերային ելույթները վերածվել են ապստամբության, որը գլխավորել է Ի․ Բոլտոնիկովը։ Ապստամբության հիմնական շարժիչ ուժն էին

  • գյուղացիներ
  • խոլոպներ

Շարժմանը մասնակցել են նաև ստրելեցներ, կազակներ, սկզբում՝ նաև ազնվականական ջոկատներ։ Ապստամբությունը սկսվել է հարավարևմտյան Ռուսաստանում, տարածվել Լեհաստանում և Ուկրաինայում՝ ընդգրկելով ավելի քան 70 քաղաք։ Մի քանի ճակատամարտերում պարտության մատնհլով ցարական զորքերին՝ Բոլոտնիկովը պաշարել է Մոսկվան (1606 թվականի հոկտեմբերի 7- ին), սակայն վճռական պահին ցար Վ․ Շույսկու կողմն են անցել Գ․ Սումբուլովի և Պ․ Լյապունովի ազնվականական ջոկատնևրը, այնուհետև՝ Ի․ Պաշկովի ջոկատը։ Ապստամբները դեկտեմբերի 2-ին վճռական ճակատամարտում պարտվել են, նահանջել Կալուգա և 1606-1607 թվականներին ձմեռն անցկացրել այդտեղ, այնուհետև ճեղքելով պաշարման օղակը՝ անցել են Տուլա և միացել Ի․ Մուրոմեցի ջոկատներին։ Տուլայում, չորսամսյա պաշարումից հետո, երբ Վ․ Շույսկին խոստացել է խնայել պաշարվածների կյանքը, ապստամբները հանձնվել են։ Հակառակ ցարի խոստման, Բոլոտնիկովը և Մուրոմեցը մահապատժի են ենթարկվել։ Ապստամբությունը ճնշվել է, որովհետև տարերային էր, ապստամբները չունեին հասուն քաղաքակաև ծրագիր և միամիտ հավատ էին տածում միապետության նկատմամբ։ Ապստամբությունը Ռուսաստանում ճորտատիրության դեմ առաջին խոշոր ելույթն էր։ Տետագա շարժումներն ընդունել են գյուղացիական պատերազմների բնույթ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 127 CC-BY-SA-icon-80x15.png