Գյուղատնտեսությունը Սերբիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերբիայի ամբողջ տարածքի ավելի քան 60 % զբաղեցնում են վարելահողերը

Գյուղատնտեսությունը Սերբիայում տնտեսության ամենակարևոր ճյուղն է շարունակում մնալ: Երկիրը տարեկան արտահանում է 12 միլիարդ եվրոյի գյուղմթերք[1]: Գյուղատնտեսական հողերի ընդհանուր մակերեսը կազմում է 6,12 միլիոն հեկտար[2][3]: Սերբիայի գյուղատնտեսական ամենամեծ շրջանը համարվում է հյուսիսը՝ Միջինդանուբյան դաշտավայրի բերրի հողային շրջանը, որտեղ գտնվում են Սավա, Դանուբ և Մորավա գետերը: Այսօր գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղվում Սերբիայի բնակչության մեկ չորրորդը[4]:

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբիան արտադրում է գյուղատնտեսական զանանազան մթերք, որոնց մեջ առյուծի բաժինը հասնում է հացահատիկային մշակաբույսերին, մրգերին և բանջարեղենին: Այս ամենը կազմում է համախառն ներքին արդյունքի զգալի մասը: Սերբիան աշխարհի երկրորդ երկիրն է ազնվամորու (84 299 տոննա, առաջին տեղում Ռուսաստանն է) և սալորի (146 776 տոննա, առաջին տեղում է Չինաստանը) մշակմամբ: Երկիրն արտադրում է նաև մեծ քանակությամբ եգիպտացորեն (6 158 120 տոննա, 32-րդն աշխարհում), ցորեն (2 095 400 տոննա, 35-րդ աշխարհում): Շաքարի ճակնդեղի (2 299 770 տոննա) քանակն ապահովում է սեփական պահանջարկը, նույնն է նաև արևածաղկի դեպքում (454 282 տոննա): 180 000 տոննա շաքարավազ Սերբիան արտահանում է Եվրոպական Միություն[5]:

Գինիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղողի այգի Սերբիայում, Վլաստոնիցե

Սերբիայում խաղողի այգիները զբաղեցնում են ավելի քան 70 000 հեկտար: Տարեկան արտադրվում է մոտավորապես 425 000 տոննա խաղող: Գինիների արտադրությամբ Սերբիան աշխարհի տասնհինգ մեծ երկրների շարքում է:

Ամենահայտնի գինիներից են համարվում՝ Belgrade Seedless, Prokupac, Sauvignon, "Italian Riesling", Cabernet, Chardonnay, White и Red Burgundy, Hamburg, Muscat, Afus Ali, Vranac, Tamjanka, Krstac, Smederevka և Dinka.

Մրգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբիայում մրգային ֆերմաները զբաղեցնում են 310 000 հեկտար:

2012 թվականի տվյալներով արտադրվել է[6].

Ընկերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fresh&Co՝ հյութեր արտադրող ընկերություն
  • Foodland՝ ավանդական մրգեր արտադրող ընկերություն
  • Nektar՝ մրգեր արտադրող ընկերություն
  • Malina Produkt (First Fruit)՝ մրգեր արտադրող ընկերություն
  • Mondi Foods (Mondi Serbia)՝ մրգեր արտադրող ընկերություն

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Serbia's agricultural potential - EUR 12 billion»։ B92։ 15 March 2013։ Վերցված է 14 June 2013 
  • «Food Industry»։ SIEPA։ Վերցված է 14 June 2013 
  • «Agriculture and Enlargement»։ European Commission։ May 2011։ Վերցված է 14 June 2013 
  • «Agriculture and forestry»։ Encyclopedia Britannica։ Վերցված է 14 June 2013 
  • «Serbia Overview»։ Food and Agriculture Organization of the United Nations։ Վերցված է 14 June 2013 
  • «Food Industry in Serbia»։ SIEPA։ Վերցված է 14 June 2013