Գյուղատնտեսության տեղաբաշխում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղատնտեսության տեղաբաշխում, աշխատանքի հասարակական բաժանման ձև՝ աշխատանքի տարածքային բաժանում, որի դեպքում գյուղատնտեսական տարբեր շրջաններ մասնագիտանում են որոշակի գյուղատնտեսկան մթերքների արտադրության մեջ։ Գյուղատնտեսության արդյունքների արտադրության օպտիմալ տեղաբաշխումը երկրի յուրաքանչյուր շրջանի բնական (հողը, ջուրը, արևի էներգիան և այլն), աշխատանքային և նյութական մյուս ռեսուրսները բարձր արտադրողականությամբ օգտագործելու կարևոր պայմաններից Է։ Այն մեծ նշանակություն ունի գյուղատնտեսության արտադրողական ուժերի հետագա զարգացման ու կատարելագործման, արտադրության աճի տեմպերն արագացնելու, երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու գործում։ Ճիշտ տեղաբաշխումով գյուղատնտեսական առանձին արդյունքների արտադրությունը կենտրոնացվում է երկրի այն շրջաններում, որտեղ դրա համար կան բարենպաստ պայմաններ։

Գյուղատնտեսության տեղաբաշխումը սերտորեն կապված է գյուղատնտեսական արտադրության մասնագիտացման հետ։ Մասնագիտացումն ու տեղաբաշխումը միմյանց պայմանավորող աշխատանքի հասարակական բաժանման երկու կողմերն են։ Մասնագիտացման միջոցով երևան է գալիս տվյալ շրջանի արտադրական ուղղությունը որոշող գլխավոր ճյուղը։ Տեղաբաշխումը ցույց է տալիս, թե տվյալ արդյունքի արտադրության որ մասը, ինչ ծավալով, գյուղատնտեսության որ շրջանում կամ տնտեսություններում է կենտրոնացված։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 123