Գյուղատնտեսության մասնագիտացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սևան
Զանգեզուր
խոզաբուծություն

Գյուղատնտեսության մասնագիտացում, նյութական արտադրության տվյալ ասպարեզում աշխատանքի հասարակական բաժանման ձև, ըստ որի յուրաքանչյուր մարզի, շրջանի գյուղատնտեսության ուղղությունը՝ տնտեսական առաջատար ճյուղը, մշակվելիք կուլտուրաների տեսակները որոշվում են հաշվի առնելով բնական ու տնտեսական պայմանները։ Մասնագիտացումը գյուղատնտեսական արտադրության բարձր մակարդակի ապահովման, ինտենսիվացման կարևոր պայմանն է։ Սոցիալիստական հասարակարգում գյուղատնտեսության մասնագիտացումը հնարավորություն է տալիս արդյունավետ զուգակցել տնտեսության առաջատար և լրացուցիչ ճյուղերը։ Առանձին մարզերի և շրջանների՝ ըստ կուլտուրաների և ճյուղերի պլանային մասնագիտացումը երկրի բնակչությանը պետք է ապահովի բարձրորակ մթերքներով, յուրաքանչյուր շրջանում դրանց արտադրությունը կազմակերպելով նպաստավոր պայմաններում, նյութական և աշխատանքային նվազագույն ծախսումներով։ Յուրաքանչյուր տնտեսություն, տեղի բնական ու տնտեսական պայմաններից ելնելով, արտադրում է ապրանքային արտադրանքի որոշակի տեսակներ։

Մթերքների արտադրության մասնագիտացված գոտիների ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԽՍՀ-ում ստեղծվել են հացահատիկի, տեխնիկական կուլտուրաների, մսի, կաթի, կարտոֆիլի, բանջարեղենի և գյուղատնտեսական այլ մթերքների արտադրության մասնագիտացված գոտիներ։ Քաղաքների և արդյունաբերական կենտրոնների շուրջը ստեղծվում են կաթի և բանջարեղենի արտադրության մասնագիտացված սովետական տնտեսություններ, անասնապահական համալիրներ։ ԽՍՀՄ-ում նույնպես գյուղատնտեսության տեղաբաշխման ու մասնագիտացման հարցերը լուծվում են գիտական հիմունքներով։ ԽՍՀՄ բաժանված է գյուղատնտեսական 9 բնատնտեսական որոշակի պայմաններ ունեցող շրջանների՝ Արարատյան հարթավայր, Արարատյան հարթավայրի նախալեռնային, կենտրոնական, Սևանի ավազանի, Լոռի-Փամբակի, Շիրակի, Դարալագյազի,Զանգեզուրի և հյուսիսարևելյան։ ՀԽՍՀ գյուղատնտեսական ճյուղերից այգեգործությունը, պտղաբուծությունը, ծխախոտագործությունը, խորդենու մշակությունը ունեն միութենական նշանակություն։

Գիտատեխնիկական հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտատեխնիկական հեղափոխությունը, արտադրողական ուժերի բուռն զարգացումը հնարավոր են դարձրել իրագործելու գյուղատնտեսության նաև ներճյուղային մասնագիտացում՝ կազմակերպելով, մասնավորապես, արդյունաբերական հիմունքներով գործող խոզաբուծական,թռչնաբուծական, տավարի բտման և այլ պետական տնտեսություններ։ Գյուղատնտեսության մասնագիտացումը շարունակվող, զարգացող պրոցես Է։ ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության զարգացման 10-րդ դարի հնգամյա պլանում խնդիր է դրված իրականացնել գյուղատնտեսական «հետագա մասնագիտացումն ու համակենտրոնացումը միջտնտեսային կոոպերացման, ագրարային-արդյունաբերական միավորումներ ու ձեռնարկություններ ստեղծելու հիման վրա», ինչպես նաև խորացնել գյուղատնտեսական առանձին մթերքների (շաքարի ճակնդեղի, անասնապահական և թռչնաբուծական մթերքների) արտադրության մասնագիտացումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 121 CC-BY-SA-icon-80x15.png