Գյուղատնտեսական կենսաբանություն
Գյուղատնտեսական կենսաբանություն , փորձարարական կենսաբանության բաժին, մշակում է գյուղատնտեսական կենդանիների ու բույսերի, ինչպես նաև օգտակար մանրէների մթերատվության ավելացման միջոցառումների տեսական հիմունքները։ Ծագել և զարգացել է կենսաբանության ու գյուղատնտեսական գիտությունների հարակցման հանգույցում՝ օգտագործելով գենետիկայի, ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի, կենսաֆիզիկայի, մոլեկուլային կենսաբանության նվաճումները։ Հիմնական խնդիրն է, բացահայտել գյուղատնտեսական կենդանիների և բույսերի հևոերոզիսի գենետիկական և ֆիզիոլոգիական կենսաբանական, հիբրիդիզացիայի ժամանակ ծնողական զույգերի ընտրության հիմունքները, բույսերի պոլիպլոիդ ձևերի օգտագործման հնարավորությունները, ուսումնասիրել արհեստական մուտագեննզի բնույթը, մշակել կենդանիների ու բույսերի պաթոգենեզի և իմունիտետի գենետիկական, ֆիզիոլոգիական կենսաքիմիական հիմունքները, մանրամասնորեն հետազոտել գյուղատնտեսական կենդանիների կերակրման առանձնահատկությունները, օրգանիզմում սպիտակուցների և ճարպերի սինթեզը (կերակրման նորմաների և ռացիոնների կատարելագործման համար), Լակտացիայի կենսաքիմիան և ֆիզիոլոգիան, կենդանիների պահվածքի համակարգերը, դրանց մթերատվության բարձրացման, բրդի քանակի ավելացման և որակի լավացման հարցերը։ Ագրոկենսաբանությունը հիմնականում գործ ունի ունի՝
- Կենդանիների առողջություն
- Բուսական սնունդ և առողջություն
- Օրգանական գյուղատնտեսություն
Կենսաբանություն գյուղատնտեսական պրոբլեմներից են նաև գյուղատնտեսական կենդանիների ու բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի մեթոդների կատարելագործումը, ֆոտոսինթեզում արևի էներգիայի օգտագործման գործակցի բարձրացումը (օրինակ՝ ցանքսերի կառուցվածքի օպտիմալ մեթոդները)։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Oswin W. Wilcoxon - Principles of Agrobiology. Palmer Publishing Co., New York 1930.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Journal of Agrobiology». University of South Bohemia in České Budějovice. ISSN 1804-2686.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 369)։ ![]() |