Գյուլսե Բիրսել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուլսե Բիրսել
թուրքերեն՝ Gülse Birsel
Դիմանկար
Ծնվել էմարտի 11, 1971(1971-03-11)[1] (53 տարեկան)
ԾննդավայրCihangir, Բեյօղլու[2]
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Կոլումբիայի համալսարանի Արվեստների դպրոց և Բոսֆորի համալսարան
ԵրկերAvrupa Yakasi?
Մասնագիտությունդերասանուհի, լրագրող, սցենարիստ, գրող և հաղորդավար
ԱմուսինMurat Birsel?[3]
Պարգևներ և
մրցանակներ
 Gülse Birsel Վիքիպահեստում

Գյուլսե Բիրսել (մարտի 11, 1971(1971-03-11)[1], Cihangir, Բեյօղլու[2]), թուրք դերասանուհի, սցենարիստ և տեսաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուլսե Բիրսելը ծնվել է 1971 թվականի մարտի 11-ին, Ստամբուլում։ Գյուլթեքին և Սեմիհա Շեներների երրորդ երեխան է։ Նրա հայրը փաստաբան էր, մայրը` տնային տնտեսուհի[4]։

Ավարտել է Բեյօղլուի անատոլիական միջնակարգ դպրոցը[5]։ Նա դեռ դպրոցում երազում էր դերասանի մասնագիտության մասին, սակայն ծնողների ցանկությամբ ընդունվել է Բոսֆորի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ։ 1994-1996 թվականների ընթացքում սովորել է Կոլումբիայի համալսարանի կերպարվեստի բաժնում՝ ստանալով մագիստրոսի կոչում[5][6]։

Դեռ համալսարանի երկրորդ կուրսում սկսել է աշխատել «Aktüel» ամսագրում։ 1996 թվականին վերադառնալով Թուրքիա սկսել է աշխատել ATV հեռուստատեսությունում, որտեղ գրել է տեղեկագրեր։ Մեկ տարի անց Գյուլսեն նշանակվել է «Esquire Turkey» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1997 թվականի դեկտեմբերից մինչև 2003 թվականը «Harper’s Bazaar Turkey»-ի գլխավոր խմբագիրն էր։ 2001-2002 թվականներին աշխատել է «Sabah» թերթում որպես սյունակագիր։ Այդ ընթացքում նա նաև աշխատել է «FHM» (անգլ.՝ For Him Magazine) զվարճանքի ամսագրի գլխավոր համակարգող[7]։

2002 թվականի մարտին նա տեսահոլովակով իր առաջնելույթն է ունեցել հեռուստատեսությունում[8]։ Մինչև 2004 թվականի մարտն աշխատել է որպես տեսահոլովակների հաղորդավար և սցենարիստ[5]։

2003 թվականի մարտին Լևենթ Օզդիլեքի հետ մարմնավորել է ATV հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Էյվահ, նախկին ամուսինը» հեռուստասերիալի գլխավոր դերերը։ 2004 թվականի փետրվարին որպես սցենարիստ և դերասանուհի սկսել է աշխատել ATV-ի «Եվրոպական ափ» հեռուստասերիալում, որն ավարտվել է 2009 թվականի հունիսին։ 2004 թվականի մայիսին լույս է տեսել նրա երկրորդ գիրքը`«Ես դեռ լուրջ եմ» վերնագրով[9]։ 2005 թվականին իր առաջնելույթն է ունեցել մեծ կինոյում`նկարահանվելով «Այստեղ գող կա» ֆիլմում[10]։ 2005 թվականի օգոստոսին հրատարակվել է նրա երրորդ գիրքը։

2008-ի ապրիլին Գյուլսեն պատիվ է ունեցել կրել Ստամբուլում 2008-ի ամառային Օլիմպիական խաղերի ջահը[11]։ 2009 թվականին նա հանդես է եկել իր առաջին կինեմատոգրաֆիական դերակատարմամբ՝ «7 ամուսին Հյուրմուզի համար»ֆիլմում:

Բիրսելի չորրորդ գիրքը` «Եվ ես այնքան լուրջ եմ» վերնագրով լույս է տեսել 2009 թվականի դեկտեմբերին, այնուհետև 2011 թվականի հունիսին լույս է տեսել նրա հինգերորդ գիրքը «Ամառայինը»[12]։ 2012 թվականի հունվարին նա որպես դերասանուհի և սցենարիստ չորս տարի շարունակ աշխատել «Kanal D» հեռուստաընկերության հեռուստասերիալներում։

2013 թվականի մարտին սկսել է աշխատել նաև «Hürriyet» պարբերականում։ Նրա 6-րդ գիրքը` «Ես կփրկեմ հայրենի քաղաքս» վերնագրով, հրատարակվել է 2015 թվականի նոյեմբերին[13]։

2017 թվականի դեկտեմբերին թողարկվել է նրա առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Ընտանիքի միջև», որտեղ Գյուլսեն հանդես է եկել որպես սցենարիստ և դերասանուհի։ 2018 թվականի փետրվարին, նա սկսել է աշխատել «Star TV»-ում որպես սցենարիստ և հաղորդավարուհի[14]։ 2019 թվականի հոկտեմբերին Բիրսելը հեռացել է «Hürriyet» թերթի թղթակցի պաշտոնից[15]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուլսե Բիրսելը ամուսնացել է լրագրող և դերասան Մուրադ Բիրսելի հետ։ Նրանք ծանոթացել են 1999 թվականի օգոստոսին Կաննում։ Նրանք ապրում են Նիշանթաշըում։ 2014 թվականին մահացել է Բիրսելի մայրը` Սեմիհա Շեները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 http://www.milliyet.com.tr/komediyi-kadina-yakistirdi--magazin-966784/
  3. https://televizyongazetesi.com/gulse-birsel-kimdir-nereli-boyu-yasi-dizileri-ailesi/1245294
  4. Dostlarım bana Gülse der!
  5. 5,0 5,1 5,2 Gülse Birsel
  6. Komediyi kadına yakıştırdı!
  7. ‘Benim asıl işim yazı yazmak’
  8. Gülse Adamı Güldürür
  9. «Tahsin’le bozuşan İfo kardeşine taşınıyor»
  10. Ben kocamın küçük kızıyım
  11. Günün İçinden
  12. Biraz daha gerçek bir komedinin peşindeyim
  13. Nereye gidiyorum yahu? Tapu bende… Bu ülke benim!
  14. Jet Sosyete’nin oyuncuları kim? Konusu ne? Jet Sosyete ilk bölüm fragman geldi! Gülse Birsel’den yeni dizi…
  15. «Gülse Birsel veda etti». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուլսե Բիրսել» հոդվածին։