Jump to content

Գյուդլֆոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուդլֆոս
Տեսակջրվեժ
Երկիր Իսլանդիա
Վարչատարածքային միավորԲլաուսկոուգաբիգգդ և Hrunamannahreppur?
ՎայրBiskupstungur?
Մասն էHvítá? և Golden Circle?
Ջրածախս140 մ³/վ
Հարաբերական
բարձրություն
32 մետր և 21 մետր
Լայնություն70 մետր

Գյուդլֆոս (անգլ.՝ Golden Falls), ջրվեժ, որը տեղակայված է Իսլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող Հվիտա գետի կիրճում:

Պատմություն և նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուդլֆոսը 2013 թվականի օգոստոսին
Ջրվեժը ձմռանը

Հվիտա գետը հոսում է հարավ, և ջրվեժից մոտ մեկ կիլոմետր բարձրությամբ այն կտրուկ թեքվում է դեպի արևմուտք և հոսում ներքև՝ լայն, կոր եռաստիճան «սանդուղքի» մեջ, այնուհետև կտրուկ սուզվում է երկու փուլով (11 մետր կամ 21 մետր)` 32 մետր խորությամբ ճեղքի մեջ: Ճեղքը՝ մոտ 20 մետր լայնությամբ և 2,5 կիլոմետր (1,6 մղոն) երկարությամբ, ձգվում է գետի հոսքին ուղղահայաց։ Ջրվեժով հոսող ջրի միջին քանակը ամռանը 141 խորանարդ մետր է ` վայրկյանում, իսկ ձմռանը 80 խորանարդ մետր: Չափված ամենաբարձր ջրհեղեղը վայրկյանում 2000 խորանարդ մետր է:

20-րդ դարի առաջին կեսին և 20-րդ դարի վերջից մի քանի տարի առաջ շատ ենթադրություններ եղան Գյուդլֆոսն էլեկտրաէներգիա արտադրելու համար օգտագործելու վերաբերյալ: Այս ժամանակահատվածի ընթացքում ջրվեժը անուղղակիորեն վարձակալվել է իր սեփականատերեր Թոմաս Թոմասոնի և Հալդոր Հալդորսոնի կողմից օտարերկյա ներդնողներին: Այնուամենայնիվ ներդնողների փորձը անհաջող էր` քիչ գումարի պատճառով: Ավելի ուշ ջրվեժը վաճառվել է Իսլանդիայի պետությանը և հիմա այն պաշտպանված է:

Սիգրիդուր Տոմասդոտտիրը՝ Թոմաս Թոմասոնի դուստրը, վճռական էր տրամադրված պահպանել ջրվեժի վիճակը և նույնիսկ սպառնացել էր իրեն ցած նետել։ Թեև տարածված է այն կարծիքը, որ Սիգրիդուրը փրկել է ջրվեժը շահագործումից, իրականությանը չի համապատասխանում: Սիգրիդուրի քարե հուշահամալիրը, որը գտնվում է ջրվեժի վերևում, պատկերում է նրա նկարագիրը[1]:

Գյուդլֆոսը Իսլանդիայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկն է: Թինգվեդլիրի և Հաուկադալուրի գեյզերների հետ միասին Գյուդլֆոսը կազմում է Ոսկե շրջանի մի մասը, որը Իսլանդիայում հայտնի ցերեկային էքսկուրսիա է զբոսաշրջիկների համար:

Ժողովրդական մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուդլֆոսը հայտնվել է բրիտանական «Echo & the Bunnymen» խմբի «Porcupine» ալբոմի շապիկին։ Բացի այդ, ջրվեժները հիշատակվում են «Ամերիկացիների տարօրինակ սագան և հետաքրքիր իսլանդական հոտը» վեպում. ընթրիքի ժամանակ Սնորրին նախապատվություն է հայտնում Գյուդլֆոսին, մինչդեռ դոկտոր Գուստաֆսոնը հավանություն է տալիս Գլիմուրին: Գյուդլֆոսը նկարահանվում է «Live» խմբի «Heaven» երգի տեսահոլովակում: Գյուդլֆոսը կարճ ժամանակով հայտնվում է «Վիկինգներ» հեռուստասերիալի ենթասյուժեում, որում կերպարներից մեկը սպանում է իրեն՝ սուզվելով դրա մեջ:

Գյուդլֆոսը հայտնվել է «The Amazing Race» ամերիկյան ռեալիթի մրցույթի երեսունչորսերորդ սեզոնի նախավերջին դրվագում։[2]

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Gullfoss Sigridur Tomasdottir». Nat.is. Արխիվացված է օրիգինալից 2011-10-14-ին. Վերցված է 2012-01-01-ին.
  2. Davidson, Denton (November 30, 2022). «'The Amazing Race 34' episode 11 recap: A spot in the finale is on the line in 'How Am I Going to Survive This?' [LIVE BLOG]». Gold Derby. Վերցված է December 1, 2022-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]