Գյոտց Օտտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Օտտո Գյոտց
գերմ.՝ Götz Otto
Götz Otto, Women's World Awards 2009.jpg
Ծնվել է հոկտեմբերի 15, 1967(1967-10-15)[1] (51 տարեկան)
Ծննդավայր Dietzenbach, Օֆենբախ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Կրթություն Q1813813?
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություն դերասան, ավտոարշավորդ և կինոդերասան
goetz-otto.de

Օտտո Գյոտց (գերմ.՝ Götz Otto, հոկտեմբերի 15, 1967(1967-10-15)[1], Dietzenbach, Օֆենբախ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]), գերմանացի դերասան։ Հայտնի է իր բարձր հասակով (196 սմ)[3][4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտտո Գյոտցը ծնվել է Դիտցենբախում։ Նրա ծնողներն ունեին հացի խանութ։ 1987-88 թվականներին սովորել է Բեռլինի համալսարանում, ինչից հետո 1989 թվականին սովորել է դերասանական արվեստ Ավստրիայում՝ Գրացի երաժշտության և թատերական արվեստի համալսարանում։ 1989-1993 թվականներին սովորել է Մյունխենի Օտտո Ֆալկենբերգի դրամատիկական արվեստի դպրոցում։ Սովորելու ընթացքում խաղացել է Բեռլինի Շիլլերի անվան թատրոնում և Մյունխենի կամերային թատրոնում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտտո Գյոտցը առավել մեծ ճանաչում է ձեռք բերել պարոն Սթեմփերի՝ Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմերի՝ «Վաղը երբեք չի մահանում» (1997) սերիայի չարագործ Էլիտոն Կավերի օգնականի դերով։ Քասթինգի ժամանակ նրան տվել են 20 վայրկյան ներկայանալու համար։ Դերասանն ասել է․ «Ես մեծ եմ։ Ես վատն եմ։ Ես ճաղատ եմ։ Ես գերմանացի եմ։ Սա հինգ վայրկյան»(անգլ.՝ I'm big, I'm bad, I'm bald, I'm German. That's five seconds.)[5]: Հենց դա էլ օգնել է նրան ստանալ իր դերն այդ ֆիլմում։

Օտտո Գյոտցը նաև կատարել է ՍՍ թիկնապահի դերը Սթիվեն Սփիլբերգի «Շինդերլերի ցուցակը» (1993) ֆիլմում, իսկ հետո կատարել է ՍՍ շտուրմբաննֆյուրեր Օտտո Գյունշեի դերը «Աղբանոց» (2004) ֆիլմում։ 2006 թվականին դերակատարել է «Այլմոլորակայինի հերձումը» ֆիլմում։ 2009 թվականից Օտտո Գյոտցը նկարահանվել է «Երկաթե երկինք» ֆիլմում (թողարկվել է 2012 թվականին)՝ կատարելով գերմանացի սպա Կլաուս Ադլերի դերը։

Հեռուստատեսությունում Օտտո Գյոտցը կատարել է ամենատարբեր ժանրերի դերեր՝ սկսած էքշնից («Millennium Mann», 2005) և ռոմանտիկ մելոդրամաներից («Apollonia», 2 սերիա, 2006) մինչև ամանորյա կատակերգություններ («Rettet die Weihnachtsgans», 2007)։ 2008 թվականի հունվարից մինչև մարտ Օտտո Գյոտցը խաղացել է նաև թատերական ներկայացումներում. դերակատարել է «Und abends Gäste» ժամանակակից կատակերգությունում՝ բեռլինյան «Կուրֆյուրստենդամ թատրոն»-ում։

2013 թվականին կատարել է կանադացի հոկեյիստ Ֆիլ Էսպոզիտոյի դերը «Լեգենդ № 17» ֆիլմում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտտո Գյոտցն ամուսնացած է։ Ունի երեք աղջիկ և որդի։ Ընտանիքի հետ ապրում է Մյունխենում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դեկտեմբերի 7-ին Օտտո Գյոտցը զբաղեցրել է առաջին հորիզոնականը «TV Total Pokerstars.de Nacht»-ում և ստացել է 50000 եվրո մրցանակ[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1992 ֆ Փոքրիկ շնաձկներ Kleine Haie մարմին
1993 ֆ Հետո ուղղակի ուժով Dann eben mit Gewalt
1993 ֆ Սուրբը ժառանգոււմ է դրախտը Hochwürden erbt das Paradies Մատիաս՝ կակազող ընկեր
1993 ֆ Շինդլերի ցուցակը Schindler's List Պլացուվ՝ ՍՍ թիկնապահ
1994 ֆ Լաուրայի որոշումը Lauras Entscheidung
1995 ֆ Միայն իմ դիակի վրայով Nur über meine Leiche
1995 ֆ Հինգից հետո ջունգլիներում Nach Fünf im Urwald վռնդիչ
1996 ֆ Խոչընդոտ Gridlock պարոն Տու
1996 ս Երկակի իմաստ Doppelter Einsatz Բերնդ Գլովաչ
1997 ֆ Վաղը երբեք չի մահանում Tomorrow Never Dies Պարոն Աթամփեր
1998 ֆ Քո երազանքների աղջիկը La niña de tus ojos Հենրի ֆոն Վերմելսկիրխ
1998 ֆ Երկրաշարժ Նյու Յորքում Earthquake in New York Էրիկ Սթիդմեն
1999 ֆ Բեովուլֆ Beowulf Ռոլանդ
1999 ֆ Շրջանակված Framed հիվանդապահ
2000 ֆ Մահացու օղի Gunblast Vodka Աբել Ռոտշտեյն
2000 ֆ Մարլեն Marlene Հերի Կուպեր
2000 ֆ Արջ Der Bär ist los փախչող դերասան
2001 ֆ Փոքրիկ մարդ Der Kleine Mann
2001 ֆ Նա She Աթիլա
2001 ֆ Ժա Ժա Zsa Zsa
2001 ֆ Հուսահատ արկածախնդիրներ High Adventure Շարկան
2001 ֆ Մահ, խաբեություն և ճակատագիր՝ Արևելյան ճեպընթացից դուրս Death, Deceit and Destiny Aboard the Orient Express Բորիս
2001 ֆ Հեբելսը և խնամառուն Goebbels und Geduldig համհարզ Բրենայզեն
2002 ֆ Մրջյուն-մարդ The Antman Դոն Խոսե դե Ալվարես
2002 ֆ Շանհայի գավաթը El embrujo de Shanghai Օմար
2002 ֆ Դիմակ դիմակի տակից Mask Under Mask Գոմես
2002 ֆ Իմ կնոջ անունն է Մորիս Ma femme s'appelle Maurice Ջոնի Ցուկինի
2003 ֆ Սառեցում Deep Freeze Նելսոն
2004 ֆ Աղբանոց Der Untergang Օտտո Գյունշե՝ շտուրմբաննֆյուրեր
2005 ֆ Ծաղրածու Der Clown Զորբեկ
2005 ֆ Միջազգային ուղիներ Grenzverkehr Մեծ Թթվասեր
2005 ֆ Ցեղ Stockflame Նիկլաս ֆոն Դրայ
2006 ֆ Այլմոլորակայինի հերձումը Alien Autopsy Լասլո Վորոս
2008 ֆ Օսսի 11 ընկերները Ossi’s Eleven Ակսել Ֆրանկե
2008 ֆ U-900 U-900 Լեյտենանտ ֆոն Շտետեն
2009 ֆ Դավաճանություն Svik Major Krüger
20102011|2011 ս Մի տուն լիքը դուստրեր Ein Haus voller Töchter Միշել Բիրկին
2012 ֆ Երկաթե երկինք Iron Sky Կլաուս Ադլեր
2012 ֆ Նկարիչը և իր մոդելը El Artista y la modelo Էմիլ
2013 ֆ Լեգենդ №17 Легенда №17 Ֆիլ Էսպոզիտո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. biography
  3. Götz Otto cv(անգլ.)
  4. Интервью с Гётцом Отто(գերմ.)
  5. Götz Otto bio на сайте imdb.com
  6. «TV Total Pokerstars.de Nacht: Götz Otto als strahlender Sieger» (գերմաներեն)։ noows.de։ 2010-12-08։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-07-16-ին։ Վերցված է 2011-02-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]