Գյոնսանգ (քաղաք)
Գյոնսանգ կոր. 경산시, 慶山市 | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | city of South Korea? և մեծ քաղաք | ||
Մտնում է | Հյուսիսային Գյոնգսանգ | ||
Հիմնական լեզու | կորեերեն | ||
Բնակչություն (2005) | 221 196 մարդ | ||
Տարածք | 411,58 կմ² | ||
![]() | |||
![]() | |||
Ժամային գոտի | UTC+9:00 | ||
Հեռախոսային կոդ | +82- 53-8xx | ||
gyeongsan.go.kr |
Գյոնսանգ (կոր. 경산시, 慶山市, Gyeongsan-si), քաղաք Հյուսիսային Գյոնգսանգ նահանգում՝ Հարավային Կորեայում։
Աշխարհագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյոնսանգը տեղակայված է Դեգու քաղաքից ոչ շատ հեռու գտնվող Հյուսիսային Գյոնսանգ նահանգի հարավային մասում` նրա հետ արևմուտքում ունենալով ընդհանուր սահման։ Հարավում գտնվում է Չխոնդոյի շրջանը, իսկ հյուսիսում և արևելքում` Յոնչհոն շրջանը։ Գյոնսանգը տեղակայված է ճանապարհների հատման վայրում, որը միավորում է Բուսան, Դեգու, Պոհանգ, Ուլսան խոշոր արդյունաբերական կենտրոնները։
Տուրիզմ և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գյոնսանգի մշակութային փառատոն, որը տեղի է ունենում ամեն տարի մայիսին։
- XVI դարի ազնվազարմության դամբարանները հայտնի վայրեր են հնագիտական պեղումների համար, որտեղ գտնվում են մեծաքանակ զարդարանքներ, զենքեր և այլ արտեֆակտեր[1] :
- Սիլլայի ժամանակաշրջանի Յոնմուի ռազմական ճամբարի ավերակներ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյոնսանգը երկրի արդյունաբերական կենտրոններից է։ Այստեղ տեղակայված են խոշոր արդյունաբերական ամբողջություններ՝ Չիննյանը և Չաինը։ Նրանցից խոշորագույնը՝ Չիննյան արդյուաբերական համալիրը, հիմնադրվել է 1994 թվականին։ Հիմա այն զբաղեցնում է 1,5 մլն մ² տարծք, ընթանում են համալիրի երկրորդ և երրորդ մասնաշենքերի շինարարությունը[2]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյոնսանգը տարածաշրջանի կրթական կենտրոններից մեկն է։ Այստեղ են գտնվում այնպիսի բարձրագույն ուսումնական հաստատություններ, ինչպիսիք են Յոնամի համալսարանը, Տեգուի կաթոլիկական համալսարանը, Տեգուի համալսարանն ու Քյոնիլի համալսարանը։ 2006 թվականին Գյոնսանգը դարձել է Քիմիայի 38֊րդ միջազգային օլիմպիադայի անցկացման վայրը։
Խորհրդանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ծաղիկը՝ Մագնոլիա
- Ծառը՝ Գինկգո
- Թռչունը՝ Սովորական կաչաղակ[3]
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճապոնիա, Ձյոյո, 1991 թվականից
Չինաստան, Ցզյաոնան, 1996 թվականից
Հարավային Կորեա, Սեուլի շրջան, 1996 թվականից
Հարավային Կորեա, Սինան, 1998 թվականից
ԱՄՆ, Սան Բերնանդինո, 1998 թվականից (ընկերական քաղաք)
Չինաստան, Շենչժոու, 1999 թվականից (ընկերական քաղաք)
Չինաստան, Չժալանտուն, 1999 թվականից (ընկերական քաղաք)
Չինաստան, Հանչժոու, 2001 թվականից (ընկերական քաղաք)
Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իլ Յուն, Չոսոն դարաշրջանի պետական գործիչ
- Վոնհյո, Սիլա դարաշրջանի փիլիսոփա
- Սուլ Չհոն, Սիլա դարաշրջանի գիտնական
- Փարկ Նամ-օկ (անգլ.՝ Park Nam-ok), կորեացի կինոռեժիսոր, դերասանուհի և սցենարիստ, համարվում է առաջին կորեուհին, ով հայրենալան ֆիլմ է նկարահանել իր երկրում։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քաղաքի պաշտոնական կայք Archived 2015-09-24 at the Wayback Machine.(անգլ.)
- Galbijim վիքի-հանրագիտարանում քաղաքի էջը(անգլ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «welcome to Gyeongsan City Hall»։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-03-ին։ Վերցված է 2020-10-13
- ↑ «welcome to Gyeongsan City Hall»։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-03-ին։ Վերցված է 2020-10-13
- ↑ Символы Кёнсана Archived 2008-04-03 at the Wayback Machine.(անգլ.)