Գյոմուր (գետակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գյոմուր (այլ կիրառումներ)
Գյոմուր
Բնութագիր
Երկարություն13 կմ
Ավազանի մակերես36 կմ²
Գետաբերանի տեղակայումԱրփա
Կոորդինատներ
Տեղակայում
Երկիր Հայաստան և  Ադրբեջան
ԵրկրամասՎայոց Ձորի մարզ և Շահբուզի շրջան

Գյոմուր, գետակ Հայկական լեռնաշխարհում, Արաքսի ավազանում, նրա ձախակողմյան վտակ Արփա գետի ձախ օժանդակը։ Սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայի կենտրոնական հատվածից և մայր գետին է միանում Հայաստանի Վայք քաղաքի տարածքից մոտ 6 կմ հյուսիս։ Գետի վրա է գտնվում Գեհենիք գյուղը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 926 — 992 էջ։