Գյոթեբորգի պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյոթեբորգի պատկերասրահ
Konsthallen.jpg
Տեսակթանգարանի շենք և kunsthalle?
ԵրկիրFlag of Sweden.svg Շվեդիա
ՏեղագրությունԳյոթեբորգ համայնք
ՎայրԳյոթեբորգ
Հիմնադրված է1923
Կայքkonsthallen.goteborg.se

Գյոթեբորգի կոնստհալ (շվեդերեն՝ Göteborgs Konsthall), գեղարվեստի թանգարան Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքի կենտրոնում։ Ստեղծվել է 1923 թվականին։ Տեղակայված է Գյոթեբորգի գեղարվեստի թանգարանի հարևանությամբ։ Մասնագիտացած է ժամանակակից արվեստի ստեղծագործությունների ներկայացման գործում։ Թանգարանում տարեկան մոտ հինգ ցուցահանդես է անցկացվում։ 1995 թվականին ֆինանսական դժվարությունների պատճառով քաղաքային իշխանությունները որոշեցին փակել թանգարանը, բայց հասարակական բողոքներից ու ցույցերից հետո այն վերաբացվեց Ելենա Պերսոնի ղեկավարությամբ՝ որպես քաղաքի կողմից ֆինանսավորվող հաստատություն։

Sweden konstmuseet by fred pettersonic.jpg

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյոթեբորգի գեղարվեստի դահլիճը նախագծել են Զիգֆրիդ Էրիկսոնը և Արվիդ Բիրկեն։ Այն կառուցվել է Գյոթեբորգի հոբելյանական ցուցահանդեսի համար, որն անցկացվել է 1923 թվականին։ 1956 թվականին շենքի ճակատային մասում Պալլե Պերնևը (1917-1997) ստեղծել է առյուծների երեք քանդակային պատկեր։ Գյոթեբորգի կոնստհալում կայացած հանդիսավոր ցուցահանդեսը համարվում է հոբելյանական և նվիրված էր ժամանակակից (այդ ժամանակվա) սկանդինավյան արվեստին։ Ցուցահանդեսն անցկացվել է մայիսի 8-ից հոկտեմբերի 15-ը և համարվել «առաջընթաց» տեղական մոդեռնիզմի համար։ Լայնածավալ ցուցահանդեսն անցկացվել է քաղաքի մի քանի շինություններում։ Ցուցահանդեսի «նորվեգական» մասն անցկացվել է ցուցասրահում, այդ թվում ներկայացվել են Էդվարդ Մունկի գործերը։ «Դանիական» և «ֆիննական» հատվածները ցուցադրվել են հարակից երկու շինություններում, որոնք այնուհետև քանդվել են։

1957 թվականին ցուցասրահը տեղափոխվել է Գյոթեբորգի արդյունաբերական թանգարան՝ զբաղեցնելով նրա տարածքի մի մասը։ Թանգարանն այստեղ տեղակայված է եղել մինչև 1980-ականների սկիզբը. դրա հավաքածուի հիմքում դրված էին արդյունաբերության պատմության ցուցանմուշները, որոնք ցուցադրվում էին նաև հոբելյանական ցուցահանդեսում։ Ժամանակավոր ցուցահանդեսներ կոնստհալում անցկացվել են հոբելյանականից անմիջապես հետո։ Դրանք անցկացվել են Գյոթեբորգի արվեստի միության հովանու ներքո և արդեն նոյեմբերի 3-ին անցկացվել է Կարլ Նորդստրյոմի հիշատակին նվիրված ցուցահանդեսը։ Ցուցասրահի առաջին համադրողը Ֆիլիբեր Գումբլան էր, ով զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 1933 թվականը, մինչև նրան փոխարինել է կոմպոզիտոր Գոստա Նիստրոեմը, որը ղեկավարել է մինչև 1936 թվականը։

1968-1995 թվականներին ցուցասրահը եղել է Գյոթեբորգի արվեստի թանգարանի մասը, 1995 թվականին միջոցների բացակայության պատճառով որոշվել է փակել լրացուցիչ հատվածը։ Մի շարք բողոքներից հետո ցուցասրահը վերաբացվել է 1996 թվականին`արդեն որպես անկախ հաստատություն, որը պաշտոնապես առանձնացել է թանգարանից։ 1996 թվականից 2000 թվականներին կոնստհալը ղեկավարել է Շվենռոբերտ Լունդկվիստը։

2001 թվականին քաղաքային իշխանությունները նորից ստանձնել են ամբողջ պատկերասրահի ֆինանսական պատասխանատվությունը և նույն թվականին այն ղեկավարել է Հելենա Պերսոնը (Helena Persson, ծնվ. 1961 թվական)[1][2]։ 2010 թվականի մայիսին Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Գյոթեբորգի մասնաճյուղը ներկայացրել է ժամանակակից արվեստի նոր պատկերասրահի կառուցման իր հայեցակարգը, որը պետք է կառուցվեր 2015 թվականին։ Սակայն բողոքի ցույցերի նոր ալիքը հանգեցրել է առաջարկի մերժմանը, չնայած պատկերասրահի ճակատագրի վերաբերյալ քննարկումները շարունակվել են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ericson, Sigfrid (1879-1958)»։ KulturNav։ Վերցված է March 1, 2020 
  2. «Arvid Bjerke»։ Svenskt biografiskt lexikon։ Վերցված է March 1, 2020 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]