Գյոզենպենինգ
| Ստեղծում | 1987 | |
|---|---|---|
| Կոչվել է ի պատիվ | Geuzen | |
| Երկիր | Նիդերլանդներ | |
| Պաշտոնական կայք | www.geuzenpenning.nl/?lang=EN | |
Գյոզենպենինգ (հոլ.՝ Geuzenpenning, «Թշվառի մեդալ»), հոլանդական մրցանակ, որը շնորհվում է այն անձանց կամ կազմակերպություններին, որոնք պայքարել են ժողովրդավարության համար ընդդեմ դիկտատուրայի, ռասիզմի ու խտրականության։ Այն ամեն տարի շնորհվում է 1987 թվականից՝ Վլարդինգեն քաղաքում։
Գյոզենպեննինգ մեդալը նախաձեռնություն է, որը ստեղծվել է «Գյոզենների դիմադրություն 1940–1945» հիմնադրամի կողմից։ Կազմակերպությունը իր անունը ստացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գործող «Գյոզեն» կոչվող դիմադրության խմբից, որը ակտիվ էր Վլարդինգենի, Մաասլյուիսի և Ռոտերդամի շրջաններում։ Իսկ այդ դիմադրության խումբն իր հերթին անունը վերցրել էր Գյոզեններից ( ֆրանսերեն՝ gueux «թշվառներ, մուրացկաններ») դրանք զինված ջոկատներ էին, որոնք 16-րդ դարում նիդեռլանդական ապստամբության ընթացքում պայքարում էին Ստորին երկրների իսպանական օկուպացիայի դեմ: 1941 թվականի մարտի 13-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի Գյոզեններից տասնհինգին գերմանացիները գնդակահարեցին Վալդորպի դաշտավայրում, Ամստերդամի Փետրվարյան գործադուլի երեք ղեկավարների հետ միասին։ Պատերազմից հետո խմբի ողջ մնացած անդամները հիմնադրեցին հիմնադրամ՝ հարգելու իրենց ընկած ընկերների հիշատակը, պահպանելու Գյոզենների իդեալները, խթանելու և պահպանելու ժողովրդավարությունը Նիդեռլանդներում և բարձրացնելու համաշխարհային իրազեկվածությունը դիկտատուրայի, խտրականության և ռասիզմի բոլոր ձևերի վերաբերյալ:
Մրցանակակիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյոզենպենինգի մրցանակը շնորհվել է՝[1]
- 1987 – Ամնեսթի ինթերնեյշնլ, Նիդեռլանդների մասնաճյուղ
- 1988 – Նիդեռլանդների թագուհի Վիլհելմինա (մահվանից հետո)
- 1989 – «Փետրվար 1941»-ի հիմնադրամ (Stichting Februari 1941)
- 1990 – Ռիչարդ ֆոն Վայցզեկեր, Արևմտյան Գերմանիայի նախագահ
- 1991 – Բեռնարդ Այզերդրաթ, դիմադրության գործիչ (մահվանից հետո) և Լասլո Թյոքեշ, ռումինացի քահանա և հեղափոխական
- 1992 – «Աննա Ֆրանկի հիմնադրամ»
- 1993 – Մաքս վան դեր Ստյոլ, ՄԱԿ-ի տեսուչ Իրաքում և Եվրոպայի ազգային փոքրամասնությունների հարցերով բարձր հանձնակատար
- 1994 – «Բժիշկներ առանց սահմանների», Նիդեռլանդների մասնաճյուղ
- 1995 – Վացլավ Հավել, Չեխիայի Հանրապետության նախագահ
- 1996 – Հարրի Վու, չինացի ընդդիմադիր
- 1997 – «Մայրեր Մայոյի հրապարակից» (Արգենտինական կազմակերպություն)
- 1998 – Վերա Չիրվա (Մալավի, Աֆրիկա), Նոել Փիրսոն (Ավստրալիա), Մուխթար Պակպահան (Ինդոնեզիա, Ասիա), Ռոսալինա Տույուկ (Գվատեմալա, Ամերիկա) և Սերգեյ Կովալյով (Ռուսաստան, Եվրոպա)
- 1999 – Մարդու իրավունքների ասոցիացիա (Թուրքիա)
- 2000 – Նատաշա Կանդիչ (Սերբիա) և Վետոն Սուրրոյ (Ալբանիա/Կոսովո), մարդու իրավունքների պաշտպաններ
- 2001 – Եվրոպական Ռոմաների իրավունքների կենտրոն և Նիդեռլանդների ազգային Սինթի կազմակերպություն
- 2002 – Ասմա Ջահանգիր, պակիստանցի փաստաբան և կանանց իրավունքների պաշտպան
- 2003 – «Միջազգային պաշտպանություն երեխաների համար»
- 2004 – Ինգրիդ Բետանկուր, կոլումբիացի քաղաքական գործիչ
- 2005 – Ռիչարդ Գիր՝ «Տիբեթի միջազգային արշավ» կազմակերպության անունից (մարդու իրավունքների և ժողովրդավարության համար Տիբեթում)
- 2006 – Հայթամ Մալեհ, սիրիացի մարդու իրավունքների պաշտպան
- 2007 – «Հյուման Ռայթս Ուոթչ»
- 2008 – Մարտտի Ահտիսաարի, Ֆինլանդիայի նախկին նախագահ և միջազգային հակամարտությունների միջնորդ
- 2009 – «Al Haq» և «B'Tselem», պաղեստինյան և իսրայելական մարդու իրավունքների կազմակերպություններ
- 2010 – Բեթի Բիգոմբե, «Արկադիա» հիմնադրամի նախագահ
- 2011 – Սիմա Սամար, աֆղանցի մարդու իրավունքների պաշտպան և Նիդեռլանդների զինված ուժեր
- 2012 – Գրիգորի Շվեդով, ռուսաստանցի մարդու իրավունքների պաշտպան և լրագրող
- 2013 – Ռադիա Նասրավի[2], թունիսցի փաստաբան և մարդու իրավունքների ակտիվիստ
- 2014 – Թոմաս Համմարբերգ, շվեդացի մարդու իրավունքների պաշտպան
- 2015 – «Ազատ մամուլ առանց սահմանների»[3]
- 2016 – «Օֆշորային միգրանտներին օգնության կայան»
- 2017 – Ալիս Նկոմ և Միշել Տոգե, փաստաբաններ և ԼԳԲՏ իրավաբաններ Կամերունից
- 2018 – «Աղջիկները հարսնացուներ չեն» Գլոբալ գործընկերություն՝ երեխաների ամուսնությունը կանխելու համար
- 2019 – Հայր Ալեխանդրո Սոլալինդե Գուերրա, մեքսիկացի մարդու իրավունքների պաշտպան և քահանա
- 2020 – ACPRA, Սաուդյան Արաբիայի մարդու իրավունքների կազմակերպություն[4]
- 2021 – Մալգոժատա Գերսդորֆ, լեհ փաստաբան և Գերագույն դատարանի նախկին նախագահ[5]
- 2022 – «Փաստաբաններ փաստաբանների համար»
- 2023 – Բիրմայի Քաղաքական բանտարկյալների աջակցության ասոցիացիա[6]
- 2024 – Լայլա Հայդարի, աֆղան ակտիվիստ և ռեստորատոր[7]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Stichting Geuzenverzet 1940-1945». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Geuzenpenning 2013. Radhia Nasraoui». Stichting Geuzenverzet 1940–1945. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Geuzenpenning award for Free Press Unlimited | Free Press Unlimited». www.freepressunlimited.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Prestigious Dutch human rights prize awarded to Saudi Arabian human rights organization». 2020 թ․ հունվարի 16.
- ↑ «Geuzenpenning 2021» (Dutch). 2021 թ․ հունվարի 29.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «AAPP receives Geuzenpenning Award 2023 in Netherlands». Burma News International (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Geuzenpenning voor Afghaanse activiste Laila Haidari» (Dutch). 2024 թ․ մարտի 4.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)