Jump to content

Գլորիա Ալվարես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլորիա Ալվարես
իսպ.՝ Gloria Álvarez Cross
Դիմանկար
Ծնվել էմարտի 9, 1985(1985-03-09) (41 տարեկան)
ԾննդավայրԳվատեմալա Սիթի, Գվատեմալա, Գվատեմալա
Քաղաքացիություն Գվատեմալա
Կրոնաթեիզմ
ԿրթությունՀռոմի Սապիենզա համալսարան, Լյովենյան կաթոլիկ համալսարան և Francisco Marroquín University?
Մասնագիտությունքաղաքագետ, գրող, հեռուստահաղորդավարուհի և հաղորդավար
 Gloria Álvarez Վիքիպահեստում

Գլորիա Ալվարես (իսպ.՝ Gloria Álvarez, մարտի 9, 1985(1985-03-09), Գվատեմալա Սիթի, Գվատեմալա, Գվատեմալա), գվատեմալացի լրագրող, քաղաքագետ և հասարակական-քաղաքական գործիչ։ Ռադիոծրագրի հաղորդավար, հայտնի հրապարակախոս։ Ազգային քաղաքացիական շարժման համակարգող և մամուլի քարտուղար։ Ակտիվորեն քարոզում է լիբերտարիականության և հանրապետականության գաղափարները, կոշտ քննադատում «21-րդ դարի սոցիալիզմի» ռեժիմները։

Կրթություն, աշխատանք, ծրագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է «իրական սոցիալիզմի» երկրներից արտագաղթողների ընտանիքում։ Հայրն ազգությամբ կուբացի է, մայրը՝ հունգարացի[1]։ Աշխատել է խանութում որպես առևտրային ծառայող[2]։ Ավարտել է Գվատեմալայի Ֆրանսիսկո Մարոկկինի համալսարանը՝ քաղաքագիտության և սոցիալական գիտությունների դասընթացով։ Ստացել է Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան Հռոմի Լա Սապիենցա համալսարանում։

Գլորիա Ալվարեսը հավատարիմ է աջ քաղաքական հայացքներին, հանդես է գալիս որպես արմատական լիբերտարիականության գաղափարախոս։ Նա ակտիվորեն ներգրավված է Գվատեմալայի քաղաքականության որպես համակարգող և Ազգային քաղաքացիական շարժման (MNC) խոսնակ Ազգային քաղաքացիական շարժման։ Վարում է «Viernes de Gloria» հասարակական-քաղաքական ռադիոհաղորդումը՝ «Ուրբաթը Գլորիայի հետ»[3]։

«Հանրապետականը պոպուլիզմի դեմ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլորիա Ալվարեսը լայն ճանաչում է ստացել 2014 թվականի վերջին՝ Սարագոսայում Իբերոամերիկյան Երիտասարդական խորհրդարանի նստաշրջանում ունեցած իր ելույթից հետո։ Նրա խոսքը «պոպուլիզմը դեմոնտաժի ենթարկելու» կոչով դարձել է YouTube-ի հիթ[4]։ Ալվարեսի El populismo ama tanto a los pobres que los multiplica արտահայտությունը (Պոպուլիզմն այնքան է սիրում աղքատներին, որ բազմապատկում է նրանց թիվը) վերածվել է հայտնի մեմի։

Ալվարեսը խիստ քննադատության է ենթարկում Կուբայում Կաստրո եղբայրների կոմունիստական ռեժիմը, Նիկարագուայում Օրտեգա-Մուրիլյոյի սանդինիստական ռեժիմը, «21-րդ դարի սոցիալիզմի» լատինամերիկյան կառավարությունները (Չավես-Մադուրոն՝ Վենեսուելայում, Կոռեան՝ Էկվադորում, Մորալեսը՝ Բոլիվիայում)՝ կառավարման բռնապետական մեթոդների, «մարդու իրավունքների դաժան խախտումների», «ձայների գնման» համար[5]։

«Պոպուլիզմ» եզրույթը բացասական իմաստով Գլորիա Ալվարեսը մատնանշում է կոմունիզմի և ձախ ավտորիտարիզմի քաղաքականությունը։ Այդ երևույթին նա հակադրում է քաղաքական հանրապետականությունն ու գաղափարական լիբերտարիականությունը, որը «երաշխավորում է մարդկային բազմազանությունը»։ Ընդհանուր առմամբ՝ նրա դիրքորոշումը բնութագրվում է որպես «Populismo vs República»՝ Հանրապետականությունն ընդդեմ պոպուլիզմի[6]։

Միևնույն ժամանակ, Գլորիա Ալվարեսի ընդդիմախոսները նշում են, որ իր քննադատությանը ենթարկվում է միայն ձախ պոպուլիզմն ու ավտորիտարիզմը[7]։

Գլորիա Ալվարեսը այցելել է Իսպանիա, Արգենտինա, Ուրուգվայ (վերջին երկու երկրներում իշխանության ղեկին են եղել Կիրշների և Մուխիկայի ձախ կառավարությունները), բանավեճ է վարել ձախ երիտասարդական կազմակերպությունների հետ։ Սուր հակամարտության պատճառ է դարձել 2015 թվականի հունվարին Գլորիա Ալվարեսի դասախոսությունը Նիկարագուայում։ Սանդինիստական ուսանողական կազմակերպությունը ֆիզիկական մեթոդներով սպառնացել է խափանել Ալվարեսի ելույթը Մանագուայի պոլիտեխնիկական համալսարանում։ Մայրաքաղաքի օդանավակայանում Ալվարեսը ձերբակալվել և հարցաքննվել է։

Միայն վախկոտներն են նախընտրում բառերի փոխարեն փամփուշտ փոխանակել։
Գլորիա Ալվարես[8].

Ազգային և միջազգային քաղաքականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլորիա Ալվարեսը գվատեմալական քաղաքականությանը մասնակցում է որպես աջ ուղղության վերլուծաբան և քարոզիչ։ Սակայն նա չի առաջադրվում խորհրդարանում և չի մտնում քաղաքական կուսակցությունների մեջ՝ համարելով, որ MNC-ի, ռադիոյի և ինտերնետի հասարակական շարժումն ավելի արդյունավետ գործիքներ են։ Քննադատում է գվատեմալացի քաղաքական գործիչների մեծ մասին կոռումպացված լինելու և հեռանկարային նախագծերի բացակայության համար[9]։ Հանդես է գալիս ի պաշտպանություն գեներալ Էֆրաին Ռիոս Մոնթի, որը մեղադրվում է պատերազմական հանցագործությունների մեջ[10]։ Ալվարեսը կտրականապես հերքում է Ռիոս Մոնթի մեղադրանքները հնդկացիների էթնիկ ցեղասպանության վերաբերյալ՝ նշելով այն փաստը, որ շատ հնդկացիներ եղել են քաղաքացիական ինքնապաշտպանության կառավարամետ պարեկայիններ։

Գլորիա Ալվարեսի գործունեությունը չի սահմանափակվում Գվատեմալայով։ Նա ակտիվորեն մասնակցում է Իբերո-Ամերիկայի իրավական տեղեկատվական-քաղաքական նախագծերին։ Կապ է հաստատում Կուբայի հակակոմունիստական արտագաղթի հետ, կապեր է պահպանում լատինամերիկյան մի քանի երկրների աջ պահպանողական կուսակցությունների հետ, այդ թվում՝ Սալվադորի ազգայնական հանրապետական դաշինքը[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Gloria Álvarez: «Nunca iré a Cuba a cancunear»
  2. ↑ Asi es la politologa que desmonto a Podemos
  3. ↑ «La libertad es hermosa, fotos de Gloria Alvarez». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. ↑ Las claves del discurso de la politóloga guatemalteca que desmonta el populismo
  5. ↑ Una politologa guatemalteca desmonta el discurso populista de Podemos
  6. ↑ Gloria Álvarez, Populismo vs República
  7. ↑ ¿Gloria Álvarez, en nombre de la juventud latinoamericana?
  8. ↑ «Ortega «recibe» a Gloria Álvarez». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  9. ↑ «Gloria Álvarez habla del 'mal' de la política latinoamericana. «La república es la única cura al populismo»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
  10. ↑ «Евангелие от Эфраина, или Духоподъёмные патрули генерала Риоса Монтта». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  11. ↑ «La derecha viraliza en las redes un discurso para «desmantelar el populismo»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլորիա Ալվարես» հոդվածին։