Գլոբուս (ավիաընկերություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գլոբուս
Boeing 737-42C, Globus (S7 - Siberia Airlines) AN2148104.jpg
ՕՏՄԱ
GH
ՔԱՄԿ
GLP
Պայմանականչ
GLOBUS
Հիմնադրվել է2008
ԿենտրոններԴոմոդեդովո
ՄիությունOneworld
s7.ru

Գլոբուս՝ ռուսական ավիաընկերություն, «S7 Group» ընկերության դուստր կառույց, կառավարողը նույնպես S7 Airlines-ն է: Ստեղծվել է 2008 թվականի մարտին S7 Airlines-ի օդանավերի բազայի հիման վրա, սպասարկում է չարտերային և կանոնավոր չվերթներ:

Նավատորմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության ավիապարկը բաղկացած է Boeing 737-800 օդանավերից, նախկինում շահագործվող S7 Airlines-ի կողմից, ինչպես նաև հատուկ վերցված են վարձակալության:

Օդանավ Քանակ Տեղերի քանակը Նշումներ
Boeing 737-800 13 166 (12/154) Դասավորությունը Economy Class + Business Class

Բոլորի դիզայնը S7

6 176 (8/168)

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«GLOBUS» ավիաընկերության օդանավը "OneWorld" դիզայնով:

«Գլոբուս» ավիաընկերությունը իրականացնում է կանոնավոր փոխադրումներ «Դոմոդեդովո» օդանավակայանից «Սիբիր» ավիաընկերության հետ համատեղ, S7 Airlines-ի ներքին և որոշ միջազգային երթուղիներով: «Գլոբուս» ավիաընկերության օդանավերը նկարված են S7 Airlines-ի գույներով: Բազային օդանավակայանն է — Դոմոդեդովոն]:

Երթուղային ցանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավիաընկերության չվացուցակը ներառում է շուրջ 15 քաղաքներ: Ռուսաստանում «Գլոբուս»-ը իրականացնում է կանոնավոր չվերթներ 12 քաղաքներում, հիմնականում՝ Անապայում, Կրասնոդարում, Սոչիում, Նորիլսկոում, Ուլան Ուդեյում, Չիտայում, Կամչատկայի Պետրոպավլովսկում և այլուր:

Պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հոկտեմբերի 20-ին ավիաընկերության «Boeing 737>» ինքնաթիռը (թռչող՝ Մոսկվայից - Նոր Ուրենգոյ) դուրս է գալիս թռիչքուղուց, ուղևորներից ոչ ոք չի տուժել:

2018 թվականի մարտի 27-ին Մոսկվա-Նովոսիբիրսկ թռիչքի ժամանակ նկատվել է ծուխ խցիկում, ուղևորներից ոչ ոք չի տուժել, վերելքն ընդհատվել է ։