Գլոբալ տաքացման հետևանքներ
Գլոբալ տաքացման հետևանքներ, ընդգրկում են ջերմոցային գազերի արտանետումների հետևանքով առաջացած տնտեսական և սոցիալական փոփոխությունները։ Գոյություն ունեն գիտական ապապույցներ, որ մարդկային գործունեությունը դրա հիմնական շարժիչ ուժն է[1]։ Կլիմայի փոփոխության հետևանքներից շատերը, ինչպիսիք են սառցադաշտերի հալոցքը[2], բույսերի ավելի վաղ ծաղկումը[3] և գյուղատնտեսության արտադրողականության փոփոխությունը[2] այսօր արդեն նկատելի են։
Կլիմայի փոփոխության հետագա ազդեցությունները կարող են տարբեր լինել կախված կլիմայի տարածքային վարման քաղաքականությունից[4]: Կլիմայի փոփոխությանն ուղղված քաղաքականության երկու հիմնական ուղղություններն են՝ մարդու կողմից ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումը և կլիմայի փոփոխության ազդեցությանը հարմարվելը[5]: Գեոինժեներությունը քաղաքականության մեկ այլ տարբերակ է[5]:
Կլիմայի փոփոխության քաղաքականությունը կարճաժամկետ հեռանկարում կարող է դրական երկարաժամկետ ազդեցություն ունենալ[4][6]։ Կլիմայի փոփոխության մեղմացման քաղաքականությունը կարող է մինչև 2100 թվականը սահմանափակել գլոբալ տաքացումը մինչև 2 °C կամ ավելի քիչ: Համաշխարհային էներգիայի սպառման մեծացումը և հանածո վառելիքի արդյունահանման ընդլայնումը[7] կարող են հանգնեցնել գլոբալ ջերմաստինանի բարձրացմանը մոտ 4 °C-ով[8][9]։ Ջերմաստիճանի ավելի բարձրացումը մեծապես կդժվարացնի հարմարվողականությունը[10], և կբարձրացնի բացասական հետևանքների ռիսկերը[11]։
Ըստ 2021 թվականի օգոստոսին Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական հանձնաժողովի (IPCC) հրապարակած զեկույցի, ծովի մակարդակը կբարձրանա հարյուրավոր կամ հազարավոր տարիների ընթացքում, նույնիսկ եթե գլոբալ տաքացումը դադարեցվի: Նույնիսկ եթե տաքացումը հնարավոր լինի կանգնեցնել 1,5 °C մակարդակում, ծովի մակարդակը, միևնույն է, կբարձրանա առնվազն 2-3 մետրով։ Դրա պատճառով կավելանան ջրհեղեղները։ Արագ տաքացման դեպքում ծովի մակարդակը 2300 թվականին կարող է բարձրանալ 15 մետրով։ Զեկույցի հեղինակները տաքացման մոտակա բացասական հետրանքը համարում են օվկիանոսի շրջանառության կտրուկ փոփոխությունը։ Դա կարող են թուլացնել մուսոնները Աֆրիկայում և Ասիայում, ուժեղացնել հարավային կիսագնդում, չեզեքացնել Գոլֆստրիմը և չորացնել Եվրոպան[12]։
Սահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կլիմայի փոփոխություն» տերմինը նշանակում է ջերմաստիճանի գլոբալ փոփոխություն, որը նախկինում պահպանվել է երկար ժամանակ[13][14]: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունն այս ժամանակահատվածը սահմանում է մոտ 30 տարի[13]: Հետևանքները կարող են ներառել գլոբալ տաքացում, տեղումների քանակի փոփոխություններ և էքստրեմալ եղանակային իրադարձությունների հաճախականության աճ: Կլիմայի փոփոխությունը կարող է առաջանալ բնական պատճառներով, ինչպիսիք են արեգակնային ակտիվության և մթնոլորտի կազմի փոփոխությունները, կամ արհեստական մարդածին գործոնների պատժառով[15]: Կլիմայի փոփոխության վրա ցանկացած մարդածին ազդեցություն կարող է առաջանալ բնական կլիմայի փոփոխության ֆոնի վրա[15]: Բացի այդ, մարդու գործունեությունը կարող է մեծացնել կամ նվազեցնել կլիմայի խոցելիությունը (օրինակ՝ բնակչության աճը ափամերձ տարածքներում կամ չորային շրջաններում)[16]:
Բացի այդ «մարդածին գործոն» տերմինը վերաբերում է ոչ միայն մարդու բնական այլև արհեստական ազդեցությանը շրջակա միջավայրի վրա[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Joint-statement on climate change by leaders of 18 scientific organizations (PDF), Washington DC, USA: American Association for the Advancement of Science, 2009 թ․ հոկտեմբերի 21, Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14
{{citation}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) Archive copy Wayback Machine-ի միջոցով: - 1 2 Cramer, W., et al., Executive summary, in: Chapter 18: Detection and attribution of observed impacts (archived 18 October 2014), pp.982-984, in IPCC AR5 WG2 A 2014
- ↑ Settele, J., et al., Section 4.3.2.1: Phenology, in: Chapter 4: Terrestrial and inland water systems (archived 20 October 2014), p.291, in IPCC AR5 WG2 A 2014
- 1 2 Oppenheimer, M., et al., Section 19.7.1: Relationship between Adaptation Efforts, Mitigation Efforts, and Residual Impacts, in: Chapter 19: Emergent risks and key vulnerabilities (archived 20 October 2014), pp.1080-1085, in IPCC AR5 WG2 A 2014
- 1 2 Denton, F., et al., Section 20.3. Contributions to Resilience through Climate Change Responses, in: Chapter Climate-resilient pathways: adaptation, mitigation, and sustainable development Արխիվացված 2017-12-07 Wayback Machine (archived 20 October 2014), pp.1113-1118, in IPCC AR5 WG2 A 2014
- ↑ Field, C.B., et al., Section A-3. The Decision-making Context, in: Technical summary (archived 18 October 2014), p.55, in IPCC AR5 WG2 A 2014
- ↑ Clarke, L., et al., Section 6.3.1.3 Baseline emissions projections from fossil fuels and industry (pp.17-18 of final draft), in: Chapter 6: Assessing Transformation Pathways (archived 20 October 2014), in: IPCC AR5 WG3 2014
- ↑ Greenhouse Gas Concentrations and Climate Implications, p.14, in Prinn & Reilly 2014. The range given by Prinn and Reilly is 3.3 to 5,5 °C, with a median of 3,9 °C.
- ↑ SPM.3 Trends in stocks and flows of greenhouse gases and their drivers, in: Summary for Policymakers, p.8 (archived 2 July 2014), in IPCC AR5 WG3 2014. The range given by the Intergovernmental Panel on Climate Change is 3.7 to 4,8 °C, relative to pre-industrial levels (2.5 to 7,8 °C including climate uncertainty).
- ↑ Field, C.B., et al., Box TS.8: Adaptation Limits and Transformation, in: Technical summary (archived 18 October 2014), p.89, in IPCC AR5 WG2 A 2014
- ↑ Field, C.B., et al., Section B-1. Key Risks across Sectors and Regions, in: Technical summary (archived 18 October 2014), p.62, in IPCC AR5 WG2 A 2014
- ↑ ««Красный код для человечества»: главные выводы нового доклада ООН о глобальном потеплении». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 9-ին.
- 1 2 IPCC, Glossary A-D "climate" and "climate change", Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին, Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին, in IPCC AR4 WG1 2007
- ↑ US Environmental Protection Agency (US EPA) (2012 թ․ հունիսի 14), Climate Change Science Overview, US EPA, Click on the image to open a pop-up that explains the differences between climate change and global warming., Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին, Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին
- 1 2 Albritton; և այլք:, «Technical Summary», Box 1: What drives changes in climate?, , Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 24-ին, Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին, in IPCC TAR WG1 2001
- ↑ {{{վերնագիր}}}.
- ↑ «Definition of Anthropogenic Forcing – Chemistry Dictionary and Glossary». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.