Գլոբալացումը Չինաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գլոբալացումը Չինաստանում, ներկայացնում է գլոբալացման պատմությունը Չինաստանում՝ ներառյալ այն տնտեսական, սոցիալական, մշակութային ազդեցությունները, որոնք ինտեգրվել են չինական հասարակության մեջ։

Հին դինաստիաներ և Մետաքսի ճանապարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաքսի ճանապարհը, որը տարածվում է հարավային Եվրոպայից մինչև Արաբիա, Սոմալի, Եգիպտոս, Պարսկաստան, Հնդկաստան և Ջավա և հասնում մինչև Չինաստան:

Չինաստանում միջազգայնացման գործընթացը սկսվել է դեռևս Հան դինաստիայի օրոք[1]։ Հան դինաստիայի կառավարման սկզբնական շրջանում Հոները հարձակվել են Հանի սահմանների վրա և փորձել են թալանել։ Կայսր Հան Վուն ցանկանցել է դաշինք կազմել Դայեժի անունով երկրի հետ, որպեսզի երկու երկրները միասին պայքարեն Հոների դեմ:[2] Այս դաշինքը կազմելու համար կայսր Վունը Ժանգը Քիային ուղարկել է արևմուտք՝ տնտեսական և մշակութային կապեր հաստատելու համար[2]։ Պատմությունն արձանագրում է, որ Հան դինաստիայի օրոք գոյություն են ունեցել Չինաստանի և Եվրոպայի միջև շփման չորս հիմնական ուղիներ: Դրանք ընդգրկել են հյուսիսային ցամաքային ուղին, կենտրոնական ցամաքային ուղին, հարավային ծովային ճանապարհը և հեռավոր հարավային ծովային ճանապարհը:[1] Այս երթուղիներից ամենահայտնին կենտրոնական ցամաքային ճանապարհն է, կամ դասական Մետաքսի ճանապարհը, որը բաղկացած է հյուսիսարևմտյան Չինաստանից մինչև Սիրիայի և Սև ծովերի միջև ձգվող ճանապարհների ցանցից, որոնք անցել են թուրքերի և Հյուսիսային Պարսկաստանի օազիսներով[1]։ Մետաքսի ճանապարհի դերը նշանակալի էր չինական կայսրերի համար, քանի որ այն ապահովել է երկրի գերակշռությունը Կենտրոնական Ասիայի նկատմամբ, ինչը մեծացնում էր ռեսուրսների պաշարները և նոր շուկաներ էր ապահովում Չինաստանի ապրանքների համար[1]։

Տան դինաստիայի կառավարման օրոք քաղաքակրթությունը ծաղկում է ապրել և ավելացել է ծովային առևտուրը[1]։ Օրինակ՝ դինաստիայի մայրաքաղաք Չանգանը դարձել է երկրի խոշոր քաղաքներից մեկը[2]։ Մ.թ.ա. 742 թվականին երկրի բնակչությունը կազմել է մոտ 2 միլիոն մարդ, իսկ մարդահամարի արդյունքները ցույց են տվել, որ քաղաքում բնակվել են 5000 օտարերկրացիներ՝ այդ թվում թուրքեր, իրանցիներ, հնդիկներ և այլոք[2]։ Այս ժամանակահատվածում առևտուրը շարունակել է ծաղկել և Չինաստանում նկատվել է օտարերկրացիների, օտար կրոնների և գաղափարների աճ:

Սոն դինաստիան փոխել է Մետաքսի ճանապարհի կենտրոնը՝ ներքին առևտրից կախվածությունը խաղաղօվկիանոսյան շրջանի վրա կենտրոնցնելու համար։ Դրա շնորհիվ առևտուրը պաշտպանվել է կայսերական նավատորմի կողմից և ավելի հասանելի ու մատչելի է եղեն Միջին Արևելքի, Հնդկաստանի և Աֆրիկայի հեռավոր ճանապարհներով[3]։ Այս ժամանակահատվածում կառավարությունը սկսել է խստորեն կարգավորել արտաքին առևտուրը՝ հյուսիսային սահմանին առկա ռազմական սպառնալիքների պատճառով[1]։ Միջազգային առևտրում ապրանքների հոսքը վերահսկելու համար ստեղծվել է Առևտրային բեռնափոխադրումների բյուրո՝ տվյալ տարածքով անցնող հարկային առևտրական նավերի համար[1]։ Բացի դրանից, միջազգային առևտուրը ավելի քիչ է կենտրոնացել մշակութային փոփոխությունների վրա, դրա փոխարեն առևտուրը դիտվել է որպես երկրի տնտեսական աճի ապահովման միջոց[1]։

Ժամանակակից Չինաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանը 20-րդ դարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանի կրթության, տնտեսական և սոցիալ-քաղաքական խնդիրները հավասարակշռելու ջանքերը սկիզբ են առել դեռևս Քինգ դինաստիայի ժամանակներից: Այս դժվարին կացությունը շարունակվում է մինչև օրս Չինաստանի Հանրապետության (1912–1949) և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ստեղծումից հետո, ինչպես նաև նրանց իրավահաջորդների ժամանակ:

Հին հասրակությունները ստիպված են եղել արմատապես փոխել իրենց ինստիտուտներն ու աշխարհայացքները՝ ժամանակակից տնտեսական համակարգի պահանջներին համապատասխանելու համար, իսկ 1949 թվականից հետո ժամանակն է եղել, որ այդպիսի գործընթաց տեղի ունենար նաև Չինաստանում։ 1989 թվականին Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո, Չինաստանի կառավարությունը նախաձեռնել է մի շարք բարեփոխումներ, որոնք ուղղված են եղել տնտեսական աճի բարձրացմանը, միևնույն ժամանակ խրախուսելով իրենց երկրում ժողովրդավարության տարածմանը:

1989 թվականին Չինաստանի բնակչությունը աշխարհում եղել է ամենամեծը, բայց նրա ՀՆԱ-ն աշխարհում եղել իններորդը, սակայն քսանհինգ տարի անց Չինաստանի տնտեսությունը դարձել է աշխարհի երկրորդը՝ զիջելով միայն ԱՄՆ-ին։ Տնտեսական զարգացման այս աննախադեպ աճը առանց ծախսերի չէր կարող ընթանալ։ Տնտեսական բարեփոխումները և գլոբալացումը Չինաստանին բերել են աննախադեպ հարստություն, նաև ածխաթթու գազի արտանետումների հսկայական աճ[4]։

Չինաստանը 21-րդ դարում[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականից ի վեր Չինաստանը ավելի քան 56 միլիարդ դոլար է ծախսել Սահարայից ներքև գտնվող հատվածում՝ զգալի ներդրումներ կատարելով նավթի, պլատինի, պղնձի, նիկելի և մանգանի, ինչպես նաև արդյունահանման այլ ոլորտներում: Չինաստանի երկկողմ առևտուրը Աֆրիկայի երկրների հետ 2000 թվականից մինչև 2010 թվականը աճել է 10 միլիարդ դոլարից մինչև 125 միլիարդ դոլար և մինչև 2015 թվականը հասել է 300 միլիարդ դոլարի՝ գերազանցելով ԱՄՆ-ին որպես Աֆրիկայի խոշորագույն առևտրային գործընկերոջ: Չինաստանի առևտուրը Լատինական Ամերիկայի հետ նույնպես կտրուկ աճել է՝ վարկերի և օտարերկրյա ներդրումների միջոցով՝ 2000-2010 թվականը ընկած հատվածում բարձրանալով 1,500%-ով: Չինաստանն Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցների գլխավոր մերոողներից մեկն է, քանի որ թույլ է տվել դառնալ իր գլխավոր առևտրային գործընկերը՝ օրական գնելով 40000 բարել նավթ յուանով՝ փորձելով բարձրացնել յուանի դիրքը ԱՄՆ դոլարի նկատմամբ[5]։

Համաշխարհային ֆինանսական համակարգում Չինաստանն իր ինտեգրման առաջին քայլերն է ձեռնարկել «Շանհայ-Հոնկոնգ ֆոնդային բորսային» և «Շենժեն-Հոնկոնգ ֆոնդային» միանալու միջոցով։ Համաշխարհային ֆինանսական համակարգում Չինաստանի ինտեգրումը առաջացրել է դրական և բացասական հետևանքներ ինչպես Չինաստանի, այնպես էլ արևմտյան աշխարհի համար[6]։

Հոնկկոնգում տեղի են ունեցել քաղաքական տարաձայնություններ, ենթադրաբար այն պատճառով, որ գլոբալացման պատճառով տեղի է ունեցել «չինականացման» աճ։ Միջազգային առևտրի ընդլայնումը և քաղաքական գործընթացի վերահսկողությունը թուլացնում են տեղական համայնքների ինքնավարությունն ու ուժը, ինչը փաստում է Ջիհադն ընդդեմ Մակվորդի վեճում: Որքան արագ է տեղի ունենում Չինաստանի հետ հարաբերություններում համայնքների ինտեգրման գործընթացը, այնքան արագ են դրանք զարգանում, սակայն այդ հնարավորությունների մեծ մասը բաժին է ընկել գործարար մասնագետներին և կորպորատիվ էլիտային[7]։

Տնտեսական տեղաշարժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականից սկսած Չինաստանում կատարվել են մի շարք բարեփոխումներ, որոնց նպատակն է եղեկ վերափոխել սեփական տնտեսական համակարգը՝ պլանավորված տնտեսությունից շուկայական տնտեսության անցնելու համար՝ սոցիալիզմի և կապիտալիզմի համատեղմամբ: Սրա հետ մեկտեղ ստեղծվել են չորս հատուկ տնտեսական գոտիներ՝ երկրի այն տարածքները, որոնց վրա ազդում են բիզնեսի օրենքները և որոնք ուղղված են առևտրի, ներդրումների և աշխատատեղերի ստեղծմանը[8]։ Այդ գործընթացը սկսվել է Դենդ Սիաոպինգի նախաձեռնությամբ, ով նպատակ ուներ ստեղծել տնտեսապես ավելի բաց Չինաստան, որի արդյունքները նշանակալի են եղել։ 1978-2012 թվականն ընկած ժամանակահատվածում Չինաստանի ՀՆԱ-ն տարեկան աճել է շուրջ 9,8%-ով և այդ ժամանակահատվածում նրա ՀՆԱ-ի ծավալն աճել է 22,5 անգամ, մինչ դեռ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն աճել է տարեկան 8,5%-ով, այսինքն նույն ժամանակահատվածում աճել է 15 անգամ: Մինչև 2010 թվականը Չինաստանը գերազանցել է Ճապոնիային՝ դառնալով աշխարհում երկրորդը ըստ տնտեսության մեծության և միևնույն ժամանակ գերազանցել է նաև Գերմանիային արտահանման ծավալով՝ դառնալով աշխարհում առաջատար։ Չինաստանի ՀՆԱ-ի աննախադեպ աճը հանգեցրել է չինացիների կենսամակարդակի բարձրացմանը, քանի որ նրանց եկամուտները յուրաքանչյուր 10 տարում կրկնապատկվել կամ նույնիսկ քառապատկվել են: Սակայն տնտեսական աճի նման պայմաններում Չինաստանում եկամտի բաշխումը կտրուկ փոխվել է՝ Չինաստանը դարձնելով համեմատաբար հավասար սոցիալիստական երկրից հավասարը չունեցող երկիր[9]։

Չինաստանի տնտեսական գլոբալացումը վերափոխել է իր տնտեսական քաղաքականության նախասիրությունների բնույթը՝ աշխարհի մնացած մասի համար կասկած առաջացնելով, որ այդ նպատակներն իրական են։ Չինաստանի տնտեսության ազատականացման բարձրացմանն ուղղված ջանքերը առաջացրել են տարբեր կարծիքներ՝ Չինաստանի արագ տնտեսական առաջընթացի պատճառով:

Չինական յուանի՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ թերագնահատված լինելը հարց է առաջացրել, թե արդյոք Չինաստանի տնտեսությանը ավելի ձեռնտու կլինի ավելի ճկուն փոխարժեքի տեղաշարժը, սակայն մասնագետների մեծամասնության կարծիքով` ոչ մի փոխարժեքի կտրուկ փոփոխություն անհրաժեշտ չէ և որ տնտեսական քաղաքականության նպատակը ներքին ֆինանսական հատվածն է, ոչ թե միջազգայինը[10]։

Մշակութային տեղաշարժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինացիների համաշխարհայնացման ցանկությունը հակասում է սեփական մշակույթը, ինքնությունը և պատմությունը կորցնելու վախին։ Անգլերեն լեզուն դարձավ «ափիոնի» նոր ձև, ինչը ցույց է տալիս Չինաստանում անգլերենի նկատմամբ աճող թշնամանքը, բայց միևնույն ժամանակ խնդիր է առաջացել, քանի որ անգլերենը միջազգային առևտրի և հաղորդակցության համար ամենատարածված լեզուն է[11]։

Չինաստանը բախվել է մեծ թվով խնդիրների հետ՝ կապված լեզվի ընտրության և լեզվական ինքնության հետ, որոնցից մի քանիսը պայմանավորված են եղել արտաքին աշխարհի կողմից անգլերենի պարտադրմամբ: Չնայած նրան, որ մշակութային հեղափոխության ընթացքում անգլերենը դատապարտվել է որպես բուրժուազիայի և իմպերիալիզմի լեզու, այն դիտվել է որպես անհրաժեշտ գործիք Չինաստանի արդիականացման և աշխարհի հետ ինտեգրման համար[12]։

1990-ական թվականներին Չինաստանը փորձել է խոշոր նավահանգստային քաղաք Դալալանը դարձնել առևտրի, ֆինանսների և զբոսաշրջության տարածաշրջանային հանգույց՝ փորձելով այն դարձնել «Հյուսիսային Հոնկոնգ»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Killion, U. (2006) A modern Chinese journey to the west. New York: Nova Science Publishers, Inc.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Wild, O. (1992). The Silk road. Retrieved from «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-15-ին։ Վերցված է 2016-03-15 
  3. G. Veeck, C. Pannell, C. Smith and Y. Huang. China’s Geography: Rowman and Littlefield, Lanham MD, 2007
  4. O'Mahoney Joseph, Wang Zheng (Fall 2014)։ «China's 1989 Choice: the Paradox of Seeking Wealth and Democracy»։ wilsonquarterly.com։ Wilson Quarterly։ Վերցված է 2015-12-09 
  5. «China: Empire Building in the Age of Globalization - The Globalist»։ The Globalist (en-US)։ 2013-04-17։ Վերցված է 2015-12-09 
  6. Warner Jeremy (2014-11-21)։ «'Globalisation 2.0' - the revolution that will change the world»։ Telegraph.co.uk։ Վերցված է 2015-12-09 
  7. Wang Zheng։ «China's New Identity Crisis»։ TIME.com։ Վերցված է 2015-12-09 
  8. Shen, Qianqi (2017), «Planning Special Economic Zones in China», The Routledge Companion to Planning in the Global South, Routledge, pp. 104–114, doi:10.4324/9781317392842-9, ISBN 9781315678993 
  9. Xue JinJun, Chuliang Luo, Shi Li (2014)։ «Globalization, Liberalization and Income Inequality: The Case of China»։ Singapore Economic Review 
  10. Bowles Paul (2007)։ «Review of Economic Growth, Transition and Globalization in China»։ The China Journal 
  11. Zhao Yong (2007)։ «Reviewed Work: English and Globalization: Perspectives from Hong Kong and Mainland China»։ Language in Society 36 (2)։ doi:10.1017/s0047404507230131 
  12. Jin Liu (2012)։ Chinese Under Globalization : Emerging Trends in Language Use in China։ Singapore: World Scientific Publishing Company։ էջեր 204–205