Գլեն Կամարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլեն Կամարա
ֆիններեն՝ Glen Kamara
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆինլանդիա Ֆինլանդիա
Ծննդյան ամսաթիվ 1995, հոկտեմբերի 28
Ծննդավայր Տամպերե, Ֆինլանդիա
Հասակ 178 սմ
Քաշ 75 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շոտլանդիա Դանդի
Համար 8
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015-2017

2016

2016-2017

2017-մինչ հիմա

Անգլիա Արսենալ

Անգլիա   Սաութենդ Յունայթեդ

Անգլիա   Կոլչեստր Յունայթեդ

Շոտլանդիա Դանդի

0 (0)

6 (0)

4 (0)

29 (0)
Ազգային հավաքական
2013

2015-2017

2017-մինչ հիմա

Ֆինլանդիա Ֆինլանդիա (մինչև 19 տ.)

Ֆինլանդիա Ֆինլանդիա (մինչև 21 տ.)

Ֆինլանդիա Ֆինլանդիա

3 (0)

12 (0)

2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Գլեն Կամարա (ֆիններեն՝ Glen Kamara, հոկտեմբերի 28, 1995(1995-10-28)[1], Տամպերե, Ֆինլանդիա), ֆինլանդացի ֆուտբոլիստ, շոտլանդական «Դանդի» ֆուտբոլային ակումբի և Ֆինլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպանն է։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամարան «Արսենալի» կազմում
Կամարան Ֆինլանդիայի ազգային հավաքականի կազմում

Կամարան անգլիական Արսենալի սանն է։ Արսենալի հիմնական կազմում իր առաջին խաղն անցկացրել է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին, երբ թիմը գավաթային խաղ էր անցկացնում «Շեֆֆիլդ Ուենսդեյ» ակումբի հետ[2]։ 2016 թ․ ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվում է «Սաութենդ Յունայթեդ»։ Անգլիայի առաջին լիգայում իր առաջին հանդիպումն անցկացնում է փետրվարի 6-ին, երբ թիմը մրցում էր «Կոլչեստր Յունայթեդ» ակումբի հետ[3]։

2016 թ․ ամռանը Կամարան վարձավճարով տեղափոխվում է «Կոլչեստր Յունայթեդ»[4][5]։ Անգլիայի երկրորդ լիգայում իր առաջին խաղն անցկացնում է սեպտեմբերի 10-ին, երբ թիմը մրցում էր «Բլեքփուլ» ակումբի հետ[6]։

2017 թ․ ամռանը Կամարան տեղափոխվում է շոտլանդական «Դանդի»։ Դանդիի հետ կնքվում է 2 տարվա պայմանագիր[7]։ Շոտլանդիայի առաջնությունում իր առաջին խաղն անցկացնում է օգոստոսի 5-ին, երբ թիմը մրցում էր «Ռոսս Քաունթի» ակումբի հետ[8]։

Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինլանդիայի ազգային հավաքականի կազմում իր առաջին խաղն անցկացրել է 2017 թ․ նոյեմբերի 9-ին, երբ թիմն ընկերական խաղ էր անցկացնում Էստոնիայի ազգային հավաքականի հետ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Шеффилд Уэнсдей VS. Арсенал Лондон 3:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 27.
  3. «Саутенд Юнайтед VS. Колчестер Юнайтед 3:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 6.
  4. «Done Deal: Arsenal complete midfielder move». Daily Star. 2016 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  5. «Southend United sign Arsenal's Glen Kamara on loan». Southend United FC. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
  6. «Колчестер Юнайтед VS. Блэкпул 3:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 10.
  7. «Dundee sign up midfielder Glen Kamara after Arsenal release». BBC Sport. BBC. 2017 թ․ հուլիսի 13. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  8. «Данди VS. Росс Каунти 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 5.
  9. «Финляндия VS. Эстония 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ նոյեմբերի 9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլեն Կամարա» հոդվածին։