Jump to content

Գլեն Լովենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլեն Լովենս
հոլ.՝ Glenn Loovens
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 22, 1983(1983-09-22)[1][2][3] (42 տարեկան)
Ծննդավայր Դուտինխեմ, Խելդեռլանդ, Նիդերլանդներ
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Գլեն Լովենս (հոլ.՝ Glenn Loovens, ՄՀԱ՝ [ˈglɛn ˈloːvə(n)s], սեպտեմբերի 22, 1983(1983-09-22)[1][2][3], Դուտինխեմ, Խելդեռլանդ, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ։ Ընդգրկվել է իր երկրի ազգային հավաքականում։ Հանդես է եկել կենտրոնական պաշտպանի դիրքում։

Երկու հանդիպում է անցկացրել Նիդերլանդների հավաքականի առաջին կազմում[4]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լովենսը նիդերլանդական «Ֆեյենորդի» սան է։ Գլենի նորամուտը «Հարավային ակումբի» առաջին կազմում տեղի է ունեցել 2001/02 մրցաշրջանում մի խաղում, որտեղ նրա ակումբը խաղում էր ՊՍՎ-ի դեմ։ Նույն թվականին Լովենսը թիմի հետ դարձել է ՈՒԵՖԱ-ի գավաթակիր՝ սեփական ստադիոնում 3:2 հաշվով հաղթելով Դորտմունդի «Բորուսիային»[5]։ «Ֆեյենորդում» նրա խաղընկերներն այն ժամանակ այնպիսի ֆուտբոլիստներ էին, ինչպիսիք էին Ռոբին վան Պերսին, Կիվարդ Սպրոքելը, Ֆերնե Սնոյլը։ Սակայն հետագա մրցաշրջաններում Լովենսը չկարողացավ օգտվել կարիերայի այդքան հաջող մեկնարկից՝ հիմնական կազմում իր տեղը զիջելով Պատրիկ Պաուվային։ Եվրոպական ասպարեզում հոլանդացին առաջին անգամ ելույթ է ունեցել 19 տարեկանում. դեբյուտը եղել է «Ֆեյենորդի» արտագնա հանդիպումը Կիևի «Դինամոյի» հետ, որը տեղի է ունեցել 2002 թվականի հոկտեմբերի 23-ին Օլիմպիական մարզադաշտում՝ Չեմպիոնների լիգայի շրջանակներում[6]։

Չկարողանալով Գլենին մշտական տեղ տրամադրել կազմում, ակումբը ստիպված եղավ հաջորդ երեք տարիներին Լովենսին վարձակալության տալ այլ թիմերի՝ «Էքսելսիոր», «Դե Գրաֆսհապ» և «Կարդիֆ Սիթի»։

«Կարդիֆ Սիթի»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005/06 մրցաշրջանը Գլենը սկսել է անգլիական «Կարդիֆ Սիթի» ակումբում, որը ներկայացնում է տեղի Առաջին դիվիզիոնը[7]։ Լովենսը տպավորել է «ծիծեռնակների» ղեկավարությանը իր խաղով, և Նիդերլանդական կողմի հետ բանակցություններից մի քանի ամիս անց հայտարարվել է, որ «Սիթին» գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը 250 հազար ֆունտով[8]։ Սկզբնապես Գլենի պաշտպանական կենտրոնի գործընկերը «Քարդիֆի» ավագ Դարեն Պերսն էր, սակայն 2007/08 մրցաշրջանում անգլիացին կորցրեց իր տեղը Ռոջեր Ջոնսոնի հետ պայքարում։ Լովենսն ու իր նոր «խաղընկերն» իրենց հիանալի խաղով օգնեցին «ծիծեռնակներին» հասնել Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ հոլանդացու ակումբը 0:1 հաշվով պարտվեց «Պորտսմութին»։ Ինքը՝ Գլենը, գոլ է խփել այդ խաղում, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Մայք Դինը չի հաշվել այն[9]։

Նույն մրցաշրջանում Լովենսը «Քարդիֆի» կազմում անցկացրեց իր 100-րդ հանդիպումը բոլոր տեսակի պաշտոնական մրցաշարերում: Դա տեղի է ունեցել 2008 թվականի մարտի 12-ին «Հալլ Սիթիի» դեմ խաղում[10]։

2008 թվականի ամռանը Գլենը հետաքրքրության առարկա դարձավ այլ ակումբների համար, որոնց թվում հոլանդացու հիմնական հավակնորդները Շոտլանդիայի անհաշտ մրցակիցներն էին՝ «Սելտիկն» ու «Ռեյնջերսը»։ «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Ուոլթեր Սմիթը, հայտարարելով Լովենսին իր շարքերը ձեռք բերելու ցանկության մասին, «Կարդիֆ Սիթիի» ղեկավարությանը հոլանդացուն գնելու առաջարկ է արել, որին «ծիծեռնակները» մերժել են: Օգոստոսի 16-ին հայտարարվեց, որ Գլենը 4 տարվա պայմանագիր է կնքել «Սելտիկի» հետ, «սելթիկների» կողմից «Քարդիֆին» վճարված հրաժարագինը կազմել է 2.1 մլն ֆունտ: Լովենսը, մեկնաբանելով իր տեղափոխությունը, հայտարարել է, որ «նման որոշում կայացնելու համար որոշիչ գործոն է եղել իր նոր ակումբի մասնակցությունը Չեմպիոնների լիգային»[11][12]։

Արդեն օգոստոսի 23-ին Գլենը նորամուտը նշեց գլազգովյան ակումբի սպիտակ-կանաչ մարզաշապիկով՝ «Սելտիկ պարկ»-ում կայացած խաղում «սելտիկները» 3:0 հաշվով հաղթեցին «Ֆալկիրկին»[13][14]։ Ուղիղ մեկ ամիս անց Լովենսը խփեց իր առաջին գոլը շոտլանդական հողում՝ լիգայի գավաթի խաղում գրավելով «Լիվինգսթոնի» դարպասը[15]։ Հոլանդացին արագորեն ամրապնդվեց «Սելտիկի» հիմնական կազմում՝ դառնալով «սպիտակ-կանաչ» պաշտպանական կարգերի անփոխարինելի խաղացողներից մեկը: Ընդհանուր առմամբ, 2008/09 ֆուտբոլային տարում նա մասնակցել է 23 հանդիպման, որոնցում չորս անգամ աչքի է ընկել ճշգրիտ արդյունավետ հարվածներով[16]։ Նույն թվականի սեպտեմբերի 20-ին Լովենսը նոր մրցաշրջանում առաջին անգամ գոլ խփեց՝ վշտացնելով «Հարթ օֆ Միդլոթիան»-ի դարպասապահ Յանոշ Բալոգին։ Հոլանդացին այդ գոլն անցկացրեց արդեն հանդիպման ավելացված ժամանակում՝ 2:1 հաշվով հաղթանակ պարգևելով «սելտիկներին»[17]։ 2010 թվականի հոկտեմբերը որոշիչ դարձավ Գլենի կարիերան «Սելտիկում». նախ պաշտպանը գրավեց սեփական դարպասը «Ռեյնջերսի» դեմ «Old Firm» սկզբունքային դերբիում[18], իսկ արդեն հաջորդ հանդիպմանը («Սենթ Ջոնսթոնի» դեմ[19]) իր թույլ խաղի համար ենթարկվեց երկրպագուների և լրագրողների դաժան խոչընդոտմանը[20][21][22]։ Այդ ժամանակից ի վեր Լովենսը կորցրել է իր տեղը Գլազգոյի հիմնական կազմում։

«Ռեալ Սարագոսա»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011/12 մրցաշրջանի ավարտից հետո Գլենը հեռացել է «Սելտիկից»՝ ակումբի հետ պայմանագրի ավարտի պատճառով։ Հուլիսի 17-ին պաշտպանը պայմանագիր է կնքել իսպանական «Ռեալ Սարագոսա» թիմի հետ: Այս տրանսֆերն իրականացնելու համար Լովենսը մերժել է անգլիական «Բլաքբըրն Ռովերսի» և թուրքական «Բեշիքթաշի» առաջարկները[23][24]։ Հոկտեմբերի 21-ին առաջին անգամ մասնակցել է «Սարագոսայի» պաշտոնական խաղին. արագոնցիների մրցակիցներն էին «Գրանադայի» ֆուտբոլիստները[25]։

Նիդերլանդների հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլենը մեկ հանդիպում է անցկացրել Նիդերլանդների երիտասարդական հավաքականի կազմում:

Ազգային հավաքականի կազմում իր առաջին խաղը Լովենսն անցկացրել է 2009 թվականի սեպտեմբերի 5-ին՝ «օրանժների» ընկերական խաղում Ճապոնիայի հավաքականի հետ[26][27]։

2012 թվականի հուլիսին Գլենը երկու հանդիպում է անցկացրել Նիդերլանդների առաջին հավաքականի կազմում[4]։

Հանդիպումներ և գոլեր Նիդերլանդների հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր՝ 2 խաղ․ 0 գոլ, 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 0 պարտություն:

Հավաքական խաղերի/գոլերի ամփոփ վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ելույթներ ազգային հավաքականում
Հավաքական Տարի ԱԱ ընտրական խաղեր ԱԱ եզրափակիչ հանդիպումներ ԵԱ ընտրական խաղեր ԵԱ եզրափակիչ հանդիպումներ Ընկերական խաղ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Նիդերլանդներ 2009 1 0 1 0
2010 1 0 1 0
Ընդամենը կարիերայի ընթացքում 0 0 0 0 0 0 0 0 2 0 2 0

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆեյենորդ»

«Կարդիֆ Սիթի»

«Սելտիկ»

  • Շոտլանդիայի չեմպիոն՝ 2011/12
  • Շոտլանդիայի գավաթակիր՝ 2010/11
  • Շոտլանդական լիգայի գավաթակիր՝ 2008/09
  • Շոտլանդական Լիգայի գավաթի եզրափակչի մասնակից՝ 2010/11

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Soccerway(բազմ․)
  2. 2,0 2,1 National-Football-Teams.com
  3. 3,0 3,1 Soccerbase
  4. 4,0 4,1 «Loovens, Glenn». National Football Teams. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)(անգլ.)
  5. «2001/02: Ван Хоэйдонк демонстрирует класс». UEFA. 2002 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  6. «Dynamo Kyiv 2 — 0 Feyenoord». UEFA. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)(անգլ.)
  7. ««Фейенорд» подписал 18-летнего нигерийца». Спорт-Экспресс. 2005 թ․ հուլիսի 15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  8. Steve Tucker (2008 թ․ մարտի 20). «Cardiff City look to 'The Loovenator'». Wales Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)(անգլ.)
  9. Phil McNulty (2008 թ․ մայիսի 17). «Portsmouth 1 — 0 Cardiff». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)(անգլ.)
  10. «Cardiff City 1 — 0 Hull City». Cardiff City FC. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)(անգլ.)
  11. «Celtic sign Loovens from Cardiff». BBC Sport. 2008 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)(անգլ.)
  12. ««Селтик» приобрел защитника «Кардиффа»». Sports.ru. 2008 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  13. Martin Conaghan (2008 թ․ օգոստոսի 23). «Celtic 3 — 0 Falkirk». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)(անգլ.)
  14. «Samaras double lifts Celtic as Dons hold Rangers». Soccerway. 2008 թ․ օգոստոսի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)(անգլ.)
  15. «Celtic 4 — 0 Livingston». BBC Sport. 2008 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)(անգլ.)
  16. «Games played by Glenn Loovens in 2008/2009». Soccerbase. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)(անգլ.)
  17. Ewan Murray (2009 թ․ սեպտեմբերի 20). «Glenn Loovens sinks Hearts to relieve Celtic manager Tony Mowbray». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)(անգլ.)
  18. Andy Campbell (2010 թ․ հոկտեմբերի 24). «Celtic 1 — 3 Rangers». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)(անգլ.)
  19. Thomas McGuigan (2010 թ․ հոկտեմբերի 27). «St Johnstone 2 — 3 Celtic». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)(անգլ.)
  20. Ewan Murray (2010 թ․ հոկտեմբերի 27). «Anthony Stokes strikes twice before Celtic resist St Johnstone comeback». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)(անգլ.)
  21. «Glenn Loovens running the gauntlet of Old Firm three-strike policy as Celtic head back to Perth». Scotsman. 2010 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)(անգլ.)
  22. Craig Swan (2010 թ․ հոկտեմբերի 30). «Glenn will get stick for errors but we have competition if I want to change things, says Celtic boss Neil Lennon». Daily Record. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)(անգլ.)
  23. Alan Marshall (2012 թ․ հուլիսի 17). «Glenn Loovens closes in on Real Zaragoza move after quitting Celtic». Daily Record. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)(անգլ.)
  24. «Состав «Сарагосы» пополнил голландский защитник». Чемпионат.com. 2012 թ․ հուլիսի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)(անգլ.)
  25. «Granada 1 — 2 Real Zaragoza». Soccerway. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 22-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)(անգլ.)
  26. «Netherlands 3 — 0 Japan». EU-Football. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)(անգլ.)
  27. «Netherlands beat Japan 3 — 0 in friendly». USA Today. 2009 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլեն Լովենս» հոդվածին։