Jump to content

Գլեն Էնիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլեն Էնիս
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացումռեգբի յունիոն խաղացող և կասկադյոր
Երկիր Կանադա
Ծննդյան ամսաթիվմայիսի 19, 1964(1964-05-19) (60 տարեկան)
ԾննդավայրՎանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
ԱկումբCanada national rugby union team?

Գլեն Դ. Էնիս (անգլ.՝ Glenn D. Ennis, մայիսի 19, 1964(1964-05-19), Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի ռեգբիստ, որը խաղացել է ութերորդի դիրքում, և պրոֆեսիոնալ կասկադյոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեգբիի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլեն Էնիսը Բրիտանական Կոլումբիայի համալսարանի շրջանավարտ է: Ակումբային մակարդակում նա խաղացել է «Ջեյմս Բեյ» թիմում, իսկ 1990-ական թվականներին խաղացել է ճապոնական «Սանտոնի Սանգոլիատ» ակումբում՝ վերջնականապես ավարտելով կարիերան 2000 թվականին[1][2]։

Գլենը 32 խաղ է անցկացրել Կանադայի հավաքականի կազմում՝ 7 փորձի արդյունքով վաստակելով 28 միավոր, և մասնակցել է աշխարհի երեք առաջնության (1987, 1991 և 1995 թվականներին)[1]։

2001 թվականից Էնիսը որպես կասկադյոր մասնակցում է ֆիլմերի և հեռուստասերիալների նկարահանումներին, այդ թվում՝ «Քոդի Բենքս գործակալը», «Ֆանտաստիկ քառյակ», «Թիթեռի էֆեկտ», «Չարի կացարան։ Վրեժ» (Ջեյսոնի դերը կատարած դերասանի փոխարինող)։ Ամենամեծ համբավը ձեռք է բերել «Փրկվածը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ պատկերել է Լեոնարդո ԴիԿապրիոյի կերպարի դեմ կռվող արջին (մենամարտի տեսարանների ժամանակ ԴիԿապրիոն ևս փոխարինել է դուբլյորը)[3][1]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնիսի կինը՝ Լին Կոլարը, լուրերի հաղորդավար է[3]: Էնիսն ունի կրտսեր եղբայր, որը նույնպես դարձել է կասկադյոր[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 ndavidson (2016-02-03). «Former B.C. rugby star Glenn Ennis turns heads as the bear in 'The Revenant'» (անգլերեն). Vancouver Sun. Արխիվացված օրիգինալից 2020-10-01-ին. Վերցված է 2020-05-17-ին.
  2. CLASSIC / FOREIGN PLAYERS Արխիվացված է Հուլիս 3, 2017 Wayback Machine-ի միջոցով: (անգլ.)
  3. 3,0 3,1 «Meet Glenn Ennis, a.k.a. the bear from 'The Revenant'» (անգլերեն). Global News. 2016-01-15. Արխիվացված օրիգինալից 2020-05-23-ին. Վերցված է 2020-05-17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]