Jump to content

Գլեդիս Փայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլեդիս Փայլ
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Հուրոնի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 4, 1890(1890-10-04)[1]
Ծննդավայր Հուրոն, Հարավային Դակոթա, ԱՄՆ
Վախճանի օր մարտի 14, 1989(1989-03-14) (98 տարեկան)
Վախճանի վայր Հուրոն, Հարավային Դակոթա, ԱՄՆ
Թաղված Riverside Cemetery
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր John L. Pyle?
Մայր Mamie Shields Pyle?

Գլեդիս Փայլ (անգլ.՝ Gladys Shield Pyle, հոկտեմբերի 4, 1890(1890-10-04)[1], Հուրոն, Հարավային Դակոթա, ԱՄՆ - մարտի 14, 1989(1989-03-14), Հուրոն, Հարավային Դակոթա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Հարավային Դակոտայի պետական քարտուղար (1927-1931), ԱՄՆ սենատոր Հարավային Դակոտայից (1938-1939)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլեդիսը ծնվել Է Ջոնի և Մեմի Փայլի ընտանիքում, եղել է նրանց չորս երեխաներից ամենափոքրը[2]։ Նրա հայրը իրավաբան էր, նախկինում զբաղեցնում էր Հարավային Դակոտայի գլխավոր դատախազի պաշտոնը, մայրը քաղաքացիական ակտիվիստ էր և սուֆրաժիստ[2][3]։

Ջոն Փայլը մահացել է 1902 թվականին որովայնային տիֆից։ Նրա մահից հետո ընտանիքը ստիպված էր աշխատել։

Գլեդիսն այցելել է համալսարանին կից Հյուսոնյան քոլեջ, որն ավարտել է 1911 թվականին[2][4]։

Փայլը դասավանդում էր Միլլերի, Ուեսինգթոնի և Հուրոնի հանրակրթական դպրոցներում 1912 թվականից մինչև 1920 թվականը[5]։

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականին Գլեդիսը դարձավ առաջին կինը, որը ծառայում էր նահանգի Ներկայացուցիչների պալատում։ Նա 1923-1927 թվականներին եղել է Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատի անդամ։ 1927 թվականին դարձել Է Հարավային Դակոտայի պետական քարտուղար և մինչև 1931 թվականը մնացել է պաշտոնում[6]։

1930 թվականին առաջադրել է իր թեկնածությունը հանրապետական կուսակցության նահանգապետի պաշտոնում, սակայն պարտվել է փրայմերիզը[5]։

1936 թվականի դեկտեմբերին մահացել է Հարավային Դակոտայից սենատոր Պիտեր Նորբեկը, ինչի պատճառով նահանգի նահանգապետը ստիպված է եղել նրա փոխարեն փոխարինող նշանակել։ Նրա ընտրությունը կանգ է առել դեմոկրատ Հերբերտ Հիչկոկի վրա։ Հիչքոքը պարտվել է իր կուսակցության փրայմերիզը՝ իր ժամկետը շարունակելու համար, իսկ հիմնական ընտրություններում հաղթել է հանրապետական Ջոն Գառնին[2][7]։

Սենատից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի հունվարին Սենատից հեռանալով՝ Փայլը վերադարձավ ապահովագրական բիզնեսին, զբաղվում էր գյուղատնտեսությամբ։ Ավելի ուշ նա դարձել Է Հարավային Դակոտա նահանգի բարեգործության և ուղղիչ հաստատությունների խորհրդի անդամ 1943-1957 թվականներին և 1950-1986 թվականներին հյուսիս-արևմուտքում կյանքի ապահովագրության գործակալ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Find A Grave — 1996.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «PYLE, Gladys | US House of Representatives: History, Art & Archives» (անգլերեն). history.house.gov. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  3. A. column by Gov Dennis Daugaard. «Celebrating A Milestone For Democracy» (անգլերեն). Capital Journal. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  4. «Mamie Shields Pyle -» (անգլերեն). Plaza of Heroines. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  5. 5,0 5,1 Suzanne O'Dea Schenken, Suzanne O'Dea From Suffrage to the Senate: An Encyclopedia of American Women in Politics. — ABC-CLIO, 1999. — 1007 с. — ISBN 9780874369601
  6. Brian Gevik. «Personalities: Gladys Pyle - A Woman of "Firsts" in Politics and Government» (անգլերեն). listen.sdpb.org. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
  7. «The Key West citizen. (Key West, Fla.) 1879-current, November 22, 1938, Image 3». 1938 թ․ նոյեմբերի 22. էջեր PAGE THREE. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլեդիս Փայլ» հոդվածին։