Գլեդիս Բերեջիկլյան
Գլեդիս Բերեջիկլյան | |
![]() | |
Կուսակցություն՝ | Liberal Party of Australia (New South Wales Division)? |
---|---|
Կրթություն՝ | Նոր Հարավային Ուելսի ինստիտուտ, Սիդնեյի համալսարան և Peter Board High School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և բանկիր |
Ազգություն | Հայերը Ավստրալիայում և Նոր Զելանդիայում |
Ծննդյան օր | սեպտեմբերի 22, 1970 (52 տարեկան) |
Ծննդավայր | Մենլի |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | gladys.com.au |
Գլեդիս Բերեջիկլյան (անգլ.՝ Gladys Berejiklian, սեպտեմբերի 22, 1970, Մենլի), Նոր Հարավային Ուելսի 45-րդ վարչապետ, Նոր Հարավային Ուելսի Լիբերալ կուսակցության ղեկավար։ 2003 թվականից Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովի անդամ։
Նախկինում զբաղեցրել է Նոր Հարավային Ուելսի գանձապետի և Մայք Բեյրդի երկրորդ կառավարության կազմում Արդյունաբերական կապերի նախարարի պաշտոնը[1][2], Մայք Բեյրդի առաջին կառավարության կազմում՝ Տրանսպորտի նախարարի պաշտոնը[3]։ 2014-2017 թվականներին եղել է Նոր Հարավային Ուելսի Լիբերալ կուսակցության ղեկավարի տեղակալ։ 2019 թվականին Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել՝ դառնալով առաջին կին գործիչը, որն ընտրվել է նահանգի վարչապետի պաշտոնում[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերեջիկլյանը ծնվել է Սիդնեյում, հայ գաղթականներ Գրիգորի և Արշայի ընտանիքում։ Եղել է ընտանիքի ավագ դուստրը, ունեցել է երկու քույր[5]։ Բերեջիկլյանի պապերը վերապրել են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը[6]։ Մինչև հինգ տարեկան հասակ Բերեջիկլյանը խոսել է միայն հայերեն, այնուհետև սովորել է անգլերեն[7]։ Ներգրավված է եղել հայ-ավստրալիական համայնքում, պաշտոնավարել է Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեում[8]։ 2015 թվականին Հայաստանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին[6]։
Բերեջիկլյանը սովորել է Ռայդի Պիտեր բորդ պետական երկսեռ ավագ դպրոցում[9]։ Սիդնեյի համալսարանից 1992 թվականին ստացել է արվեստի բակալավրի աստիճան, 1996 թվականին ավարտել է նույն համալսարանի միջազգային ուսումնասիրությունների ֆակուլտետը, 2001 թվականին՝ Նոր Հարավային Ուելսի համալսարանի ֆինանսական ֆակուլտետը[10]։ 1993 թվականին դարձել է Ազատական կուսակցության անդամ, 1997-1998 թվականներին եղել է Նոր Հարավային Ուելսի Երիտասարդ ազատականների ղեկավարը՝ կուսակցության պատմության մեջ դառնալով երրորդ կին ղեկավարը[11]։ 1996-2003 թվականներին Բերեջիկլյանը եղել է Պետական խորհրդի պատվիրակ, 1997-2003 թվականներին՝ ՆՀՈՒ ազատական կուսակցության հանրապետական գործադիր քաղաքային ներկայացուցիչ, 1999 թվականին՝ Ուիլըբիի Պետական նստավայրի քարոզարշավի ղեկավար, 2002 թվականին՝ Կոնվենցիոն կոմիտեի նախագահ։ Բերեջիկլյանը եղել է Փիթեր Քոլինսի, սենատոր Հելեն Կունանի և Ավստրալիայի համագործակցության բանկի գլխավոր մենեջերը[12]։ Բերեջիկլյանը սատարում է Ավստրալիայի հանրապետական շարժմանը[13]։
Խորհրդարանական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականին Բերեջիկլյանն ընտրվել է Ուիլըբիի անդամ, եղել է Հոգեկան առողջության ստվերային նախարար, 2006 թվականին Փիթեր Դեբմանի կողմից նշանակվել է ընդդիմադիր տրանսպորտի նախարարի պորտֆելում։ 2007 թվականի պետական ընտրություններում Բերի Օ՛Ֆարելի կողմից ստացել է ստվերային քաղաքացիության ընդդիմության պորտֆելը[14]։
Օ՛Ֆարելի կառավության ձևավորումից հետո 2011 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Տրանսպորտի նախարար[15]։ Բերեջիկլյանը դեմ է արտահայտվել նախկին Նոր Հարավային Ուելսի կառավարության գնացքների, ավտոբուսների և լաստանավերի բեռնաթափման աշխատանքներին[16]։ Պաշտոնավարման ընթացքում նրա ձեռքբերումներից է Սիդնեյի թեթևռելսային տրանսպորտի ընդլայնումը[17], Opal քարտի փուլային ներդրումը[18][19] և Սիդնեյի մետրոյի հարավարևմտյան ցանցի կառուցման նախաձեռնումը[20]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Hasham Nicole (ապրիլի 3, 2015)։ «Premier Mike Baird's new NSW cabinet sworn in: Gladys Berejiklian and Gabrielle Upton first female Treasurer and Attorney-General»։ The Sydney Morning Herald։ Վերցված է ապրիլի 6, 2015
- ↑ Coultan, Mark (ապրիլի 1, 2015)։ «Mike Baird reveals NSW cabinet»։ The Australian։ Վերցված է ապրիլի 6, 2015
- ↑ Nicholls, Sean (ապրիլի 22, 2014)։ «Mike Baird's cabinet reshuffle a preparation for next election»։ The Sydney Morning Herald։ Վերցված է ապրիլի 24, 2014
- ↑ «Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Նոր Հարավային Ուելսի վարչապետ»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2019-03-23
- ↑ "Gladys Berejiklian: sky’s the limit for self-made Liberal", The Australian, 20 January 2017. Retrieved 20 January 2017.
- ↑ 6,0 6,1 "NSW Treasurer Gladys Berejiklian, granddaughter of Armenian genocide victims, attends commemoration service in Yerevan", ABC News, 24 April 2015. Retrieved 20 January 2017.
- ↑ "The things you didn't know about Gladys Berejiklian", The Sydney Morning Herald, 20 January 2017. Retrieved 20 January 2017.
- ↑ «News»։ anc.org.au։ Վերցված է հունվարի 21, 2017
- ↑ Jacobs Rachael (հունվարի 23, 2017)։ «Gladys Berejiklian: why she breaks the Liberal Party mould»։ The Sydney Morning Herald։ Վերցված է հունվարի 23, 2017
- ↑ «The Hon. Gladys BEREJIKLIAN, BA, DIntS, MCom MP»։ Current members։ Parliament of New South Wales։ ապրիլի 23, 2014։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 26, 2014-ին։ Վերցված է ապրիլի 25, 2014
- ↑ «Past Presidents of the Young Liberals»։ Young Liberal Movement։ Վերցված է հոկտեմբերի 3, 2012
- ↑ Corporation Curriculum (սեպտեմբերի 30, 2006)։ «Parliament@Work Search»։ curriculum.edu.au։ Վերցված է հունվարի 21, 2017
- ↑ «Asia»։ economist.com։ Վերցված է հունվարի 21, 2017
- ↑ «ANC Australia Congratulates Berejiklian on Milestone»։ Armenian National Committee of Australia։ Վերցված է մարտի 9, 2014
- ↑ «New faces in Barry O'Farrell's Cabinet»։ The Australian (News Limited)։ Australian Associated Press։ ապրիլի 3, 2011։ Վերցված է ապրիլի 3, 2011
- ↑ Gare Shelley (օգոստոսի 25, 2011)։ «Can she fix it?»։ Sydney Morning Herald
- ↑ Saulwick, Jacob (մարտի 27, 2014)։ «Rain fails to dampen Barry O'Farrell's launch of tram extension to Dulwich Hill»։ The Age։ Վերցված է ապրիլի 25, 2014
- ↑ «Test of city's ticket to ride will decide if Opal is Coalition's trump card»։ The Sydney Morning Herald։ նոյեմբերի 26, 2012
- ↑ «Enthusiasm but few takers on Opal launch day»։ The Sydney Morning Herald։ դեկտեմբերի 7, 2012
- ↑ Saulwick Jacob (ապրիլի 6, 2011)։ «Former CBD Metro chief to drive north-west rail link»։ The Sydney Morning Herald (Sydney, New South Wales)։ Վերցված է ապրիլի 6, 2011
|