Գլեդիչիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գլեդիչաից)
Jump to navigation Jump to search
Գլեդիչիա
Gleditsia triacanthos01.JPEG
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Caesalpinioideae
Տրիբա Caesalpinieae
Ցեղ Գլեդիչիա (Gleditsia)
L., 1753

Գլեդիչիա, ընդավորների ընտանիքի տերևաթափ ծառերի ցեղ։ Բունը և ճյուղերը ծածկված են պարզ կամ ճյուղավորված խոշոր փշերով։ Տերևները բարդ փետրաձև են։ Ծաղիկները երկսեռ և միասեռ են, մանր, կանաչավուն, հավաքված ողկուզանման ծաղկաբույլում։ Պտուղը գորշ-կարմրավուն ունդ է։ Սերմերը փայլուն են, ոսպաձև։ Հայտնի է 12 տեսակ, տարածված Ասիայում, հյուսիսային և հարավային Ամերիկայում, Արևադարձային Աֆրիկայում։ ԽՍՀՄ-ում տարածված է վայրի տեսակներից մեկը (G․ caspia), որն աճում է Թալիշի անտառներում (Արևելյան Անդրկովկաս), իսկ կուլտուրական տեսակներից՝ հյուսիսամերիկյան սովորական գլեդիչիա, տարածված է ԽՍՀՄ հարավային Եվրոպական մասում և Միջին Ասիայի պուրակներում, այգիներում։ Ջերմասեր է, լուսասեր, երաշտադիմացկուն։ Բնափայտն օգտագործվում է ատաղձագործության մեջ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ՝ մինչև 35-40 մ բարձրությամբ ծառ է, ունի մինչև 1 մ բնի տրամագիծ։ Բունը և բազմամյա ճյուղերը պատված են խոշոր, ճյուղավորված փշերով։ Տերևները բարդ են, կրկնակի փետրաձև, 8-15 զույգ ձվաձև կամ նշտարաձև տերևիկներ։

Ծաղիկները դեղնանարնջագույն են։ Պտուղները խոշոր են, երկարավուն՝ մինչև 20-45 սմ երկարությամբ ունդ։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են հոկտեմբերին։ Հայաստանում հանդես է գալիս որպես էկոլոգիապես ճկուն ծառատեսակ։ Հաջողությամբ աճում է հատկապես ցածրադիր շրջաններում՝ մինչև 1400-1600 մ բարձրություններում։

Ունի բարդ տերևներ, կրկնակի փետրաձև 8-15 զույգ ձվաձև կամ նշտարաձև տերևիկներ։ Ծաղիկները դեղնանարնջագույն են, մանր, տարասեռ, հավաքված ծաղկաբույլերում։ Սերմերը մուգ աղյուսագույն են, ունեն ձվաձև տեսք։ Ընձյուղի բնի վրա աճում են 3-ական սրագագաթ ասեղներ։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայնորեն օգտագործվում է տարբեր տիպի ու կատեգորիայի տնկարկներում, առանձնապես պաշտպանական անտառաշերտեր ստեղծելիս։ Լուսասեր է, չորադիմացկուն, ջերմասեր, ոչ պահանջկոտ հողի նկատմամբ։ Գնահատվում է որպես բարձր գեղազարդ և դիմացկուն ծառատեսակ, հատկապես սլացիկ՝ ուղիղ բնի, նոսր սաղարթի և գեղեցիկ, խոշոր պտուղների շնորհիվ։ Առանձնապես գեղազարդ են գլեդիչիային անփուշ պարտիզային ձևերը։

Բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևների թուրմը օգտագործվում է արյան բարձ ճնշումը իջեցնելու, խոլիցտիրինի, ստամոքսի համար։ Տերևները պարունակում են մեծ քանակույամբ C վիտամին և տրիականտին ալկալոիդ, որը վերացնում է մկանների սպազման։

Գյուղատնտեսության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլեդիչան՝ ջերմասեր, լուսասեր, հողի նկատմամբ քիչ պահանջկոտ ծառատեսակ է։ Ցածրադիր և միջին գոտու շրջաններում (ծովի մակերևույթից 1600մ բարձրության վրա այն լայնորեն օգտագործվում է կանաչապատման և ցանկապատ ստեղծելու համար։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 93 CC-BY-SA-icon-80x15.png