Գլեբ Անֆիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գլեբ Անֆիլով
Ծնվել էապրիլի 24, 1886(1886-04-24)
ԾննդավայրՕստրոլենկա, Łomża Governorate, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 21, 1938(1938-06-21) (52 տարեկանում)
Վախճանի վայրԱնդրբայկալ, Ռուսաստան
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Ալեքսեևյան ռազմական ուսումնարան

Գլեբ Անֆիլով (ռուս.՝ Глеб Иосафович Анфилов, ապրիլի 24, 1886(1886-04-24), Օստրոլենկա, Łomża Governorate, Ռուսական կայսրություն - հունիսի 21, 1938(1938-06-21), Անդրբայկալ, Ռուսաստան[1]), ռուս պոետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլեբ Անֆիլովը ծնվել է Լեհաստանում` գնդապետի ընտանիքում: 1906 թվականին գերազանցությամբ ավարտել է Վորոնեժի կադետական կորպուսը, այնուհետև Մոսկվայի Ալեքսանդրովսկի ռազմական ուսումնարանը և ստացել ինժեներական զորքերի պահեստազորի պոդպորուչիկի կոչում: 1909-1913 թվականներին սովորել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ավարտել է այն առաջին աստիճանի դիպլոմով և ոսկե մեդալով: Ուսանողական տարիներին աշխատել է կոոպերացիայում:

1914-1916 թվականներին, որպես սակրավորական գումարտակի պորուչիկ, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, պարգևատրվել է Սուրբ Ստանիսլավի և սուրբ Աննայի շքանշաններով: 1918 թվականին Խարկովում աշխատել է կոոպերացիայում[2]: 1920-1921 թվականներին Կարմիր բանակի կազմում, որպես կամավորական մարտնչել է Ուկրաինայում և Կովկասյան ռազմաճակատում: Այնուհետև աշխատել է Մոսկվայում, Ցենտրոսոյուզում, զբաղվել է գրահրատարակչությամբ: 1927 թվականի ամռանը ձերբակալվել է և 3 տարով աքսորվել Հյուսիսային երկրամաս, Ն. Նակորյակովի միջնորդության շնորհիվ աքսորումը կասեցվել է[2]: Ավելի ուշ աշխատել է Արտաքին առևտրի ժողկոմում, Ժողկոմխորհի հրատարակչության գործերով կոմիտեում, Կուսակցական հրատարակչությունում: 1935 թվականի փետրվարի 21-ին Մոսկվայում կալանավորվել է, Հատուկ խորհրդի կողմից դատապարտվել 5 տարվա աքսորի, էտապային կարգով ուղարկվել Անդրբայկալ, Բամլագի Քսենևսկ կայարան: Աքսորավայրում աշխատել է շինարարության պլանավորող-տնտեսագետ, եղել է ճամբարային ամսագրի խմբագիր, գրել բանաստեղծություններ: Ավելի ուշ տեղափոխվել է ընդհանուր աշխատանքների: Պաշտոնական տվյալներով մահացել է աքսորում 1938 թվականի հունիսի 21-ին, մահվան հանգամանքները և տեղը անհայտ են: 1957 թվականին հետմահու արդարացվել է:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը` Իոսիֆ Իզմայլովիչ Անֆիլովը, զինվորական էր, Կուրսկի նահանգի տոհմական ազնվականներից, Սևաստոպոլի պաշտպանության հերոս:
  • Մայրը` Ելիզավետա Դմիտրևնա Ռոմանովսկայա
  • Եղբայրը` Բորիս Իոսիֆովիչ Անֆիլով (1882-1941), զինվորական, Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանի ասպետ, Ժամանակավոր կառավարության զինվորական կոմիսար, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո արխիվագետ, արխիվաբան[3][4][5]:
  • Զարմիկը` Գլեբ Բորիսովիչ Անֆիլովը (1923-1971), լրագրող, գիտության մասսայականացնող, գիտաֆանտաստիկ պատմվածքների հեղինակ:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծություններ սկսել է գրել մանկուց, «Տինոս» բանաստեղծության համար 1914 թվականին Նադսոնի անվան մրցույթում ստացել է առաջին մրցանակ: Մի շարք բանաստեղծություններ տպագրվել են «Սովրեմեննիկ» ամսագրում (1915): Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նրա բանաստեղծությունները չեն տպագրվել, ձերբակալման ժամանակ առգրավված բանաստեղծությունների երկու հաստ տետրերից մեկը հետագայում անհետացել է:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Анфилов Г. И. «Курок заржавленный чернеет строже…» / Публикация И. Г. Анфилова // Наше Наследие : иллюстрир. культурно-ист. журн.. — 1990. — № 14. — С. 85-88. (Жизнь и поэзия забытого поэта Г. И. Анфилова (1886-1933) по воспоминаниям его сына. Публикуются 12 стихотворений 1913-1933 гг., не издававшихся после революции.).

Գրահրատարակչություն

  • Анфилов Г. И. Как торговать книгами в деревне : Советы и указания сел. кооперативам. — М.: Центрсоюз, 1925. — 34 с.
  • Анфилов Г. И. Книга, журнал и газета в 1932/33 г. — [М.]: изд-во ЦК СРП «Работник просвещения», 1930. — 16 с. — (Библиотека копейка / Под ред. А. П. Шохина ; № 4-5. Культурная пятилетка в массы).
  • Анфилов Г. И. Сельская книготорговля : (Руководство для книжных работников деревни). — М.: Центросоюз, 1927. — 140 с.
  • Анфилов Г. И., Кремер А. А. Книготорговая сеть СССР в 1925-26 г. — М.: Работник просвещения, 1929. — 48 с. — (Книгоиздательское и книготорговое дело СССР в 1926 г.; Вып. 3).
  • Анфилов Г. И., Кремер А. А. Книготорговая сеть СССР в 1926-27 г. — М.: Работник просвещения, 1929. — 40 с. — (Книгоиздательское и книготорговое дело СССР в 1927 году; Вып. 6).

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Ստանիսլավի երկու շքանշան
  • Սուրբ Աննային շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ныне — город в Мазовецком воеводстве, Польша.
    Сайт «Поэзия Московского университета» указывает местом рождения г. Ломжа.
  2. 2,0 2,1 «Ходатайство Н. Накорякова, председателя Правления «Международной Книги» и председателя Правления Советской Энциклопедии — за Анфилова Глеба Иосифовича, кооператора»։ Заклеймённые властью։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-23-ին։ Վերցված է 2012-11-17 
  3. «6. Георгиевские кавалеры»։ лейб-гвардии Егерский полк։ Русская Императорская армия։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-23-ին։ Վերցված է 2012-11-17 
  4. Фельштинский Ю. Крушение мировой революции. Брестский мир: Октябрь 1917 — ноябрь 1918. — М.: ТЕРРА, 1992. — 656 с. — 10 000 экз. — ISBN 5-85255-111-2
  5. «Спасены архивные дела, фактически спасены от гибели». Из протоколов руководящих органов управления архивным делом в 1918—1928 гг. (1920—1922 гг.) // Отечественные архивы. — 2010. — № 5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]