Գլախո Զաքարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Գլախո Զաքարյան | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 26, 1905[1][2] կամ փետրվարի 26, 1903[3] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] |
| Երկիր | |
| Մահացել է | փետրվարի 28, 1992[2] Թբիլիսի, Վրաստան[2] |
| Մասնագիտություն | երգիչ |
| Գործիքներ | վոկալ |
| Աշխատավայր | Վրաստանի պետական ֆիլհարմոնիա[1] |
| Պարգևներ | |
Գլախո (Գևորգ) Արշակի Զաքարյան (Զախարով) (ապրիլի 26, 1905[1][2] կամ փետրվարի 26, 1903[3], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 28, 1992[2], Թբիլիսի, Վրաստան[2]), հայ երգիչ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1967), Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1985)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1926 թվականից՝ Վրաստանի ֆիլհարմոնիայի մենակատար։ Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն կատարել է հայ աշուղների, հիմնականում՝ Սայաթ-Նովայի երգերից («Դուն էն գլխեն իմաստուն իս...» երգի Զաքարյանի կատարումը հնչում է «Սայաթ-Նովա» հայկական հեռուստաֆիլմում, 1960 թվական)[4]։ 1934 թվականին «Լեռնային արծիվներ» միասնական բազմազգ անսամբլի կազմում հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում։ 1939 թվականին Մոսկվայում մասնակցել է Վրաստանի արվեստի և գրականության տասնօրյակին։ 1943–1945 թվականներին ղեկավարել է Վրաստանի երգի-պարի անսամբլին կից դուդուկահարների խումբը։
Զաքարյանի կատարմամբ թողարկվել են ձայնասկավառակներ։ Ելույթներ է ունեցել Երևանում, Մոսկվայում, Լենինգրադում, Վլադիվոստոկում, Միջին Ասիայի քաղաքներում[5]։
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1967),
- Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1985),
- Երևանում Սայաթ–Նովայի ծննդյան 250-ամյակին նվիրված մրցույթում ճանաչվել է լավագույն կատարող։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թբիլիսիի փողոցներից մեկը կոչվել է Զաքարյանի անունով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 394.
- ↑ 3,0 3,1 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ ««Դուն էն գլխեն իմաստուն իս...»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 675)։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլախո Զաքարյան» հոդվածին։ |
| ||||||