Jump to content

Գլազուրապատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլազուրապատում
Ենթակատեգորիագլազուր, Հրուշակեղեն Խմբագրել Wikidata
Նյութglucose syrup, invert sugar, շաքար, Օսլա Խմբագրել Wikidata

Գլազուրապատում ( ֆր. /ˈfɒndənt/) օգտագործվում է տորթերն ու խմորեղենը զարդարելու համար։ Պատրաստվում է շաքարավազից, ջրից, ժելատինից, բուսական յուղից և գլիցերինից[1]։ Իր կառուցվածքով փաթաթվող գլազուրը նման է մոդելավորման կավի[2], մածուցիկ է, ինչովել տարբերվում է հեղուկ գլազուրից։ Համը ընդհանուր առմամբ կատարյալ չէ, քանի որ չափազանց քաղցր է[3]։ Ընդհանրապես այն ընտրվում է ոչ թե իր հաիր, այլ արտաքին տեսքի համար[4]։

Ֆրանսերենում այս բառը նշանակում է «հալվող» և ծագում է նույն արմատից, ինչ ֆոնդյու (fondue) և հալոցք (fonundry) բառերը։

Փաթաթվող ֆոնդան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիական «Շերտավոր տորթ» պատված ֆոնդանով

Հարսանյաց տորթերը զարդարելու համար սովորաբար օգտագործվում է փաթաթվող ֆոնդան։ Չնայած հարսանեկան տորթերն ավանդաբար պատրաստվում են մարցիպանով կամ արքայական գլազուրով, ֆոնդանն ավելի ու ավելի տարածում է ստանում ընկույզից ալերգիայի պատճառով, քանի որ դրա պատրաստման համար ընկույզ չի պահանջվում: Փաթաթվող ֆոնդանը պարունակում է ժելատին (կամ ագար ՝ բուսակերների բաղադրատոմսերում) և սննդի համար նախատեսված գլիցերին, որը պահպանում է շաքարավազի թանձրությունը և խմորին հաղորդում խտություն: Ֆոնդանը փաթաթվում է կարկանդակի նման և օգտագործվում է տորթը ծածկելու նպատակով: Արդյունքում ստացվում է կատարյալ հարթ մակերես, որը լավ է համապատասխանում էսթետիկ արտահայտմանը, հատկապես խոշոր ֆիգուրներով բարդ ձևավորումների դեպքում, որոնք դժվար կլինի պատրաստել ավելի փափուկ գլազուրով[2][4]։ Այն նաև լավ է ներծծում սննդային ներկանյութերը[3]։

Փաթաթվող ֆոնդանը շատ քաղցր է, բայց համի առումով այդքանել գրավիչ չէ[2][4]։ Որոշ հրուշակագործներ խորհուրդ են տալիս չուտել այն[2][4]։

Փաթաթվող ֆոնդանի այլընտրանքներ են մարցիպանը և մոչին[3]։

Պատրաստի փաթաթվող ֆոնդան
[խմբագրել | խմբագրել կոդը]
Առևտրային, երկարաժամկետ պահման ենթակա պատրաստի ֆոնդանը հիմնականում պարունակում է շաքարավազ և հիդրոգենացված յուղ։ Սակայն կան նաև տարբեր բաղադրատոմսեր, որոնք ներառում են այլ բաղադրիչներ, օրինակ՝ ցելյուլոզային խեժ և ջուր։
Հաճախ պատրաստվում և օգտագործվում է տանն աշխատող հրուշակագործների կողմից[5]: Այն պատրաստվում է հալեցված, երկարաժամկետ պահման ենթակա մարշմելոուն համակցելով ջրի, շաքարի փոշու և պինդ բուսական յուղի հետ։ Տնային հրուշակագործները նախընտրում են այս բաղադրատոմսը, քանի որ դրա բաղադրիչները ավելի հասանելի են[6]։
Դեկորատիվ ֆոնդան
[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեկորատիվ ֆոնդանը նման է փաթաթվող ֆոնդանին, բայց ունի ավելի խիտ կառուցվածք, ինչը նրան դարձնում է նախընտրելի ձևավորումներում օտգագործելու համար։
Շաքարավազի մածուկ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչվում է նաև մաստակի մածուկ, ամբողջովին կարծր է՝ ուստի օգտագործվում է տորթի ավելի մեծ դեկորացիաներ պատրաստելիս, օրինակ՝ հարսի և փեսայի ֆիգուրներ, մեծ ծաղիկներ և այլն։ Շաքարավազի մածուկը հիմնականում պատրաստվում է ձվի սպիտակուցից և շաքարի փոշուց։ Եթե անհրաժեշտ լինի մանրակրկիտ աշխատանքներ կատարել, կարելի է ավելացնել տիլոզա՝ մածուկը ավելի ճկուն դարձնելու համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «How to Make Rolled Fondant (Bold Baking Basics)» (ամերիկյան անգլերեն). Gemma's Bigger Bolder Baking. 2016 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2017-10-15-ին.
  2. 1 2 3 4 Eby, Margaret. «How Fondant Became Reddit's Enemy». Food & Wine (անգլերեն). Վերցված է 2024-02-16-ին.
  3. 1 2 3 Poll, Zoey (2024 թ․ փետրվարի 15). «Give Fondant a Chance». The New York Times.
  4. 1 2 3 4 Matte, Lisa Curran (2023-01-12). «Why Is Fondant So Polarizing?». Tasting Table (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-02-16-ին.
  5. «Rolled Marshmallow Fondant». www.wilton.com (անգլերեն). Վերցված է 2018-06-04-ին.
  6. «My big fat British wedding cake». BBC. 2015 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.