Գլադիս Մարին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլադիս Մարին
իսպ.՝ Gladys del Carmen Marín Millie
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 16, 1941(1941-07-16)[1][2]
ԾննդավայրCurepto, Տալկա, Մաուլե, Չիլի
Մահացել էմարտի 6, 2005(2005-03-06)[1][2] (63 տարեկան)
Մահվան վայրՍանտյագո, Չիլի
ՔաղաքացիությունFlag of Chile.svg Չիլի
ԿրթությունEscuela Normal Superior José Abelardo Núñez?
Մասնագիտությունուսուցչուհի և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՉիլիի Պատգամավորների պալատի անդամ
ԿուսակցությունՉիլիի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Խոսե Մարտի շքանշան և Սուգուստո Սեզար Սանդինո շքանշան
Commons-logo.svg Gladys Marín Վիքիպահեստում

Գլադիս դել Կարմեն Մարին Միլի (իսպ.՝ Gladys del Carmen Marín Millie, հուլիսի 16, 1941(1941-07-16)[1][2], Curepto, Տալկա, Մաուլե, Չիլի - մարտի 6, 2005(2005-03-06)[1][2], Սանտյագո, Չիլի), չիլիցի քաղաքական գործիչ, Չիլիի Կոմունիստական ​​կուսակցության գլխավոր քարտուղար 1994-2002 թվականներին, և Կոմունիստական կուսակցության նախագահ 2002-2005 թվականներին, բանաստեղծուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է գյուղացու և ուսուցչի ընտանիքում, սովորել է Տալագանտե քաղաքում, 11 տարեկանում մեկնել է Սանտյագո։ Մասնագիտությամբ եղել է ուսուցչուհի։

1950-ական թվականի երկրորդ կեսին մանկավարժական դպրոցում սովորելու ընթացքում մասնակցել է տեղի ուսանողական կազմակերպության միջոցառումներին, իսկ հետո դարձել կազմակերպության ղեկավարը։ 1958 թվականին միացել է Չիլիի կոմունիստական կուսակցության ​​երիտասարդության թևին (իսպ.՝ Juventudes Comunistas de Chile), 1963 թվականին ընտրվել է կուսակցւթյան գլխավոր քարտուղար։ 1965, 1969 և 1973 թվականներին ընտրվել է Ազգային Կոնգրեսի անդամ։

1973 թվականի սեպտեմբերի 11-ի ռազմական հեղաշրջումից հետո Մարին ութ ամիս թաքնվել է ապաստանել է Չիլիի մայրաքաղաքում գտնվող Նիդեռլանդների դեսպանատանը, որից հետո մեկնել Է արտերկիր։

1976 թվականին, երբ նա գտնվել է Կոստա Ռիկայում, ամուսինը՝ Չեխոսլովակիայի Կոմկուսի Կենտկոմի քաղաքական հանձնաժողովի անդամ և համալսարանի դասախոս Խորխե Մունյոսը գերի է ընկել բռնապետության հատուկ ծառայությունների գործակալների կողմից և անհետ կորել։

1978 թվականին նա վերադարձել է հայրենիք և ակտիվորեն մասնակցել Կոմունիստական ​​կուսակցության գործունեությանը[3]։ 1984 թվականին ընտրվել է Չեխոսլովակիայի կոմունիստական ​​կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ, իսկ 1994 թվականին դարձել է կուսակցության ղեկավարը։

Չիլիում առաջին է եղել, որը դատական ​​հայց է ներկայացրեց Ավգուստո Պինոչետի դեմ՝ նրան մեղադրելով ամուսնուն առևանգելու մեջ։ 1999 թվականին նա մասնակցել է նախագահական ընտրություններին՝ որպես Չիլիի Կոմունիստական կուսակցության թեկնածու և հավաքել ձայների 3,19%-ը։ 2002 թվականին Չեխոսլովակիայի կոմունիստական ​​կուսակցության համագումարում ընտրվել է կուսակցության նախագահ։ 2003 թվականի սեպտեմբերին նրա մոտ ախտորոշվել է ուղեղի ուռուցք։ Շվեդիայում հեռացրել են չարորակ ուռուցքը, որից հետո Ֆիդել Կաստրոյի հրավերով նա բուժումը շարունակել է Կուբայում։

Գլադիս Մարինի մահվան կապակցությամբ Չիլիի նախագահ Ռիկարդո Լաոսը (Չիլիի սոցիալիստական ​​կուսակցություն) երկրում երկօրյա համազգային սուգ է հայտարարել[4][5] ։

Սանտյագոյի փողոցներից մեկը վերանվանվել է Գլդիս Մարինի պատվին։

2005 թվականին Մարին մահացել է Սանտյագոյում գտնվող իր տանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. «Mujeres Bacanas | Gladys Marín (1941-2005)»։ Mujeres Bacanas (es-CL)։ 2019-09-10։ Վերցված է 2022-03-21 
  4. Reel Monte (2005-03-09)։ «Chile Honors Women, One In Particular»։ Washington Post։ Վերցված է 2014-03-15 
  5. «Chile: A mass farewell to Gladys Marin, President of the Chilean Communist Party»։ socialistworld.net։ 2005-12-03։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-15-ին։ Վերցված է 2014-03-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]